մեծ է, դաշտերը պետք է ոռոգվեն: ՀՀ երկրագործ, շրշանների մեծ մասն ունի ոռոգման կարիք:
ԱԳՐՈԿԼԻՄԱ6ԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԾՐ, մշակաբույսերի աճի, զարգաց¬ ման և բերքատվության համար անհրաժեշտ կլիմ. գործոնները բնութագրող քանակ, մեծություններ: Ա. ց. են բույսի վեգետացիայի շրշանը, լույսի քանակը (գնահատվում է ուղիղ և ցրված ճառագայթման գումարով), ջերմաապահովվածությունը (10°C-ից բարձր ջերմաստիճանների գումարով), խոևավաապահովվածությունը (արտահայտվում է տեղումների քանակով, հողի խոնավության պաշաղներով, խոնավացման գործակցով), ձմեռող մշակաբույսերի համար՝ վտանգավոր ցրտերի բացակայությունը և այլ գործոններ:
Ա. ց-ի մեծությամբ գնահատվում է բերքի բարենպաստության աստիճանը և որոշվում բույսի պահանջների ցուցանիշների հետ համադրելով, օրինակ՝ Արարատյան դաշտի պայմաններում խաղողի միջահաս սորտերի հասունացման համար պահանջվում է 10°C-ից բարձր 3400-3500°C ակտիվ ջերմաստիճանների գումար, իսկ առկա է 3900-4100°C: Բույսի ջրի պահանջը վեգետացիայի ընթացքում 800-900 մմ է, սակայն տեղումների քանակը հասնում է 150-200 մմ: Ձմռանը չթաղված խաղողի որթը դիմանում է -17-ից -18°C ջերմաստիճանի պայմաններում, այստեղ այն -19-ից -21°C է (որը պատահում է 10 տարիներից 5-ում): Խաղողի որթի բողբոջները բացվում են ապրիլի 15-20-ին, այդ ժամանակ բացասական ջերմաստիճանների հավանականությունը 30-50% է: Այսպիսով՝ խաղողի միջահաս սորտերի հասունացումն այստեղ ապահովված է ջերմաստիճանների գումարով, սակայն խոևավաապահովվածությունը 15-20% է (պահանջվում է ինտենսիվ ոռոգում), ինչպես նաև միջոցառումներ վաղ բացված բողբոջները ցրտահարություններից (միջին հաշվով՝ 2 տարին մեկ) պաշտպանելու համար:
ԱԼԲԵԴՈ (լատ.՝ albedo - սպիտակություն), մարմնի մակերևույթի ճառագայթային էներգիայի անդրադարձման ունակությունը բնորոշող մեծություն: Որոշվում է մակերևույթից անդրադարձած և ստացված ճառագայթային էներգիայի քանակների հարաբերությամբ. արտահայտվում է տասնորդական կոտորակներով կամ տոկոսներով:
Սևահոգի Ա. 15% է, ավագինը՝ 30-35%, թարմ ձյանը՝ 85-90%, ամպերինը՝ 50-70 % և այլն: Ա. շատ կարևոր է տարածքի ճառագայթային հաշվեկշռի և ջերմային ռեժիմի ուսումնասիրման համար:
Ա-ի արժեքը հիմնականում կախված է Արեգակի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրությունից, օրինակ՝ ջրային մակերևույթի Ա. Արեգակի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած մեծ բարձրություների դեպքում մոտ 4 % է, 5°-ից բարձրի դեպքում՝ 45 %, 28°-ի դեպքում՝ 78%: ՀՀ-ում ռելիեֆից և բնական պայմաններից (բարձրություն, ամպամածություն, ձնածածկույթ, հողաբուսածածկույթ և այլն) կախված՝ Ա-ի արժեքները խիստ բազմազան են և ունեն որոշակիորեն արտահայտված օրական և տարեկան ընթացք: Ըստ բարձրության՝ Ա-ի արժեքը մեծանում է. օրինակ՝ Ա-ի տարեկան միջին արժեքը Երևանում (1000 մ) 25 % է, Արագած բլկում (3229 մ)՝ 61 %: Ա-ի առավելագույն արժեքը դիտվում է արևածագին և մայրամուտից առաջ, նվազագույնը՝ կեսօրին: Տարվա ընթացքում, պայմանավորված մակերևույթի բուսածածկույթով, Ա-ի նվազագույն արժեքը դիտվում է տաք սեզոնին (Երևանում՝ 22%, Գյումրիում՝ 18%, Սևանում՝ 17%, Եռաթմբերում 30%, Արագած բլկ-ում՝ 32%), առավելագույնը՝ ցուրտ սեզոնին (Երևանում՝ 28%, Գյումրիում՝ 45%, Սևանում՝ 46 %, Եռաթմբերում՝ 75 %, Արագած բլկ-ում՝ 87 %): Տարվա ցուրտ սեզոնին, ըստ բարձրության, Ա-ի արժեքի մեծացումը պայմանավորված է ձնածածկույթով, բարձրլեռն. շրջաններում 7-8 ամիս ձնածածկույթի պայմաններում Ա. հասնում է 85-90%:
ԱԿՏԻՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, զրոյից բարձր ջերմաստիճան, որն անհրաժեշտ է մշակաբույսերի սկզբնական աճի և զարգացման հաջորդ փուլերի համար: Բարեխառն գոտու մշակաբույսերի կենսբ. զրոն 3-7°C է, իսկ ջերմասեր բույսերինը՝ 8-15°C: Մշակաբույսերի սկզբնական աճի կենսբ. զրոն ավելի ցածր է, քան հաջորդ փուլերինը (ծաղկում, հասունացում), յուրաքանչյուր բույսի բերքի հասունացման փուլից փուլ անցնելու համար պահանջվում է Ա. ջ-ի որոշակի արժեք: Իմանալով Ա. ջ-ի տարեկան գումարը՝ կարելի է որոշել այս կամ այն բույսի մշակման հնարավորությունը (եթե հայտնի է մշակաբույսի հասունացման Ա. ջ-ի պահանջվելիք գումարը):
ՀՀ-ում 5-10°Շ-ից բարձր ջերմաստիճաններ դիտվում են մինչև 3000 մ, 15°Շ-ից բարձր՝ մինչև 2500 մ, 20°C-ից բարձր՝ հս-արլ-ում՝ մինչև 900 մ, Արարատյան դաշտում, Վայքում, Արագածի, Գեղամա լեռնավահանների հվ. լանջերին՝ մինչև 1400 մ բարձրություններում:
0-ից բարձր ջերմաստիճանների գումարը Անդրիում 4482° է, Արարատյան դաշտում՝ 4040°, Սևանի ավազանում՝ 2300°, 10°C-ից բարձրինը՝ համպատասխանաբար՝ 4050°, 3468° և 1824°, իսկ 15°C֊ից բարձր՝ 3482°, 2811° և 849°: Ա. ջ-ի արժեքով են գնահատվում տվյալ տարածքի ջերմային պաշարները:
ԱՄԱՌ, տարվա եղանակ: Հս. կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23), Հվ. կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21): Ամիսներն են՝ հունիս, հուլիս, օգոստոս: Հվ. կիսագնդում դրանք ձմեռվա ամիսներ են:
Ցերեկվա տևողության ավելացման՝ մինչև 15 ժ, և կեսօրին Արեգակի՝ հորիզոնից ունեցած բարձր դիրքի՝ 73°30՝ (հունիսի 22-ին) հետևանքով օդի ջերմաստիճանը Ա-անը բարձրանում է առավելագույնը 42°C (Արարատյան դաշտ), հարաբեր, խոնավությունը հաճախ իջնում է 30 %-ից: ՀՀ-ում Ա. ամենից վաղ սկսվում է Մեղրիում՝ ապրիլի 25-ից և տևում մինչև հոկտեմբերի 16-ը (173 օր), Արարատյան դաշտում համապատասխանաբար՝ մայիսի 1-5-ից հոկտեմբերի 4-10-ը (155-160 օր), Սևանում՝ հուլիսի 5-10-ից օգոստոսի 25-27-ը (45-50 օր): Ըստ բարձրության՝ շոգ օրերի թիվը նվազում է. նախալեռներում Ա.