Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելափակման արգասիք են: Տեկտոնահրաբխային լճերից նշանավոր է Ծովակը (Չըլդր):

Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված կրկեսներում կամ մորենների միջև. Քարի լիճը՝ Արագածի վրա, Ակնա լիճը՝ ԳԵղամա լեռնավահանում, Սև լիճը՝ հշխանասարի վրա, Ղազանի (Գազանա) լիճը՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա, բազմաթիվ մանր լճեր՝ Բյուրակնի բարձրավանդակում: Սողանքներից և փլուզումներից առաջացել են արգելափակման լճեր (Պարզ, Գոշ): Մեծ տարածում ունի նաև լճերի խառնարանային տիպը, ամենամեծը Նեմրութի լիճն է (9 կմ2), ապա Աժդահակը և Արմաղանը՝ անթրոպոգենի հրաբուխների կատարներին, Փարվանան, Խանչալին և այլն:

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն Են: Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը ՀՀ տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հզ. կմ2 (տարածքի 76 %-ը) և Կուրի՝ 7,2 հզ. կմ2 (24 %) ավազանների միջև: ՀՀ-ում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հզ. կմ ընդհանուր Երկարությամբ. նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմ-ից ավելի: Գետային ցանցի միջին խտությունը 0,8 կմ/կմ2 է, առանձին վայրերում՝ 2,5 կմ/կմ2: Գետերը հիմնականում սկիգբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք, բնականաբար նաև մեծ ջրաէներգետիկ պաշարներ, թույլ կամ միջին հանքայնացում:

Գետերի հոսքի ձևավորման տեսակետից առավել կարևոր է օդի ջերմաստիճանի փոփոխման բնութագիրը՝ ըստ տեղանքի բարձրության, քանի որ դրա հետ են կապված տեղումների բնույթը, ընդհանուր քանակը և, հետևապես, հոսքի այս կամ այն սնման աղբյուրի մեծությունը: Հոսքի ձևավորման գործում մեծ է անտառի դերը, մինչդեռ հանրապետությունում այն կազմում է տարածքի ընդամենը 11,2 %-ը: Գետային ցանցի ձևավորման որոշիչ գործոն է ֆիզիկաաշխարհագրական պայմանների ագդեցությունը. այն ՀՀ տարածքում ինքնատիպ է: Առկա են տարբեր վերընթաց ջրհավաք գոտիներ, որոնք պայմանավորում են գետավազանների և գետահուների տարբեր թեքությունները, որից և կախված են հոսքի արագությունը, կորուստները, առավելագույն ելքը և այլն: Հազարավոր տարիներ առաջ հայերը գտել են ջրի էներգիան օգտագործելու պարզունակ եղանակը՝ կառուցել են ջրաղացներ: Հայկական լեռնաշխարհի գետերի էներգետիկ պաշաղները կազմում են 25-30 մլն կՎտ, որի փոքր մասն է միայն ներկայումս օգտագործվում:

Ջրագրական ցանցի և գետերի ջրայնության քարտեզը տես գրքի վերջում՝ ներդիրում: