Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱԾՈ ԴԱՇՏ, Ուրծադաշտ, Արազդայանի դաշտ, Երասխավանի դաշտ, Արարատյան դաշտի հվ-արլ. մասը՝ Արածո գետի ստորին հոսանքի ավազանում՝ Ուրծի լեռնաշղթայի ու Արաքս գետի միջև՝ ՀՀ Արարատի մարզում, Նախիջևանում: Բարձր. 800-900 մ է: Գոգածալքային ճկվածք է՝ լցված լճագետային նստվածքներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 230 մմ: Ա. դ-ում է Արազդայանի ջրանցքը. Լանդ¬ շաֆտը կիսաանապատային է, ցածրադիր մասերում կան ճահճուտներ, եղեգնուտներ: Այգեգործ, և պտղաբուծ. շրջան է:

ԱՐԱԾՈ ԿԻՐՃ, Դժոխաձոր, Արածո գետի հովիտը՝ Ուրծի լեռնաշղթայի հվ-արլ. մասում՝ ՀՀ Արարատի մարգում: Երկար, մոտ 7 կմ է, խոր.՝ 100-400 մ, լայն, (հատակի)՝ 10-80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ: Կան կարստային քարայրեր, խոռոչներ: Արարատյան դաշտը՝ Խոր վիրապի համալիրով գործիքներ, հնագույն ոռոգման ցանցի հետքեր, քանդակված «վիշապներ», դամբարաններ, ձիթհաններ: Ա-ին են նվիրվել հայ բանաստեղծների, նկարիչների, երաժիշտների բազմաթիվ ստեղծագործություններ:

ԱՐԱՄԱԶԴ, Գյազբել, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3392 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է հրաբխ. ապարներից: Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ: Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ: Անվանումը ծագել է հեթանոս հայերի Արամագդ (պահլավերեն՝ գերագույն իմաստություն) աստծու անունից:

ԱՐԱՄԱՍԱՐ, լեռնագագաթ Բարգուշատի լեռնաշղթայի արմում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3343 մ է: Կազմված է նստվածքահրաբխ. ապարներից և գրանիտոիդներից: Հս. և արլ. լանջերը զառիթափ են, հվ. և արմ-ը՝ մեղմաթեք: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԱՐԱՅԻ ԼԵՌ, հանգած հրաբուխ Արագածի հվրլւմ՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձր. 2577 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ-ում կա բնական պատռվածք: Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից: Լանջերը կտըրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Լանդշաֆտը չոր տափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնատափաստանային: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Ա.լ. անվանումը կապ¬ ված է հայոց արքա Արա Գեղեցիկի անվան հետ. ըստ ավանդության վերջինս Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ պատերազմից առաջ բնակել է լեռան փեշերին: Ա.լ-ի լանջին է Ծաղկեվանքը:

ԱՐԱՐԱՏ, տես Մասիս.

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, միջլեռն. գոգավորություն Հայկ. լեռ¬ նաշխարհում՝ Արաքսի միջին հոսանքի ավազանում: Եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկ. Պար լեռներով: Գրաբենոգածալքային իջվածք է՝ լցված լավային հոսքերով ու լճագետաբերուկային նստվածքներով: Թույլ թեքությամբ ձգվում է հս-արմ-ից հվ-արլ., հատակը Արարատյան դաշտն է: Լանջերին արտահայտված է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ կիսաանապատայինից մինչև ձնամերձ գոտի: ՀՀ տարածքում Ա. գ-յան ձախափնյա մասն է: Ա. գ-յան տարածքում են էրեբուևիի արգելոցը, Որդան կարմիրի արգելավայրը (տես Արգելոց և Արգելավայր հոդվածներում):

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ, հարթավայր Հայկ. լեռնաշխարհի հս-արլ-ում, Արարատյան գոգավորության հատակը՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկ. Պար լեռևերով: Բարձր. 800-1000 մէ, երկար.՝ ավելի քան 100 կմ, լայն.՝ մինչև 25 կմ: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ Ախուրյանի ստորին հոսանքից մինչև Գայլի դրունք. ՀՀ-ում Ա. դ. ընդգրկում է Արմավիրի և Արարատի մարզերի տարածքները: Մակերևույթը հարթ է՝ ծածկված ւսնթրոպոգենի լավաներով, լճագետային ու հեղեղաբերուկ նստվածքներով: Տեղ-տեղ մերկանում է հնագույն ծալքաբեկորավոր հիմքը (Խոր վիրապ, Սարիպապ) մինչև 950 մ բարձր, հրաբխ. ու խարա¬