Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկար, մոտ 52 կմ է: Հոսում է անտառապատ, անդնդախոր ձորերով՝ հս-արլ-ից հվ-արմ.: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին:


ՄՈՒՐՑ, Մուրցամոր, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Այծպտկունք լեռնագագաթի հս. լանջից՝ մոտ 2800 մբարձրից: Երկար, մոտ 69 կմ է: Հոսում է հս-արլ., ապա՝ արլ. և Բասենի դաշտում միախառնվում Արաքսին: Սնումը խառն է, վարարումը՝ գարնանը:


ՆԱԶԻԿ, անհոսք լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում՝ մոտ 2000 մ բարձր, վրա: Առաջացել է Սիփանի Նեմրութի հրաբխ. լավաների արգելաւիակումից: Գտնվում է բարձրլեռն. տեկտոն. գոգավորությունում, եզրավորված է հրաբխ. լեռնազանգվածներով: Երկար, մոտ 11 կմ է, լայն.՝ 6,5 կմ, մակերեսը՝ 40 կմ2, ջըրհավաք ավազանը՝ 800 կմ2 Սնումը հալոցքային, անձրևային և աղբյուրներից է: Ջուրը քաղցրահամ է, վճիտ, օգտագործվում է խմելու նպատակով:

ՆԵՐՔԻՆ ՍԱՍՈՒՆԱՇԵՆԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Ներքին Սասունաշեն գ-ի մոտ՝ 1770 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1963-ին: Մակերեսը 0,18 կմ2- է, միջին խոր.՝ 6,5 մ, ջրատարողությունը՝ 1,15 մլն մ3, օգտակարը՝ 0,78 մլն մ3: Սնումը հիմնականում հալոցքային և անձրևային է: Հոսքի կարգավորումը սեզոնային է: Պատվարը քարալիցքային է, առավելագույն բարձր.՝ 20 մ, երկար.՝ 150 ճ/: Ջրթողքը 0,97 մ3/վ է:


ՆՈՐՔԻ ՋՐԱՆՑՔ, Երևանում: Սկիզբ է առնում Քանաքեռի ջրէկի ճնշման ավազանից, հոսում Արաբկիրի ջրանցքի հունով: Շահագործման է հանձնվել 1946-ին, որից հետո Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գ-ի մոտ գտնվող Քառասունակն աղբյուրների բարձրորակ ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար: Երկար. 11,5 կմ է, ջրթողունակությունը՝ 3 մ3/վ: Նաև ոռոգում է Երևանի մերձակա հողատարածքները:


ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՋՐԱՆՑՔ (մինչև 1924-ը՝ Մամռի ջրանցք), Երևանում: Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից, հոսում Քանաքեռի սարավանդի լանջերով, հասնում Կոմերիտմիության լիճ: Կառուցվել է 1036-ին, վերակառուցվել 1925-ին: Երկար. 8 կմ է, ջրի ծախսը՝ 0,6 մ3/վ: Ոռոգում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի հողահանդակները:


ՇԱՂԱՓԻ ՍԵԼԱՎ, ՀՀ Արարատի մարզում, Վեդիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Դահնակի լեռնաշղթայից: Երկար. 19,5 կմէ, ջրհավաք ավազանը՝ 131 կմ2: Սելավային երևույթները կրկնվում են 4-5 տարին մեկ: Ավերիչ էր 1953-ի սելավը (ողողել է շուրջ 25 հա այգիներ, քանդել տներ, ոռոգման ցանցը ևն), ինչպես նաև 1959, 1963, 1965-ի սելավները:


ՇԱՄԲ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Իշխանասար լեռնազանգվածի հվ. լանջից՝ 2780 մ բարձր-ից: Երկար. 11,4 կմ է, ջրհավաք ավազանը՝ 22 կմ2: Գետահովիտը ստորին հոսանքում V-աձև է: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,22 մ3/վ է: Գետաբերանում է Շամբի ջրամբարը. Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:


ՇԱՄԲԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա՝ Շամբ գ-ի մոտակայքում՝ մոտ 1350 հ/ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1970-ին: Ընդունում է Շամբի ջրէկից դուրս եկած ջրերը և Որոտան գետի հոսքը, որով կարգավորվում են Տաթևի ջրէկ մտնող ջրի ելքերը, և կուտակված ջրի մի մասն օգտագործվում է ոռոգման նպատակով: Մակերեսը 1,12 կմ2 է, ջրատարողությունը՝ 13,6 մլն մ3, օգտակարը՝ 11,8 մլն մ3: Պատվարը քարակոպիճային է՝ ավազակավային միջուկով, երկար. 107 մէ, առավելագույն բարձր.՝ 47 մ. Ջուրը բաց է թողնվում ձախ ափում կառուցված աշտարակային ջրընդունիչի (ջրթողքը՝ 25 ifi/վ) և ոչ ճնշումային թունելի միջոցով: Աղետային ջրերը հեռացվում են «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթողի (216 մ3/!/) և 6 թունելային անցքերի (100 մ3/վ) միջոցով:


ՇԱՄԻՐԱՄԻ ՍԵԼԱՎ, ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում, Մաստարայի սելավի ձախ վտակը: Երկար. 37,5 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ2: Սկիզբ է առնում Արագածի հվ-արմ. լանջից: Սելավի առաջացման հիմն, պատճառը տեղատարափ անձրևներն են, որոնք կրկնվում են 4-5 տարին մեկ: 1957-ի մայիսի 20-ի սելավի առավելագույն հոսքը եղել է 75,6 մ3/վ. այն հեղեղել է Արմավիր ք., քանդել տներ և Արմավիրի ջրանցքի որոշ հատվածներ, բերվածքներով ծածկել այգիները, դաշտերը, քշել տարել անասուններ: Սելավի ստորին հոսանքում կառուցված է սելավհեռացնող ջրանցք, որը միանում է Մաստարայի սելավին:


ՇԱՔԻ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Ծղուկ լեռնագագաթի հվ-արմ. լանջից՝ 2560 մ բարձրից: Երկար. Հ7կմէ, ջրհավաք ավազանը՝ 16,4 կմ2: Գետահովիտը Ս-աձև է: Սնումը հիմնականում ձնաանձրևային է (64 %), վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 2 կմ/վ է: Գետահովտում կան աղբյուրներ, գետի վրա՝ ջրվեժներ, որոնցից ամենաբարձրը Շաքիի ջրվեժն է (18 հ/): Շ-ի վրա կառուցվել է Շաքիի ջրէկը (1936):


ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճում՝ Սիսիան ք-ից 3կմ հս-արմ.՝ Շաքի գետի վրա: Շաքիի ջրվեժը Բարձր.՝ 18մ/է: Ջրի հիմն, մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում ոռոգման նպատակով:


ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ՋՐԱՆՑՔ, Նալբանդի ջրանցք, ՀՀ Լոռու մարզում: Սկիզբ է առնում Չիչխան գետի վերին հոսանքից, անցնում Շիրակամուտ գ., ապա Հարթագյուղով ձգվում մինչև Մեծ Պարնի գ.: Շահագործման է հանձնվել 1940-ին: Երկար. 88 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ3/վ Ոռոգում է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Խնկոյան, Շիրակամոտ, Լուս աղբյուր, Կաթնաջուր, Սարալանջ: