Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԲԵԹԱՍՆԿԵՐ (Aphyllophorales), թազիդիավոր սնկերի մի քանի ընտանիքների պատկանող սնկերի ընդհանրացված անվանումը: Առավել տարածված են աբեթասնկայինների (Polyporaceae) ընտանիքի ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ում կազմում են 105 տեսակ: Ամենատարածվածը Ա.թեփուկավորն է (Polyporus sguamosus): Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր անտառներում, կենդանի ծառերի բների կամ փտած կոճղերի վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (450֊2200 մ բարձրներում): Գլխարկը (տրամագիծը՝ 5-50 սմ, հաստությունը՝ 0,5-10 սմ) կիսակլոր է, կողքային, բաց դեղնավուն, մակերեսը՝ չոր՝ ծածկված խոշոր, գորշ, օղակաձև դասավորված թեփուկներով, Եզրերը՝ բարակ, երբեմն՝ ներս ոլորված: Ոտիկը (երկար.՝ 4-8 սմ, հաստ.՝ 1-4 սմ) գլխարկի գույնի է, հիմքում՝ սևացած, գլանաձև, հաստ, կարճ: Խողովակների շերտն սկզբում սպիտակ է, ապա՝ դեղնավուն: Պտղամիսն ամուր է, սպիտակ, հաճելի համով և հոտով: Ուտելի է. օգտագործվում են միայն երիտասարդ պտղամարմինները՝ թարմ և չորացրած: Գերիշխող մասը բնափայտը քայքայող սնկեր են, կան նաև բուժ, նշանակություն ունեցող տեսակներ:

ԱԲԵՂԱԽՈՏ (Stachys), եզն ա խ ո տ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ: Առավել տարածված են Ա. փքված (Տ. inflata), Ա. սեվա բաժակ (Տ. atherocalyx), Ա. վրացական (Տ. iberica), Ա. թավոտ (Տ. pubescens), Ա. ճահճային (Տ. palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերում: Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լւսնջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում: Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղբոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքերը, խոտհարքները:

Ցողունը կանգուն է, քառանիստ, ճյուղավորվող, բարձր.՝ 10-100 սմ: Տերևները հակադիր են, նստադիր կամ կոթունավոր, ատւսմնաեզր: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ վարդագույն, ալ կարմիր, սպիտակ կամ դեղին կեղծ տերևանութներում: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը քառընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, աղաղանյութեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես արյան ճնշումն իջեցնող, արյունահոսությունը դադարեցնող միջոց: Մեղրատու է:

Ա. կրետականը (Տ. cretica) հանդիպում է Շիրակի (Հառիճ գ.), Վայոց ձորի (Աղավնաձոր գ.) և Սյունիքի (Կապան) մարզերի լեռն, գոտիների (800- 2100 մ բարձր՜ներում) քարքարոտ լանջերին, թփուտանման մացառուտներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱԳՌԱՎԱԳԻ (Actaea), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ Ա. հասկանմանը (A. spicata): Հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում: Աճում է անտառների ստվերոտ տեղերում:

Ցողունն ուղղաձիգ է, թույլ խավոտ, բարձր.՝ 30-70 սմ: Տերևները խոշոր են, կրկնակի եռաբաժան, երկար տերևակոթունով: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը հատապտղանման թևապտուղ է՝ սև կամ կարմիր: Դեղաբույս է. պարունակում է տրանսակոնիտային թթու, ալկալոիդներ: Պտուղներից ստացվում է սև ներկ: Թունավոր է:

ԱԳՐԽՈՏՈՒԿ (Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Ա. կարմիր