Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է՝ հս-հվ. թեքությամբ: Բարձր. 1000-1600 մ է: Կան հրաբխ. կոներ՝ Եղվարդի եռաբլուրները, քարացրոններ: Կազմված է վերին պլիոցենի և. անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Կլիման չափավոր ցամաքային է, ոռոգվում է Արզնի-Շամիրամի ջրանցքով Քասաղի ձախափնյա ոռոգման համակարգով: Լանդշաֆտը հվ-ում կիսաանապատային է, հս-ում՝ չոր տափաստանային: Ե. ս. այգեգործ. և բանջարաբուծ. շրջան է: Եղվարդի սարավանդը

ԵՌԱԲԼՐԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Սյունիքի բարձրավանդակի հվ-արլ-ում՝ Իշխանասարի և Որոտանի հովտի միջև՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 1400-2400 մ է: Մակերևույթը թեք է, թույլ մասնատված: Կան լավ արտահայտված խառնարաններով հրաբխ. կոներ (Արորակ, Գութանաթումբ, Եռաբլուր), ժամանակավոր լճեր (Խոտ, Շինուհայր և այլն): Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից: Կլիման չափավոր ցուրտ է, տարեկան տեղումները՝ 650-700 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է: Մշակում են հացահատիկային բույսեր:

ԵՌԱԲԼՈՒՐ, բարձունք Երևանի արմ. մասում՝ Երևան-Վաղարշապատ ավտոմայրուղուց աջ: Բարձր. 951 մ է: Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից (անդեզիտներ, անդեզիտադացիտներ): Լանդշաֆտը կիսաանապատային է: Ե-ում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնը, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների և զինծառայողների աճյունները, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գերեզման-հուշահամալիրը:

ԵՐԱՆՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Երկար. 23 կմ է, լայն.՝ 3-9 կմ, բարձր.՝ 1939 մ (Երանոս լ.): Ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արլ. բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով: Ե. լ. ունի անհամաչափ կառուցվածք: Հս-արմ. և հս. լանջերը կարճ են ու զառիթափ, հվ. և հվ-արլ-ը՝ մեղմաթեք: Կտրտված է հեղեղատներով, տարածված են լերկուտները: Լանդշաֆտը կիսաանապատային, չոր լեռնատափաստանային է: Ե. լ-ի հս-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ (տես Արգելոց հոդվածում):

ԵՐԵՎԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Երևանի կենտր. մասում՝ Արաբկիրի սարավանդի, Կոնդի ու Նորքի բարձունքների միջև: Հվ-ում ընդարձակվում և ձուլվում է Արարատյան դաշտին: Տարածքը մոտ 12 կմ² է, բարձր.՝ 900-1100 մ, եզրերը՝ մինչև 1200-1300 մ: Մակերևույթը հարթ է, փոքրաթեք՝ զբաղված Գետառի արտաբերման կոնով և գոգավորությունը եզրավորող սարավանդների ողողաբերուկային նստվածքներով: Հիմքում անդեզիտաբազալտային ու լճային նստվածքներ են՝ ծածկված Գետառի գետաբերուկային ու սելավային նստվածքներով: Կլիման չոր ցամաքային է, ամառը՝ շոգ ու չոր, ձմեռը՝ ցուրտ: Կայուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի (ձնածածկույթի հաստ.՝ 20-25, երբեմն՝ 45 սմ): Հունվարի միջին ջերմաստիճանը -5,5°C է, հուլիսինը՝ 25,5°C, տարեկան տեղումները՝ 320-350 մմ: Ամռանը բնորոշ են հետկեսօրյա լեռնահովտային քամիները: Ե.գ-ով հոսում է Հրազդան գետը, հվ-արմ. մասում է Երևանյան լիճը Ե. գ. կառուցապատված է, բնական լանդշաֆտը չի պահպանվել:

ԵՐԶՆԿԱՅԻ ԴԱՇՏ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակի արմ-ում՝ Արմ. Եփրատի միջին հոսանքի ավազանում: Տարածքը մոտ 600 կմ² է, երկար.՝ 40-45 կմ, լայն.՝ 13-15 կմ, բարձր.՝ 1200-1400 մ: Միջլեռն. երիտասարդ իջվածք է՝ եզրավորված տեկտոն. խախտումներով: Հիմքում հնագույն փոխակերպային ապարներ և մեզոզոյի ծալքավորված կրաքարավազաքարային շերտախմբեր են՝ ծածկված պալեոգեն-նեոգենի և անթրոպոգենի նստվածքներով: Ե. դ-ում հատվում են Հյուսիսանատոլ. (Իզմիր-Էրզրում) և Կիլիկիա-Ճորոխ խոշորագույն բեկվածքների գոտիները, որոնց ինտենսիվ տեկտոն. շարժումների հետևանքով Ե. դ. Հայկ. լեռնաշխարհի ամենաերկրաշարժամետ օջախն է (ամենաաղետաբերը՝ 1784-ին): Կան կերակրի աղի, քարածխի, նավթի երևակումներ: Հարուստ է հանք. ջրերով: Կլիման չափավոր ցամաքային է, ամառը՝ տաք, ձմեռը՝ ցուրտ, հունվարի միջին ջերմաստիճանը`-8-ից-16°C, հուլիսինը՝ 16-20°C, տարեկան