տարեկան տեղումները՝ 500-700 մմ: Գետերը (Արմ. Եփրատն իր վտակներով) ջրառատ են: Լանդշաֆտը տափաստանային է:
ԵՐՆՋԱԿ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի կենտր. մասում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3364 մ է: Կազմված է էոցենի հրաբխանստվածք. ապարներից: Լանջերը խիստ զառիթափ են, գագաթը՝ ժայռոտ, մասնատված: Կան սառցապատման հետքեր: Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Հողաբուս. ծածկը գրեթե բացակայում է:
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Սյունյաց լեռներ, Փոքր Կովկասի լեռն. համակարգի հվ. մասը՝ ՀՀ և Նախիջևանի սահմանագլխին: Ձգվում է միջօրեականի ուղղությամբ մոտ 130 կմ՝ Ամուլսար լեռնազանգվածից մինչև Արաքսի հովիտը: Առանցքային մասը դեպի հվ. աստիճանաբար բարձրանում է և Կապուտջուղ լեռնագագաթում հասնում իր առավելագույն բարձր. (3904 մ): Կատարային գոտին քիչ է մասնատված: Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Նահապետ (3510 մ), Երնջակ (3364 մ), Շահապոնք (3204 մ), Սարվարդ (3162 մ), Գողթան(ՅՀ43 մ), Այրիսար (3132 մ), Սիսկատար (3093 մ) և այլն: Կազմված է պալեոգենի գրանիտոիդներից, նստվածքահրաբխածին շերտախմբերից, հս. մասում՝ նեոգենի հրաբխ. ապարներից: Կան մոլիբդենի, պղնձի հանքավայրեր, ծարիրի, մկնդեղի, բազմամետաղների երևակումներ, հանք. ջրեր: Զ. լ-ի հս. մասը համեմատաբար ցածր է (միջին բարձր.՝ մոտ 2800 մ), լեռնանցքները [Որոտանի (2344 մ), Սիսիանի (2345 մ/)]՝ դյուրանցանելի, մինչև Այրիսար գոգածալքային հիմքի վրա ձևավորվել է անհամաչափ լանջերով ծալքաբեկորավոր, էրոզային տեղատարումային, Այրիսար֊Սարվարդ հատվածում՝ «շրջված» ռելիեֆ: Արլ. լանջերն աստիճանակերպ իջնում են դեպի Որոտանի հովիտ և կտրտված են Շաղաթի վտակների հովիտներով: Արմ. լանջերը խիստ մասնատված են Նախիջևանի և Երնջակի ու դրանց վտակների խոր, զառիթափ ձորերով, որոնց միջև պահպանված են համեմատաբար ցածրադիր (2200-2400 մ) լեռնաճյուղեր:
Ձ. լ-ի հվ. մասը նորագույն տեկտոն. շարժումների հետևանքով բարձրացած հորստ է՝ կազմված Մեղրու պլուտոնի գրանիտոիդներից: Այստեղ ծալքավորված էոցենի նստվածքահրաբըխածին շերտախմբի ու խոշոր ներժայթուք զանգվածի վրա ձևավորվել է ծալքաբեկորավոր, էրոզային տեղա-տարումային ռելիեֆ: Հվ. կեսի կենտր. հատվածն ունի ալպյանտիպի սրածայր, ատամնավոր գագաթներ (Կապուտջուղ, Սիսկատար, Փառական, Նահապետ, Երնջակ և այլն): Լեռնանցքները (3400-3600 մ բարձր.) հազվադեպ են, դժվարանցանելի:
Բարձրլեռն. գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով, առաջացել են լճեր (Ղազանի, Կապույտ, Կապուտան, Քաջարանց և այլն): Հանդիպում են ձնաբծեր: Հվ. լանջերը զառիթափ են, ժայռոտ ու մասնատված Արաքսի վտակներով: Զ. լ-ի կատարային մասում հին սառցադաշտային ձևերի հետ միաժամանակ մեծ չափերի են հասնում սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ ու էրոզային երևույթները: Արլ-ում Ձ. լ-ից ճյուղավորվում են Բարգուշատի լեռնաշղթան ու Մեղրու լեռնաշղթան, հս-արմ-ում՝ Վաքի լեռնաշղթան. Ձ. լ-ին բնորոշ է վերընթաց գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև լեռն. տունդրա: Տարեկան միջին ջերմաստիճանը ստորոտին 12°C է, գագաթին՝ 0°C, առավելագույնը համապատասխանաբար՝ 40°C և 18°C, նվազագույնը՝ -16°C և -33°C, տարեկան տեղումները՝ 300- 650 մմ, ձնածածկույթի տևողությունը ստորոտին՝ 1, գագաթին՝ 8 ամիս: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային (կաղնի, բոխի և այլն ), ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ և այլն, հարուստ է թռչնաշխարհը:
ԶՈՀԱՍԱՐ, հանգած հրաբուխ Արագածի հս. լանջին՝ Մանթաշի ջրամբարից 2 կմ արլ.՝ ՀՀ Շիրակի մարզում: Բարձր. 3063 մ է: Կազմված է վերին անթրոպոգենի խարամներից: Լանջերը զառիթափ Են: Տարածված են քարաբեկորային կուտակումներն ու մորենները: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ԷՐԶՐՈՒՄԻ ԴԱՇՏ, Կարնո դաշտ, Հայկ. հրաբխ. բարձրավանդակում՝ Արմ. Եփրատի վերին հոսանքի ավազանում: Երկար, մոտ 40 կմ է, լայն.՝ 23-30 կմ, բարձր.՝ 1800- 2000 մ: Երիտասարդ գրաբեն է՝ ծածկված նեոգենի լճագետային նստվածքներով, լավաներով: Հվ-ից եզրավորված է Այծպտկունք, հսից՝ Ծաղկավետ լեռնազանգվածներով: Ակտիվ երկրաշարժամետ շրջան է: Է. դ-ով է անցնում Հյուսիսանատոլ. բեկվածքների գոտին: Կան շինանյութեր, գորշ