Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. սրտատերեվը (P. cordifolia)՝ միայն Լոռու մարզում, Գ. Կոմարովին (P. komarovii)՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում, և Գ. Վորոնովին (P. woronowii)՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում և Խուստոււի լ. վրա: Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԳՆՁՄՆՁՈՒԿ, տես Քնձմնձուկ:

ԳՈՄԱԴԲԱՍՆԿԵՐ (Coprinus), գլխարկավոր բազիդիավոր սնկերի ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ Գ. սպիտակ (C. comatus), Գ. մոխրագույն (C. atramentarius) և այլն։ Տարածված են գրեթե բոլոր մարզերում (1100-2100 մ/բարձր-ներում), մեծ խմբերով աճում են գոմաղբի կամ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, դաշտերում, ջերմոցներում՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Սպիտակ Գ-ի գլխարկը (տրամագիծը՝ 3-6 սմ, բարձր.՝ 4-12 սմ) սկզբում ձվաձև է, ապա՝ զանգակաձև, սպիտակ, հասունանալուց հետո՝ վեր բարձրացող եզրով՝ սպիտակ կամ գորշավուն թեփուկներով: Թիթեղները լայն են, խիտ, սպիտակ, հասունանալուց հետո գորշանում են, սևանում, լորձնանում և Ենթարկվում ինքնաքայքայման (ավտոլիդ)՝ վերածվելով թանաքանման հեղուկի, որտեղ գտնվում են սպորները: Պըտղամիսն սպիտակ է, հետագայում՝ մգացող, հաճելի համով և հոտով: Ոտիկը (երկար.՝ 5-13 սմ, հաստ.՝ 1-3 սմ) սպիտակ է, գլանաձև և սնամեջ, թելավոր, շուտ անհետացող օղակով: Ուտելի են. օգտագործվում են միայն թարմ, երիտասարդ պտղամարմինները: Որոշ տեսակներ ոգելից խմիչքների հետ օգտագործելիս առաջացնում են թունավորում: Դեղաբուժության մեջ օգտագործում են հակաալկոհոլային պատրաստուկներում:

ԳՈՆԳԵՂ (Brassica napus), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա բույս: Վայրի վիճակում գրեթե չի հանդիպում: Մշակվում են Գ. կերային և Գ. սեղանի տեսակները, ՀՀ-ում՝ Լոռու, Արագածոտնի, ԳԵղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում: Արմատապտուղը սպիտակ է, դեղին կամ մանուշակագույն, կլոր, ձվաձև կամ տափակ: Տերևները մոխրագույն են, կանաչավուն, երբեմն՝ մոմաշերտով պատված: Ծաղկաբույլը երկարավուն ողկույզ է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ պատիճ է: Սերմերը մանր են, կլորավուն, մուգ, գորշ: Թարմ և սիլոսացված տերևներն արժեքավոր կեր են: Հարուստ է վիտամիններով (C, B.,, B2):

ԳՈՐՏՆՈՒԿ (Ranunculus), հրանունկ, յուղածաղիկ, գայլի թաթիկ, գորտնուկւսզգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա ցամաքային կամ ջրային ու ճահճային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 600), ՀՀ-ում՝ 27 (28) տեսակ՝ Գ. սողացող (R. repens), Գ. դաշտայիև (R. arvensis), Գ. թունավոր (R. sceleratus) տեսակները մոլախոտեր են. տարածված են գրեթե բոլոր մարզերում. աղբոտում են բանջարանոցները, խոտհարքները, դաշտավլուկազգիների, առվույտի, կտավատի և այլ ցանքեր: Գ. լեռնային (R. oreophilus), Գ. մազատերեվավոր (R. trichophyllus), Գ. երկարատերեվ (R. lingua) և այլ տեսակներ տարածված են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, ԳԵղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի և առվակների ափերին, անտառեզրերին և այլն:

Ցողունը խիստ կամ թույլ ճյուղավորվող է, մերկ կամ մազմզոտ, բարձր.՝ 5-120 սմ: Տերևները եռաբաժան են, կտրտված, մատնանման, ամբողջական, կանաչադեղնավուն, երբեմն՝ թավոտ: Ծաղիկները հիմնականում մեկական են, դեղին, սպիտակ, հազվադեպ՝ կարմիր: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը բազմնկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, անեմոնին, վիտամին C, ռանունկուլին և այլն: Գ-ների մեծ մասը թունավոր է: Գ. կարելի է օգտագործել նաև որպես գեղագարդիչ բույս:

Գ. ոլորապտուղը (R.lomatocar- pus) հանդիպում է Սյունիքի մարզում, աճում է միջին և վերին լեռն, գոտիների գետերի ճահճացած ափերին, Գ. մազմզոտը (R.villosus)՝Խուստուփլ. շրջակայքում՝ միջին լեռն, գոտու մարգագետիններում և մարգագետնատափաստաններում: Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: