Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րից հոզիս: Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, սերմերը՝ սև, փայլուն: Բոլոր տեսակների ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ (խաշած, տապակած, պահածոյած): Պարունակում են վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանք, աղեր և այլն: Դեղատու Ծ-ի արմատները և մատղաշ ընձյուղները դեղամիջոց են. պարունակում են ասպարագին ալկալոիդը: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ: Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), իսկ սերմերը՝ ճարպեր: ՀՀ-ում մշակվում է Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում:

ԾՈՎՈՍՊ (Salvinia), ծովոսպազգիների ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր: Հայտնի է մոտ 13, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ծ. լողացող (Տ. natans): Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռն, լճերում ու լճակներում (Պարզ, ժանգոտ, Տզրուկի և այլն): Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Բույսը կոչվում է «Սալվինիա»՝ ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի:

Ցողունը թելանման է, երկար.՝ 10 սմ: Ծ-ի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ հորիզոն, դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան Երեք շարք տերևներ: Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքների նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա՝ գորշ մազիկներ: Ջրասույզ տերևները (Երրորդ շարքը) գորշ են՝ կտրտված 8-12 թելանման մասերի, որոնք միաժամանակ և՝ արմատների, և՝ հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում: Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը պարունակում է մանր, մյուս մասը՝ խոշոր սպորանգիումևեր:

Ծ. նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսբ. ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար: Ծ-ով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում:

ԾՈՐԵՆԻ (Berberis), կծոխուր, զրիշկ, ծորենազգիների ընտանիքի բազմամյա թփերի, երբեմն՝ ոչ մեծ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 170 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ծ. սովորական (B. vulgaris), Ծ. արեվելյան (B. orientalis) և Ծ. վրացական (B. iberica): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է անտառեզրերին, չոր լանջերի թփուտային մացառուտներում, գետահովիտներում ևև:

Բարձր. 0,5-2 (3) մ է, երիտասարդ ճյուղերը շագանակագույն են, գորշ-դեղնավուն, կարմրավուն, դեղնակարմրավուն: Բույսն ամբողջությամբ պատված է փշերով: Տերևները պարզ են, հերթադիր, կոշտ, ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, դեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը երկարավուն, վառ կամ մուգ կարմիր, թթվաշ հատապտուղ է: Բազմանում է սերմերով, կտրոններով, թփի կիսմամբ: Պարունակում է ալկալոիդներ (բույսի բոլոր օրգանները), եթերայուղեր, վիտամիններ C, E, ներկւսնյութեր, աղաղանյութեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ միջոց:

Պտուղներից պատրաստում են մուրաբա, լիկյոր և այլ ըմպելիքներ: Բնափայտն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ: Մեղրատու է և գեղազարդիչ:

ԾՎԾՎՈՒԿ (Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 33 տեսակ՝ Ծ. ավազուտ այ ին (Տ. arenosa), Ծ. արարատյան (Տ. araratica), Ծ. Սիսիանի (Տ. sisianica), Ծ. թավածաղիկ (Տ. lasiantha), Ծ. լայնատերեվ (Տ. latifolia) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը: Որոշ տեսակներ՝ Ծ. Թալիշի (Տ. talyschensis) և Ծ. Տ ատյան այ ի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են:

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ: Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնա-կանաչավուն: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը եռաբուն տուփիկ է: Սերմերը տափակ երիկամաձև են:

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն:

Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս:

ԾՏԱՊԱՇԱՐ, տես Հովվամաղախ:

ԿԱՁՄՈՐԻ (Nardus), փայլասենի, փշախnտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Կ. ցցված (N. stricta): ՀՀ-ում տարածված է բարձրլեռն. գոտիների (2300-3500 մ բարձր-ներում) մարգագետիններում և մարգագետնատա-փաստաններում: Չարորակ մոլախոտ է: Աճում է թթու, աղքատ, մոխրակերպ հողերում: