վանոց է, ծաղիկները հազվադեպ՝ մեկական, սպիտակ: Ծաղկում է գարնանը (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն): Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, դարչնագույն, դարչնադեղնավուն: Մեղրատու է և գեղազարդիչ:
ՃՌՃՌՈՒԿ (Lactarius vellereus), չոր կաթնասունկ, բազիդիավոր սնկերի կաթնասնկերի ցեղի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Տավուշի մարգում: Աճում է տարբեր տիպերի անտառներում, հողի վրա՝ օգոստոս-սեպտեմբերին (1200-1700 մ բարձր֊ներում): Մի կոռիգագոյացնող է. համակեցության մեջ է մտնում ասեղնատերև և սաղարթավոր ծառատեսակների հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 8-25 սմ) չոր է և թավշանման, սկզբում՝ տափակ, սպիտակ, ապա՝ ձագարաձև, ունի դեղնավուն, երբեմն՝ գորշավուն բծերով պատված, ներծալված եզրեր: Պտղամիսը սպիտակ է, կաթնահյութը՝ առատ, սպիտակ, չորանալուց հետո՝ բաց դեղնավուն՝ կծու և դառը համով: Թիթեղներն սպիտակ են, հետագայում՝ դեղնավուն, հաճախ՝ գորշավուն կետիկներով: Սպորափոշին սպիտակ է:
Ոտիկը (երկար.՝ 2-10 սմ, հաստ.՝ 2-5 սմ) գլանաձև է, հոծ, թաղիքանման, սպիտակ: Ուտելի է. սննդի մեջ օգտագործում են թթու դրած:
ՃՐԱԳԱԽՈՏ (Orobanche), կաղնձնի, առյուծախոտ, գայլի վիզ, ճրագախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա մակաբույծ, քլորոֆիլազուրկ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150, ՀՀ-ում՝ 38 (39) տեսակ՝ ճ. երկնագույն (O.caesia), ճ. կի- լիկյան (Օ. cilicica), ճ. գունավորված (Օ. colorata), ճ. ցանցավոր (Օ. reticulata), ճ. ճյուղավոր (Օ. ramosa) և այլն: Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ լեռնալանջերին, մարգագետիններում, անտառներում և այլն (ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտի): Խոտաբույսերի արմատների մակաբույծ է: Ցողունը հաստ է, մսոտ, դեղնավուն, կապտագույն, բաց դարչնագույն՝ պատված մանր ու նուրբ թեփուկներով, որոնք հետզարգացած տերևների հետքեր են, հաճախ՝ ճյուղավորվող, հիմքում՝ պալարանման, բարձր.՝ 10-60 սմ: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հասկանման, ծաղիկները՝ սպիտակադեղնավուն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը կաշեկերպ, բազմասերմ տուփիկ է: Սերմերը շատ մանր են: Մոլախոտ է:
ՃՈՒՌԱԿԱԽՈՏ (Hieracium), բազնխոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 2000 և ավելի, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ ճ. հովանոցանման (H. cymosum), ճ. մազմզոտանման (H. piloselloides), ճ. ժայռային (H. murorum), ճ. մազմզոտ (H. pillosella), ճ. փրչոտ (H. pannosum) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է լեռն, արոտավայրերում, անտառներում, մարգագետիններում, բացատներում:
Ցողունը (բարձր.՝ 20-100 սմ) պարզ է կամ ճյուղավորվող՝ մերկ կամ գեղձային մազիկներով ծածկված, խիտ տերևակալած կամ առանց տերևների (վերջին դեպքում տերևներն արմատամերձ վարդակում են): Ծաղկաբույլը մեկական զամբյուղ է, հազվադեպ՝ հուրանանման կամ վահանանման, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը գլանաձև սերմնապտուղ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր Են. պարունակում են աղաղանյութեր, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ներկանյութ: Պատրաստուկներն օգտագործում են շնչառ. օրգանների, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների դեպքերում:
Փրչոտ ճ. հանդիպում է Շիրակի (Արտենի լ.), Վայոց ձորի (Արենի գ.) մարզերի միջին լեռն: գոտու ժայռոտ վայրերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՄԱԿԱՐԴԱԽՈՏ (Galium), մածնի, կտրածի խոտ, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ, տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ Մ. իսկական (G. verum), Մ. գարնանային (G. vernum), Մ. Մայմեխի (G. majmechen-se), Մ. ամենաբարակ (G. tenuissimum) և այլն: Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն., հաճախ՝ նաև ենթալպյան և ալպյան գոտիներում: Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում և եզրերին, քարքարոտ և խճոտ լանջերին, հաճախ՝ աղբոտ վայրերում:
Մ. Սեվանին (G. sevanense) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սպիտակասարի լանջերին) և Մ. Սոսնովսկուն (G. sosnowskyi)՝ Գեամա լեռնաշղթայում (աճում է հրաբխ. քարացրոններում, քարքարոտ և խճոտ լեռնալանջերին): Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են:
Ցողունը հատվածավոր է, փռվող, տարածվող կամ կանգուն, քառանիստ, փշապատ կամ մերկ, բարձր.՝ 5-50 սմ Տերևներն ամբողջական են՝ կեղծ տերևանութներում: Ծաղկաբույլը կիսահովանոցանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, դեղնավուն կամ դեղին: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը չոր, երկընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդ, սապոնիններ, վիտամին C, տանիններ, կարմիր ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող, լուծողական: Մեղրատու է: Մ. Քյափ ազին (G. kiapazi) հանդիպում է Գեղարքունիքի մարզում