րասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ: ՀՀ-ում մշակվում է Ն. սովորականը (P. granatum):
Ցողունի բարձր, մինչև 5 մ է: Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր: Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը հատապտղանման է, գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ, թաղանթավոր միջնապատերով: Սերմերը բազմաթիվ են՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն, հյութալի (քաղցր, թթվաքաղցր) շերտով: Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ Լւն), ինչպես նաև բուժիչ նպատակներով (ստամոքսի հիվանդությունների, հեղձուկի, անգինայի և այլ դեպքերում), իսկ կեղևի Եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց: Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25-32% աղաղանյութեր. օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար: Գեղազարդիչ է:
ՆՎԻԿ (Arum), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ն. արեվելյան (A. orientale), Ն. ժայռային (A. rupicola),Ն. բծավոր (A. maculatum) և այլն: Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը (700-2000 մ բարձր-ներ): Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, ջրերի մոտ, նոսրանտառներում և անտառներում:
Արմատը պալարանման է կամ հորիզոն. գլանաձև: Տերևները ծոցավոր են և կոթունավոր, նետաձև կամ ա- ղեղնաձև: Ծաղկակիր ցողունը մերկ է: Ծաղկաբույլը պատյանով ծածկված կողր է, ծաղիկները՝ միասեռ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղներով խիտ դասավորված պտղաբույլ է: Թարմ վիճակում բույսն ամբողջովին թունավոր է: Որոշ տեսակների չորացրած պալարներն օգտագործվում են սննդի մեջ (պարունակում են մինչև 25 % օսլա): Կան և դեղաբույսեր, օգտագործում են երիկամաքարային, լյարդի հիվանդությունների, շնչուղիների, մարսող. համակարգի բորբոքումների ժամանակ: պտղի կտրվածքը Շագանակենի
ՆՈՒՆՈՒՖԱՐ, տես Կոկոռ
ՇԱԳԱՆԱԿԵՆԻ (Castanea), մաշկա - մրգի, ծաբլենի, շահպալուտ, հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ: Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 14), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Շ. սովորական (C. sativa): Հատուկենտ հանդիպում է միայն Սյունիքի մարզի անտառներում: Հազվագյուտ տեսակ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Բարձր. 30 (35) մ է, տրամագիծը՝ 2 մ: Սաղարթը գմբեթաձև է՝ խիստ ճյուղավորվող: Տերևները խոշոր են, հերթադիր, երկար, սուր ծայրով: Իգական ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, արական ծաղկաբույլը կատվիկ է: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղն ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված շագանակագույն պտղապատյանով: Պտղամիսը սպիտակ է, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար: Պտուղները պարունակում են օսլա, շաքարներ, սպիտակուց, ճարպեր, վիտամիններ և այլն . օգտագործում են թարմ և եփած, հրուշակեղենի արտադրության մեջ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի, խառատային արտադրության և շին. մեջ: Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են աղաղանյութերով ու ներկանյութերով: Շ. խոնավա-, ջերմասեր է: Ապրում է մինչև 500 տարի: Բազմանում է սերմերով, մացառնե¬ րով և պատվաստմամբ: Գեղազարդիչ է և մեղրատու:
ՇԱՀՊՐԱԿ (Matthiola), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շ. հոտավետ (M.odoratissima): Հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է կավոտ և քարքարոտ լանջերին: Մշակության մեջ տարածված է Շ. ալեհերը (M. incana):
Ցողունն ուղիղ է, բարձր.՝ 15-80 սմ: Տերևները պարզ են, հերթադիր, նշտարաձև: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բազմերանգ և բուրավետ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը պատիճ է: Գեղազարդիչ է:
ՇԱՄԲԻ (Scirpus), գզիրուկ, ճլախոտ, բոշխազգիների ընտանիքի բազմամյա, սողացող կոճղարմատներով խոտաբույսերի ցեղ: Հիմնականում ճահճային կամ գերխոնավասեր բույս է: Հայտնի է մոտ 250, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շ.անտառային (Տ. sylvaticus); Տարածված է Շիրակի (Մարալիկ), Լոռու, Տավուշի, Վայոց ձորի (Ջերմուկ) և Գեղարքունիքի մարզերում: Աճում է ճահճուտներում, լճակներում, գետափերին:
Ցողունը գլանաձև է կամ եռանիստ, բարձր.՝ մինչև 3 մ Ստորին տերևները թեփուկանման են, միջինները՝ գծաձև, խողովակավոր: Ծաղիկները երկսեռ են՝ խմբված հովանոցանման, հուրանանման կամ գլխիկավոր ծաղկաբույլերում: Ծաղկում է հունիս- օգոստոսին: Պտուղն ընկուզիկ է: Օգտագործվում է զամբյուղներ և խսիրներ հյուսելու, տանիքները ծածկելու համար: Կոճղարմատներով սնվում են ջրային կենդանիները:
ՇԱՄՊԻՆՅՈՆ (Agaricus), ագարիկոն, աղարիկոն, թնոպի,բազիդիավոր սնկերի ցեղ: Հայտնի է 80, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Շ. սովորական (A. campestris), Շ. դաշտային (A. arvensis), Շ. անտառային (A. silvaticus) և այլն: Առավել տարածված և լայնորեն օգտագործվող տեսակը Շ. երկսպորավորն (A. bisporus) է: Աճում է ամենուրեք՝ մեծ խմբերով, առավելապես՝ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, պարտեզներում, ջերմոցներում և արոտավայրերում: Ունի երեք տարատեսակ՝ սպիտակ, բաց դեղնավուն և դարչնագույն: