Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շ. մազանմանը (P. trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, Փարաքար գ.), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՇԻԿԱՏԱԿ (Atropa), մահամորմ, լուսնի ծաղիկ, սնգույրատակ, մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի 14, ՀՀ-ում՝2 տեսակ՝մահամորմ (A. belladonna) և Շ.կովկասյան (A. caucasica): Տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարգերի ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է բացատներում, անտառների հատված ու հրդեհված հատվածներում, անտառեգրերին, խոնավ վայրերում:

Արմատները բազմաթիվ են, խոշոր: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 0,6-2 մ: Տերևները մուգ կանաչ Են, հերթադիր, խոշոր, ամբողջաեզր: Ծաղիկները մեկական են, տ րևանութային, դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Ծաղկում է ամռանը: Պտուղը սև, փայլուն հատապտուղ է: Արժեքավոր դեղաբույս է. բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն: Տերևների ու արմատների մզվածքը և թուրմն օգտագործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան և այլ հիվանդությունների բուժման համար: Շ-ի սխալ օգտագործումը կարող է թունավորումների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

Մահամորմը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ: Ունի երկար վեգետացիայի շրջան:

ՇԼՈՐԵՆԻ, տես Սալորենի.

ՇՅՈՒՂԱԽՈՏ (Festuca), փեստուկ, կորդողք, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 20 տեսակ՝ Շ. մարգագետնային (F. pratensis), Շ. կարմիր (F. rubra), Շ. հսկա (F. gigantea), Շ. ոչխարի (F.ovina) ևն: Տարածված է բոլոր մարգերի նախալեռն, գոտուց մինչև ալպյանը: Աճում է արոտավայրերում, մարգագետիններում, տափաստաններում, առաջացնում ամուր ճիմ:

Ցողունը կանգուն է, բարձր.՝ 10-120 (200) սմ, առաջացնում է ստորգետնյա սողացող ընձյուղներ: Տերևները գծաձև են, անհարթ կամ մազմզուկապատ: Ծաղկաբույլը թույլ փռված, երբեմն՝ ողկուզանման, բազմահասկ հուրան է: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը հատիկ է: Հիմնականում կերաբույս է: Շրջանացված է Կրասնոդարյան 14 սորտը:

ՇՆԱԽՈՏ (Cynanchum), թունաթափազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շ. սուր (C. acutum): Հանդիպում է Տավուշի, ԳԵղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, շրջաններում, Երևանի շրջկայքում: Աճում է թփուտներում, գետափերին, խոտածածկ լանջերին, ցանքերում և այլն:

Ցողունը փաթաթվող է, բարձր.՝ մինչև 1,5 մ. Տերևները հակադիր են, սրտաձև, Երկար տերևակոթերով: Ծաղկաբույլը գագաթնային կամ անութային հովանոց կամ վահանիկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը միայնակ տերևապտուղ է: Սերմերը փուփուլիկով Են: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, կաուչուկ (տերևներն ու ցողունները): Պտուղների և սերմերի պատրաստուկներն օգտագործում են սրտային անբավարարության դեպքում: Մեղրատու է և գեղազարդիչ:

ՇՆԴԵՂ (Colchicum), շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Շ. Շովիցի (C. szovitsii), Շ. զանգեզուրյան (Czangezurum), Շ. Նինայի (C. ninae), Շ. Գոհարի (C. goharae), Շ. ստվերային (C. umbrosum), Շ. հիանալի կամ սքանչելի (C. speciosum): Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում, կրաքարոտ վայրերում, թփուտային մացառուտներում, մարգագետիններում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում և այլն (500-3200 մ բարձր-ներում):

Անցողուն կամ կարճ ցողունով (բարձր.՝ 10-30 սմ) բույս է: Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև, երևան են գալիս ծաղիկների հետ միաժամանակ կամ ծաղկումից հետո: Ծաղիկները (ձագարաձև, զանգականման, անիվանման, աստղաձև) մեկական են կամ խմբերով, վարդագույն, ծիրանագույն, մուգ կարմրավուն կամ սպիտակ: Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը: Պտուղը Եռաբուն տուփիկ է: Սերմերը գնդաձև են կամ գնդաձև-անկյունավոր: Դեղաբույս է. պարունակում է ալկալուդներ: Կոլխիցին ալկալոիդն օգտագործվում է գենետիկ, ընտրասերման աշխատանքների (պոլիպլոիդ ձևեր ստանալու), իսկ կոլխամինը՝ արյան որոշ հիվանդությունների, չարորակ