Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված, բարձր.՝ 20-160 սմ: Տերևները եռակի փետրաձև հատված են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վառ վարդագույնից մինչև բաց վարդագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը երկբաժան հատիկ է, որի մասերը կախված են պտղակրից: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ: Որոշ տեսակների արմատներն ու մատղաշ ցողուններն ուտելի են:
ՈՏՆԱԳԼԽԻԿ (Echinops), ոզնենի, ոզնիկ, թոփփուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, Երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 120, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ո. գնդագլխիկավոր (E. sphaerocephalus), Ո. փշոտ (E. pungens), Ո. բազմափուշ (E. polyacanthus), Ո. սովորական (E. ritro) և այլն: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին, միջին և բարձրլեռն. գոտիներում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 20-100 սմ և ավելի: Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված: Ծաղկաբույլը միածաղիկ զամբյուղ է՝ խմբված ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա, և կազմում է գնդաձև գլխիկ: Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից (ծածկոցի ստորին ձևափոխված թերթիկներից), որոնք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական: Ծաղիկները երկնագույն են կամ սպիտակավուն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը գլանաձև սերմիկ է: Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն: Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկ, հիվանդությունների բուժման համար և այլն:
ՈԶՆԱԹՈՒՓ (Acantholimon), փշաբարձ, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 16(17) տեսակ՝ Ո. նրբապոչ (A. lepturoides), Ո. թաղանթավոր (A. glumaceum), Ոզնախոտ Ողկուզակ հավաքված կովկասյան Ո. հայկական (A. armenum), Ո. թավոտ (A. puberulum) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային ու չոր տափաստանային, երբեմն՝ նաև մարգագետնատափաստանային և անտառային գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին: Արոտավայրերի չարորակ մոլախոտ է:
Ունի գնդաձև կամ կիսագնդաձև բարձիկների տեսք, բարձր.՝ 50-70 սմ: Տերևները նեղ են, ասեղնանման կամ բզանման, ծակող: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմրավուն, վարդագույն, ծիրանագույն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը երկարավուն է՝ բացվող կափարիչով և փեղկերով:
Ո. Գաբրիելյանին (A. gabrieljanii) հանդիպում է միայն Սևանի ավազանում, Սևանի ազգ. պարկի տարածքում, Ո. Վեդիին (A. vedicum) աճում է միայն Արարատյան գոգավորությունում, Վեգի ք-ի շրջակայքում, Երասխի լեռնաշղթայում: Հայաստանի բնաշխարհիկներ են: Ո. արաքսյան (A. araxanum) հան¬ դիպում է Արարատի մարզում (Գոռավան գ-ի շրջակայքում) և Ո. Կալ0վերտի (A.calvertii)՝ Արայի լ. վրա, Հայկ. լեռնաշխարհի բնաշխարհիկներ են: Ո. Ֆյոդորովին (A. fedorovii) հանդիպում է Սյունիքի մարզի Ագարակ ք-ի և Կարճևան գ-ի շրջակայքում, Անդրկովկասի հվ. մասի բնաշխարհիկ է: Ո. վարսակայինը (A.avenaceum) աճում է միայն Արարատի մարզում (Վեդի ք-ի շրջակայքում): Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Անհրաժեշտ է հսկողություն սահմանել նշված բույսերի պոպուլացիաների նկատմամբ և պահպանել բնական այդ տարածքները:
ՈԶՆԱԽՈՏ (Dactylis), ոգնուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ո. հավաքված (D. glomerata): Տարածված է գրեթե բոլոր մարզերի մարգագետնատափաստանային, հետանտառային և ենթալպյան գոտիներում: Աճում է փուխր, բերրի, ազոտով հարուստ հողերում:
Արմատային համակարգը հզոր է: Ցողունի բարձր. 120 (150) սմմէ: Տերևներն արմատամերձ են, Երկար, նշտարաձև: Ծաղկաբույլը հուրան է: Ծաղկում է հունիսի կեսին: Պտուղը մանր հատիկ է՝ պարփակված թեփուկների մեջ: Մատղաշ Ո. արժեքավոր կերաբույս է. պարունակում է վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին): Խոտի բերքատվությունը 50-60 ց/հա է: 100 կգ խոտը պարունակում է 40,8 կերային միավոր, 3,3 կգ-՝ դյուրամարս պրոտեին: Ցրտադիմացկուն է և ստվերասեր:
ՈԼՈՌ (Pisum), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6-7, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝