Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո. բարձր (P. elatius), հանդիպում է Կոտայքի, Սյունիքի մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի) և Երևանի շրջակայքում, աճում է թփուտներում, մարգագետիններում ու ցանքսերում, Ո. ցանովի (P. sativum), որն ունի 2 ենթատեսակ՝ Ո. սովորական կամ ցանովի (P. sativum), Ո. դաշտային (P. arven- se). մշակվում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում:

Ցողունը անկյունավոր է, փռվող-կառչող, երբեմն՝ կանգուն, բարձր.՝ 20 սմ-2,5 մ: Տերևները զույգփետրաձև են, ձվաձև, կլորավուն կամ երկարավուն տերևիկներով, վերջանում են բեղիկներով: Ծաղկաբույլը ողկույզ է կամ կեղծ հովանոց, ծաղիկները՝ սպիտակ կամ կարմրամանուշականակագույն երանգավորումներով: Ծաղկում է հունիսի կեսերին: Ինքնափոշոտվող է (սակայն չոր ու տաք պայմաններում փոշոտվում է նաև խաչաձև): Պտուղը սրաձև ունդ է, ուղիղ համրիչանման: Սերմերը (3-10 հատ) ձվաձև են, կլորավուն, անկյունավոր, հարթ կամ կնճռոտ, տարբեր գույների: Ցրտադիմացկուն է, խոնավասեր: Պարենային, կերային, ագրոտեխ. մշակաբույս է: Սերմերը պարունակում են սպիտակուցներ (26-35%), ածխաջրեր (50%), հանք, նյութեր, ճարպեր, վիտամիններ և այլն: Սերմերն օգտագործվում են սննդի մեջ, կանաչ սերմերը նաև պահածոյում են:

ՈԴԿՈՒՋԱԿ (Dictamnus), խնդակ, խանթեփար, հացենյակ, դեղուկ, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ո. կովկասյան (D. cauca- sicus): Տարածված է Լոռու, Գեղար- քունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Աճում է թփուտների մացառուտներում, լուսավոր անտառներում:

Ցողունի բարձր. 50-100 սմ է, վերին մասը՝ գանգուր մազիկներով պատված, ստորինը՝ մերկ: Տերևները բարդ կենտփետրաձև են: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ խոշոր, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն: Ծաղկում է ամռան առաջին կեսին: Պտուղը 5-բլթականի տուփիկ է:

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ասկորբինաթթու և այլն: Թունավոր է. բույսին դիպչելիս առաջանում է այրվածք:

ՈՂԿՈՒԶԱՊՏԵՐ (Botrychium), բոտրիխիում, իժալեզվազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 36, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ո. կիասլուսնաձեվ (B. lunaria): Հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ և Արամազդ լեռների վրա), աճում է ալպյան գոտու ճմակալած մարգագետիններում ու մամռապատ խոնավ վայրերում (3000-3200 մ բարձր-ներում): Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ցողունը կարճ է, բարձր.՝ 5-20 սմ: Տերևը բաժանվում է երկու մասի, ստորինը դեղնականաչավուն է, փետրաբաժան, անպտուղ, վերինը՝ երկար ոտիկով, փետրաբաժան կամ կրկնակի փետրաբաժան, սպորակիր: Սպորանգիումները կլորավուն են, երկշարք դասավորված, հասունանալուց բացվում են լայնակի ճեղքերով:

ՈՂԿՈՒՋԵՆԻ (Staphylea), ջոնջոլենի, կռոնի, ողկուզազգիների ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ո. փետրատեր եվ (Տ. pinnata): Տարածված է Լոռու և Տավուշի մարզերում: Ցողունի բարձր. 5-6 (երբեմն՝ մինչև 10) մ է: Տերևները բարդ կենտփետրաձև են, երկարավուն-ձվաձև: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ սպիտակ-վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը բշտւսևման (փքված), կանաչադեղնավուն, 2-3-բնանի տուփիկ է: Սերմերը ամուր են, մոխրագույն կամ դեղնագորշավուն, փայլուն, կլորավուն-ձվաձև: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ճարպեր, ասկորբինաթթու: Տնտեսության մեջ օգտագործվում են ծաղկաբույլերը (ջոնջոլի թթու) և սերմերը (ստանում են յուղ): Մեղրատու է և գեղազարդիչ:

ՈՋԼԱԴԵՂ (Pedicularis), ոջլաբույս, ոջլախոտ, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 600 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝Ո. հայկական (P. armena), Ո. Սիբթորպի (P. sibthorpii), Ո. հաստակնճիթ (P. crassirostris), Ո. մերկ (P. acmodonta) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերի ալպյան և ենթալպյան գոտիևերում: Աճում է անտառեզրերին, թեք լանջերին, ալպյան գորգերում, մարգագետիններում Լւն:

Հողի տակ Ո-ի կարճ կոճղարմատներից բոլոր ուղղություններով շառավիղաձև տարածվում են լարանման արմատներ, երկար.՝ 5-15 սմ: Դրանց ծայրերին առաջանում են 1-2 ծծիչներ, որոնք, ամրանալով հարևան բույսի արմատներին, յուրացնում են նրա սննդանյութերը: Տերբույսի մահանալուց հետո բազմամյա արմատներն իրենց աճը շարունակում են կուտակած սննդանյութերի հաշվին:

Ցողունի բարձր. 5-60 սմէ: Տերևները փետրաձև հատվածավոր են, հերթադիր, հակադիր կամ տերևափնջերով: Ծաղկաբույլը հասկանման է, ձվաձև կամ երկարավուն: Ծաղիկները բաց կամ մուգ դեղնավուն են, սպիտակադեղնավուն կամ վարդագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը երկփեղկ տուփիկ է: Սերմերը մանր են, դարչնագույն: Որոշ տեսակներ պարունակում են գլիկոզիդ (աուկուբին), ալկալոիդներ և այլն: Միջատասպան է (եփուկով լվանում են գլուխը, լողացնում կենդանիներին): Թունավոր է:

ՈՋԼԱԽՈՏ (Delphinium), անիծած հարս, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա և