Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360), ՀՀ-ում՝ 13 (15) տեսակ՝ Ո. գարշահոտ (D. foetidum), Ո. գալարուն (D. flexuosum), Ո. Շովիցի (D. szovitsiaոuո), Ո. արևելյան (D. orientale), Ո. պարսկական (D. persicum) և այլն: Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում: Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-150 սմ: Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը տերևապտուղ է: Սերմերը կնճռոտ են, թեփուկապատ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն): Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի, վեներ. և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ: Շատ տեսակներ թունավոր են: Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են Ո-ի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու:

ՈՍԿԵԶԱՆԳ (Forsythia), ֆորզիցիա, ձիթենազգիների ընտանիքի բազմամյա տերևաթափ թփերի ցեղ: Հայտնի է 8 տեսակ: ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ ներդրված է Ո. միջինը (F. intermedia):

Ցողունն ուղղաձիգ է կամ թեքված, բարձր.՝ մինչև 2 մ։ Տերևները պարզ են, մուգ կանաչ, հակադիր, ամբողջաեզր կամ սղոցաեզր: Ծաղիկները տերևանութներում են, մեկական կամ 2-3(6)-ական, զանգականման, վառ դեղինից մինչև ոսկեդեղին: Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների բացվելը: Պտուղը երկբուն, բազմասերմ տուփիկ է: Սերմերը թևավոր են: Լուսասեր է, ջերմա- և ցրտադիմացկուն: Գեղազարդիչ է:

ՈՍԿԵԾԱՂԻԿ (Caltha), ցինգ, ձղկի, բեժանգ, առյուծատունկ, գորտնուկազզիների (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ո. ճահճային (C. palustris) և Ո. բազմապսակաթերթ (C. polypetala): Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում: Աճում է գետերի, գետակների, լճերի ափերին, ճահճուտներում, ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում:

Ցողունն ուղիղ է, պարզ կամ վերին մասում ճյուղավորվող, սնամեջ, բարձր.՝ 30-50 սմ: Տերևները խոշոր են, փայլուն, ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, սրտաձև, վերինները՝ նստադիր, երիկամաձև, սրտաերիկամաձև: Ծաղիկները բազմաթիվ են, մեկական, ոսկեդեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը բազմատերևապտուղ է, սերմերը՝ սև կամ կարմրաշագանակագույն, բազմաթիվ:

Բույսն ամբողջությամբ թունավոր է, ունի շատ սուր և դառը համ: Վտանգավոր է ձիերի և խոշոր եղջյուրավոր անասունների համար: Թունավորվելիս առաջանում են ուժեղ ցավեր, լուծ, հաճախամիզություն (մեզը դառնում է մուգ կարմիր) և այլն: Ժող. բժշկության մեջ Ո-ի տերևներն օգտագործում են այրվածքների դեպքում: Գեղազարդիչ է:

ՈՍԿԵՀԱԶԱՐՈՒԿ (Centaurium), դառնալեղի, բոգազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ո. հասկաձև (C. spicatum), Ո. գեղեցիկ (C. pulchellum) և Ո. էրիթրեա (C. erythraea): Տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն․ գոտուց մինչև վերինը: Աճում է անտառի բացատներում, մարգագետիններում, թփուտներում, խոնավ աղակալած վայրերում, քարքարոտ, ժայռոտ լանջերին և այլն:

Ցողունն ուղղաձիգ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 10-40 սմ: Արմատամերձ տերևները երկարավուն-ձվաձև են՝ խմբված վարդակում, ցողունայինները՝ երկարավուն-նշտարաձև, հակադիր: Ծաղկաբույլը վահանանման է կամ հասկանման, ծաղիկները՝ վարդագույն, երբեմն՝ սպիտակ կամ դեղին: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Պարունակում է ալկալոիդներ և դառը գլիկոզիդներ, պատրաստուկներն օգտագործում են որպես ախորժաբեր, մարսողությունը կարգավորող, հակաճիճվային միջոց:

ՈՍԿԵՂԵՆԻԿ, տես Գեղորաշուշան։

ՈՍԿԵՇԻՎ (Solidago), ոսկեփունջ, ոսկեստեղ, ամրենի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ո. սովորական (S. virgaurea): Հանդիպում է Արագածոտնի,