Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարնշագույն: Ս-ի պտուղն արժեքավոր դիետիկ մթերք է. պարունակում է շաքար (16-18 % և. ավելի), վիտամին C (մինչև 60 մգ %), կարոտին (A-նա- խավիտամին), պեկտինային նյութեր, հանք, աղեր և այլն: Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, մարմելադ, պովիդլո, չիր, շաքարաչիր, մեղր): ՀՀ-ում մշակվում են Շալախ (վաղահաս), Սնեյվազ (միջահաս), Մասիս 2 (միջին ուշահաս) և այլ սորտեր:


ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ բնակարաններում և հաս. վայրերում մարդկանց գեղագիտ. հաճույք պատճառելու նպատակով աճեցվող բույսեր: Դրանց մեծ մասն ունի արևադարձային և մերձարևադարձային ծագում, հարմարվել են լույսի պակասության, օդի ցածր հարաբեր, խոնավության, ջերմության պայմաններին: Ս. բ. պատկանում են տարբեր ընտանիքների (բեգոնազգիներ, գնարբուկագգիներ, շուշանազգիներ, ապուզանազգիներ, արմավենիներ են): Կան գեղեցիկ ծաղիկներով (արագախոտ, արջտակ, նազվարդ, շքանարգիզ, հասմիկ, գնարբուկ, մանուշակ, դրախտավարդ և այլն), բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով (դիֆենբախիա, փեղուկ, աճատերև, պատենենի, կուսածաղիկ, հարւսբույս, վիշապածառ, ծոփոր, մրտենի, պատկառուկ, բաղեղներ և այլն ):


Ս. բ. Դրանց մեջ կան նաև եթերայուղատու բույսեր և դեղաբույսեր (նարինջ, կիտրոն, դառը թրնջենի, մանդարին, բերգամոտ, դափնի, աճատերև, ծնեբեկ, խորդենի, հալվե և այլն): Հաս. և ծառայող, սենյակներում աճեցնում են համեմատաբար քիչ պահանջկոտ, կոշտ, կաշեկերպ տերևներով (ռոդոդենդրոն, աֆրիկ. կանեփ, դիֆենբախիա, վիշապածառ, ֆիկուս, պղպեղուկ և այլն) Ս. բ.: Տարածված են նաև տարբեր կակտուսներ (կռզիներ), բեգոնիաներ, պտերներ, սոխուկավոր բույսեր, տրադեսկւսնցիա ու սաղարթավոր և ասեղնատերև ծառատեսակներ:

Որոշ Ս. բ. (օրինակ՝ դափնեվարդ, մրտավարդ, գնարբուկ, շուշան, արջնկույզ և այլն) ցանկալի չէ աճեցնել բնակարաններում՝ հատկապես ննջասենյակներում (թունավոր են):


ՍԵՎԱՏԵՍՈՒԿ (Poterium), սեվագլխիկ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ:Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝Ս. բազմակող (P. polygamum) ևՍ.խավապտուղ (P. lasiocarpum): Առաջինը ՀՀ-ում տարածված է ամենուրեք, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում:

Ցողունը մերկ կամ գրեթե մերկ է, բարձր.՝ 40-80 սմ: Տերևները փետրաձև են, սղոցաեզր: Ծաղկաբույլը գլխիկ է, ծաղիկները՝ միասեռ են և երկսեռ՝ նույն ծաղկաբույլում, ներքևում տեղադրված են առէջավոր, վերևում՝ վարսանդավոր, իսկ միջին մասում՝ երկսեռ ծաղիկները: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկայնակի, քառակող, շագանակագույնից մինչև մուգ դարչնագույն Երկսերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիդներ, Եթերայուղեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են թա¬ րախային վերքերի բուժման ժամանակ: Կիրառվում է նաև օծանելիքի արտադրության մեջ: Մեղրատու է:


ՍԵՐԿԵՎԻԼԵՆԻ (Cydonia), վարդագգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ: Ունի մեկ տեսակ՝ Ս. սովորական (C. oblonga): ՀՀ-ում սահմանափակ քանակությամբ մշակվում է գրեթե բոլոր մարզերում: Ցողունի բարձր. 1,5-5(8) մ է: Տերևները պարզ են, ամբողջական, ամբողջաեզր, լայն ձվաձև կամ օվալաձև, ստորին երեսը՝ թավոտ: Ծաղիկները մեկական են, երկսեռ, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է մայիսին: Պտուղը անկանոն գնդաձև է կամ տանձաձև, պտղամիսը՝ քիչ հյութալի, տտիպ, քարային բջիջներով: Վայրի տեսակների պտղի զանգվածը 10-200 գ է, մշակովիներինը՝ մինչև 1 կգ Պարունակում է շաքարներ (4,7- 19%), խնձորա- և կիտրոնաթթուներ (0,25-3%), պեկտիններ (0,25-2,25%), աղաղանյութեր (մինչև 1,7%), վիտամիններ: Պտուղներն օգտագործվում են թարմ, հրուշակեղենի, պահածոների արտադրության, գինեգործության, բժշկության մեջ: Սերմերը պարունակում են լորձնանյութ (օգտագործվում է որպես խորխաբեր միջոց), ֆերմենտներ, գլիկոզիդ, ճարպայուղ: Տերևների պատրաստուկն օգտագոր¬ ծում են բրոնխային հեղձուկի ժամանակ: Շրջանացված են Արարատի 1, Արարատի 10, Մեղրիի 2, Անի, Ալեմա սորտերը, որոնց պտուղները հարթ են, քիչ թավոտ, բարակ մաշկով, առանց քարային բջիջների, հյութալի և բուրավետ: Ջերմա, լուսա, խոնավասեր է և մեղրատու:


ՍՁՆԻ (Crataegus), ալոճենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի և ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ մինչև 900), ՀՀ-ում՝ մոտ 10 տեսակ՝Ս. արեվելյւսն (C. orientalis), Ս. կովկասյան (C. caucasica), Ս. կեռասռնակավոր (C. kyrtostyla), Ս. Մեյերի (C. meyeri) և այլնՏարածված է Կոտայքի, Տավուշի,Սյունիքի և այլ մարզերում: Աճում է նոսրանտառներում, չոր, քարքարոտ թեքություններում:

Փշոտ ծառ է կամ թուփ, բարձր.՝ մինչև 5 (8) մ: Ընձյուղները նուրբ են, թեթևակի մազմզուկապատ: Կեղևը սկզբում գորշավուն է, հետագայում՝ մոխրաշագանակագույն: Տերևները պարզ են, հերթադիր, ամբողջական կամ բլթակավոր (3-5 բլթակ): Ծաղկաբույլը հովանոցանման կամ վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, երբեմն՝ վարդագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղները մանր են, խնձորաձև, գնդաձև կամ տանձաձև, հյութալի, կարմիր, նարնջադեղնավուն, սև: Ծաղիկները պարունակում են եթերայուղեր, կոֆեինային և քլո- րագենային թթուներ, խալին, կվերցետին և այլն, պտուղները՝ խաղողաշաքար, պտղաշաքար, խնձորաթթու, գինեՍզնի արևելյան Սերկևիլենու ծարփկը, տերևը, պտուրլը և պտրի կտրվածքը