Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թթու, կիտրոնաթթու, ուրսոլաթթու և այլ թթուներ, ֆլավոնիդներ, սորբիտ, ճարպայուղեր, ամիգդալին, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր և այլն: Ծաղիկների ու հասուն պտուղների պատրաստուկները (եփուկ, ջրաթուրմ, մզվածք և թուրմ) կիրառվում են սրտի ֆունկցիոնալ հիվանդությունների, սրտային անբավարարությունների, շողացող անռիթմության և այլ դեպքերում: Պտուղներն օգտագործում են թարմ և. վերամշակված (չորացրած, կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ): Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատների համար: Մեղրատու է: Ս. պոնտական (C. pontica) հազվագյուտ տեսակը հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում, աճում է չոր, քարքարոտ թեքություններում, կաղնու և գիհու նոսրանտառներում (800-1800 մ բարձրներում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԻԲԵԽ (Falcaria), սվեղ, ղազի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ս. սովորական (F.vulgaris) ևՍ. սիբեխանման (F.falcarioides): Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը: Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ): Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արմատը հաստ է, իլիկաձև: Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձր.՝ 20-60 սմ Տերևները գրեթե կաշեկերպ են, սղոցաեզր, ստորինները՝ եռաբաժան կամ ամբողջական, վերինները՝ փոքր, փետրակամ եռաբաժան: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ են, մանր: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ (թարմ, թթու դրած):

ՍԻԶԱԽՈՏ (Phleum), կատվաձետ, ճիլ, ֆլեոն, տիմոֆեեվկա, դաշսինյ պալարավոր Սմբուկ տավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ս. մարգագետնային (Ph.pratense), Ս. տափաստանային (Ph.phleoides), Ս. ալպիական (Ph.alpinum), Ս. հուրանավոր (Ph.panikulatum): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային, ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում: Կոճղարմատը կարճ է: Ցողունը հիմնականում կանգուն է, սնամեջ, բարձր.՝ 20-155 սմ Տերևները նշտարաձև են, սրածայր, խորդուբորդ եզրերով, բաց կանաչավուն: Ծաղկաբույլը հասկանման հուրան է: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը բարակ, կաշեկերպ ծաղկիկային թեփուկի մեջ պարփակված ձվաձև հատիկ է: Արժեքավոր կերաբույս է: ՀՀ-ում շրջանացված են Կրասնոդարի 1 և Ստեփանավանի տեղ. սորտերը:

ՍԻՆԴՐԻԿ (Polygonatum), սնդրուկ, Սողոմոնի կնիք, կցմցուկ, հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ ում՝ 6 տեսակ՝ Ս. սովորական (P. glaberrimum), Ս. բազմածաղիկ (P. multiflorum), Ս. օղակավոր (P. verticillatum), Ս. բուրավետ (P. odoratum) և այլն: Տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլ մարզերի անտառներում: Կոճղարմատը հաստ է՝ մահացած ընձյուղների հետքերով (կնիքներով): Ցողունը կողակոսավոր է, բարձր.՝ 40-45 սմ: Տերևները հերթադիր են, օվալանշտարաձև, ձվաձև: Ծաղիկները մեկական են կամ ողկուզանման ծաղկաբույլերով, սպիտակ-կանաչավուն, հազվադեպ՝ վարդագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը սև, գնդաձև հատապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ: Պատրաստուկներն օգտագործում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց, երիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ (տապակած և թթու դրած): Թունավոր է: Որոշ տեսակներ գեղազարդիչ են:

ՍԻՆՁ (Tragopogon), քոշմորուք, այծամորուս, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Ս. հացազգատերև (T.graminofolius), Ս. մարգագետնային (T.pratensis), Ս. արևելյան (T.orientalis), Ս. Սոսնովսկու (T.sosnovskyi) և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն: Ցողունն ուղիղ է, պարզ կամ թույլ ճյուղավորվող, բարձր.՝ 15-40 (60) սմ: Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, լեզվակավոր, դեղնավուն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է: Որոշ տեսակներ