Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ: Կան նաև սննդի մեջ օգտագործվող տեսակներ: Մեղրատու է և կերաբույս:

ՍԻՍԵՌ (Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 30, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝ Ս. շատ փոքրիկ (C. minutum) և Ս. անատոլիական (C. anatolicum): Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում: Մշակվում ԷՍ. մշակ ո վին (C. arietinum)՝ չոր նախալեռն, և լեռն, մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում): Արմատներն իլիկաձև են: Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձր.՝ մինչև 70 (80) սմ: Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ: Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Ինքնափոշոտվող է: Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ): Պարենային բույս է. օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ: Սերմերը պարունակում են մինչև 30 % սպիտակուցներ, 7% ճարպեր, 60%-ից ավելի անաղոտ լուծամզվածք, վիտամիններ A, B1, B2: Շատ փոքրիկ և անատոլիական Ս. տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՍԽՏՈՐ (Allium sativum), շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Ունի 2 ենթատեսակ՝ ցողունավոր և սովորական (անցողուն): ՀՀ-ում մշակվում է Արարատյան դաշտում և նախալեռն, մարզերում: Ծաղկացողունի բարձր. 60-150 սմ է: Տերևները նշտարաձև են, տափակ, կանգուն կամ խոնարհված, մատղաշներն օգտագործում են սննդի մեջ: Ծաղկաբույլը գնդաձև է, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն: Սոխուկը բարդ է. կազմված է 2-50 պճեղներից (կոճղեզներ), որոնցից յուրաքանչյուրը պատված է կաշեկերպ թաղանթով: Թարմ և վերամշակված օգտագործվում է սննդի, որպես համեմունք՝ թթուների, աղցանների մեջ, երշիկի արտադրությունում, նաև պահածոյած: Ս-ի յուրահատուկ հոտն ու համը պայմանավորված են եթերայուղերի առկայությամբ: Դրանք պարունակում են ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են շատ ախտածին հարուցիչներ: Ս. պարունակում է չոր նյութեր (36-43%), շաքարներ (0,5%), սպիտակուցային նյութեր (6,0-7,9 %), վիտամիններ C (տերևները՝ մինչև 80 մգ%), B, բազմաշաքարներ (20-27%) և այլն: Ս-ի ֆիտոնցիդային պատրաստուկները, թուրմը և ալիսատը (սպիրտային մզվածք) կիրառվում են բժշկության մեջ՝ որպես ստամոքսաղիքային համակարգի շարժող, և հյութազատիչ ֆունկցիաները խթանող միջոց:

ՍԽՏՈՐՍՍՈՒՆԿ (Marasmius alliaceստ), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է հս-արլ. մարզերի սաղարթավոր անտառներում՝ փռոցաշերտի կամ փտած բնափայտի վրա, կոճղերի մոտ՝ մայիս-սեպտեմբերի և (1100-1850 մ բարձր-ներում): Գլխարկը (տրամագիծը՝ 2-5 սմ) զանգակաձև է՝ լայն ուռուցիկ թմբիկով, գորշավուն, երբեմն (երիտասարդ պտղամարմիններինը)՝ կեղտոտ կաթնագույն, ապա՝ մուգ: Գլխարկի պտղամիսը սպիտակ է, ոտիկինը՝ գորշաշագանակագույն, գրեթե սև, սուր սխտորի հոտով և համով: Թիթեղները սկզբում կպած են ոտիկին, հետագայում ազատ են, սպիտակավուն, նոսր: Ոտիկը (երկար.՝ 5-15 սմ, հաստ.՝ 0,2-0,4 սմ) գորշադարչնագույն է, վերևում՝ թավշանման, ստորին մասում՝ թեթևակի հաստացած, թելանման, ավելի մուգ, ուղիղ կամ ծռված, երբեմն՝ արմատաձև Երկարացած: Ուտելի է. օգտագործվում է թարմ և չորացրած (որպես համեմունք):

ՍՄԲՈՒԿ (Solanum melongena), բադրիջան, մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս: ՀՀ-ում տարածված է մշակության մեջ: Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձր.՝ 70-180 սմ. Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն՝ մեկական կամ հավաքված ողկույզներում: Պտուղը երկարավուն, կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև և այլ ձևերի հատապտուղ է (զանգվածը՝ 40-100 ց), բաց մանուշակագույնից մուգ մանուշակագույն: Ս. ջերմա- և խոնավասեր բույս է, սննդանյութերի Նկատմամբ՝ պահանջկոտ: Սննդի մեջ պտուղներն օգտագործում են տեխ. հասունացման փուլում: Արժեքավոր հումք է պահածոների արտադրության համար: Պտուղը պարունակում է չոր նյութեր՝ 7-12 %, շաքարներ՝ 2,7-4 %, սպիտակուցներ՝ 0,6-1,4 %, ճարպեր՝ 0,1-0,4 %, նաև վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր: Մշակում են առավելապես Արարատյան դաշտում, նախալեռն, գոտում:

ՍՄԻՌՆԻՈՊՍԻՍ (Smymiopsis), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ս. հայկական (Տ. armena): Հանդիպում է միայն Սուլեմայի լեռնանցքի հվ. լանջին (2200-2300 մ բարձր-ներում) և Գետիկավանք գ-ի (Վայոց ձորի մարզ) շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ կամ խճապատ լանջերին, թփուտներում: ՀՀ բնաշխարհիկ է, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արմատը խոշոր է, առանցքային, արմատապտղանման: Ցողունը մերկ է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 2,5 մ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են: Ծաղկաբույլը տարածված հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը սերմիկ է՝ դարչնի յուրահատուկ հոտով: Դեղաբույս է. պարունակում է կումարինի ածանցյալներ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, ալկալոիդևեր: Ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործել են հեղձուկի, ստամոքսաղիքային հիվանդությունների, նորագոյացությունների ժամանակ:

ՍՆԿԵՐ (Fungi, Mycota), ստորակարգ քլորոֆիլազուրկ, տարասուն օրգանիզմների խումբ, որին բնորոշ են ներծծումային սնուցումը, լավ արտահայտված բջջաթաղանթը, վեգետատիվ վիճակում անշարժությունը, անսահմանափակ աճը, սպորներով բազմացումը և, որպես պաշարանյութ, գլիկոգենի կուտակումը: Հայտնի է ավելի քան 100 հզ., ՀՀ-ում՝ մոտ 4200 տեսակ: Հանդիպում են տարբեր պայմաններում, բնորոշվում կառուցվածցքի ֆունկցիաների և վերարտադրման շարժընթացների հսկայական բազմազանությամբ: