Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ Ս. դիտվում են որպես ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների ինքնուրույն թագավորություն: Ս-ի գերակշռող մասի սնկամարմինը՝ միցելիումը, ներկայացված է թելիկների (հիֆեր) համակարգով, որոնք ունեն գագաթնային (ապիկալ) աճ և կողմնային ճյուղավորություն: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի, ռիգոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) Ս.:

Միցելիումի հիֆերը կարող են թաւիանցել հիմնանյութի մեջ, առաջացնել հիմնանյութային միցելիում և բորբոսի ձևով աճել դեպի վեր, առաջացնել օդային միցելիում: Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվել, առաջացնել տարբեր ֆունկցիաներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացումներ (քլամիդոսպորներ, միցելիալ ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ): Ս. բազմանում են վեգետատիվ [միցելիումի մասնիկներով կամ մասնագիտացված հատվածներով (օիդիումներով և քլամիդոսպորներով), բողբոջմամբ], անսեռ (զոոսպորներով, սպորանգիոսպորներով, կոնիդիումևերով), սեռ. (գամետոգամիա, գամետանգիոգամիա, սոմատոգամիա) ճանապարհներով: Ս. օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը՝ 20-25°C: Ս. տարածված են հողում, ջրավազաններում, բուս, և կենդ, ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդ. հումքի և արտադրանքի վրա: Բույսերի, կենդանիների և մարդու զանազան հիվանդությունների (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցիչներ են: Ըստ բնակման միջավայրի և բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են Ս-ի հետևյալ Էկոլոգ. խմբերը՝ հողային (մասնակցում են օրգ. մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, միկոռիզային, միկոֆիլ, էնտոմոֆիլ, արդ. ապրանքների կենսավնասում առաջացնող, մարդու և կենդանիների հիվանդություններ հարուցող Լւն:

Խմորասնկերի կիրառման ավանդ, և առավել հին պրոցեսների հետ (գինեգործություն, հացաթխում) զուգընթաց զարգանում են արդյան նոր ճյուղեր՝ Ս-ի տարբեր տեսակների կիրառմամբ: Պանրագործության մեջ պանրի առանձին տեսակների ստացման համար կիրառում են վրձնասնկերի տարբեր տեսակներ:

Ընդլայնվել է արհեստականորեն աճեցվող ուտելի սնկերի կիրառումը: Էական հաջողությունների է հասել Ս- ից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգ. թթուների և այլ Նյութերի ստացումը:

ՍՆԿԵՐ ՏՆԱՅԻՆ (Coniophoraceae), բազիդիավոր աֆիլոֆորային սնկերի ընտանիք: Հայտնի են 8 ցեղ և 50 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ցեղ և 3 տեսակ՝ կոնիոֆորա սովորական (Coniophora puteana) և այլն: Առավել տարածված է իսկական տնային սունկը կամ սերպուլա լացողը (Serpula lacrimans): Աճում է ամենուրեք (քայքայված բնափայտի, հատակի փտած տախտակների վրա, տարբեր շինություններում, նկուղներում, հանքերում)՝ տարվա բոլոր ամիսներին: Պտղամարմինը միամյա է, հազվադեպ՝ բազմամյա (տրամագիծը՝ մի քանի սմ-ից մինչև 1 մ), դարչնագույն, ժանգագորշ, փռված, փառանման, կաշեկերպ, երբեմն՝ բավականին մսալի, թեթևակի ամրացած հիմնանյութին: Սնկամարմինն ամուր է, բամբականման, սպիտակ, հաճախ՝ դեղնավուն կամ մոխրագույն: Առկա են լավ զարգացած սպիտակ, դեղին, մոխրագույն կամ գորշավուն միցելիումային ձգանձ (ռիզոմորֆներ): Փտած բնափայտի վրա հանդիպում են բամբականման, սպիտակ կամ մոխրագույն, դեղնավուն խոշոր միցելիումի կուտակումները: Վնասակար տեսակ է. առաջացնում է փտում, թաղանթանյութի ակտիվ քայքայում: Բնափայտի լրիվ փտումը և քայքայումը տեղի են ունենում 0,5-1 տարվա ընթացքում:

ՍՈԽ (Allium), շուշանազգիների ընտանիքի Երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 400, ՀՀ-ում՝ 30 տեսակ՝ Ս. մայրական (A. materculae), Ս. կլոր (A. rotundum), Ս. մուգմանուշակագույն (A. atroviolaceum), Ս. տարօրինակ (A. paradoxum), Ս. դեղին (A. flavum) և այլն: Տարածված է Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թեթև, քարքարոտ հողերում, ալպյաև և ենթալպյաև մարգագետիններում: Մշակության մեջ առավել տարածված է գլուխ Ս. (A. cepa): ՀՀ-ումՍ. Երկամյա է. առաջին տարում ձևավորվում է սոխուկը (կազմված է հատակից, հյութալի և չոր թեփուկներից), երկրորդ տարում դրանից առաջանում է ծաղկացողունը, որը սնամեջ է, միջին մասում՝ փքված, բարձր.՝ 80-100 սմ: Տերևները հյութալի են, տարբեր մեծության: Ծաղկաբույլը գնդաձև կամ տափակ հովաևոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակ, դեղին կամ կանաչավուն, բաց վարդագույն: Պտուղը եռակող, Եռաբուն տուփիկ է: Սերմերը Եռանկյունաձև են, սև, կևճռոտ, կարծր սերմևապատյաևով: Կաև կծու, կիսակծու և քաղցրահամ սոխուկներով սորտեր: Ս-ի կծվությունը պայմանավորված է եթերայուղերի (0,03-0,05%) առկայությամբ: Ս. պարունակում է նաև շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանք, աղեր և այլն: Ս. օգտագործվում է սննդի մեջ (թարմ, եփած, տապակած, պահածոյած) և բուժիչ նպատակներով (ունի մանրէասպան և հակալնդախտային հատկություններ): Ս. կերակուրներին տալիս է դուրեկան