Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանիքի միամյա, Երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 550, ՀՀ-ում՝ 46 տեսակ: Դրանցից 13-ը՝ Տ. Թախտաջյանի (C. takhtajanii), Տ. հայաստանյան (C. hajastana), Տ. Շ ո վ ի ց ի (C. szovitsianuen), Տ. Ֆայ վուշի (C. fajvuschii), Տ. Ալեքսանդրի (C. alexandri), Տ. գեղեցիկ (C.bella) և այլն, բնաշխարհիկ են: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռերի ծերպերում, աղուտներում, գետափերին, կաղնու և գիհու նոսրանտառներում:

Ցողունը պառկած կամ կանգուն է, բարձր.՝ 60-80 սմ: Տերևներն ամբողջականից մինչև փետրաձև հատված են: Ծաղկաբույլը զամբյուղ է, եզրային ծաղիկները միաշարք են, անսեռ, միջինները՝ երկսեռ: Ծաղիկները խողովակավոր են, վարդագույն, կապույտ, երկնագույն, դեղին, սպիտակավուն, ծիրանագույն և այլն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը փուփոզիկով սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ածխաջրեր, աղաղանյութեր, թթուներ, ֆլավոնիդներ, կումարին, անտոցիան, սապոնին, վիտամին C և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկ., նյարդ, և այլ հիվանդությունների ժամանակ: Որոշ տեսակներ պարունակում են ներկանյութեր (բուրդը ներկում են դեղին, գազարագույն, կապույտ):

Գեղազարդիչ է և մեղրատու:

Տ. Արփիին (C. arpensis) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Արարատի (Վեդու և Վանևան գ-ի շրջակայք) ու Վայոց ձորի (Եղեգնաձորի շրջակայք) մարզերում (1100-1500 մ բարձրներում), Տ. հայաստանյանը (C. hajastana)՝ Շիրակի մարզում (1400-2000 մ բարձր՜ներում), Տ. լեվզեյանմանը (C. leuzeoides)՝ Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գիշրջակայքում, 1600-2000 մ բարձրներում), Տ. ֆ ե ո պ ա պուսանմանը (C. phaeopappoides)՝ նույն մարզում (1300-2300 մ բարձրներում) և այլն: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՏԶԿԱՆԵՓ (Ricinus), գերչակ, իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա ծառանման բույսերի ցեղ: Մշակության մեջ հայտնի Է Տ. սովորականը (R. communis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների: Վերջին տարիներին ՀՀ-ում լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ՝ որպես գեղազարդիչ բույս: Տ. ջերմա, լուսա, խոնավասեր է:

Արմատն առանցքային ե Ցողունը սնամեջ է, հյութալի, ուղղաձիգ, բարձր.՝ մինչև 3 (4) մ, ճյուղավորվող, մերկ, կանաչ կամ գորշ կարմրավուն, հաճախ՝ կապտավուն փառով: Տերևները խոշոր են, հերթադիր, թաթաձև բաժանված, կանաչ կամ մուգ կարմիր, փայլուն, 5-11–բլթականի: Բլթերը ձվաձևերկարավուն են, սրածայր, անհավասար ատամևաեգր: Տերևակոթերը երկար են, սնամեջ: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բաժանասեռ: Արականները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը կոպիտ փշերով ծածկված եռաբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ: Սերմերը ձվաձև Են, տեսքով նման են տզի (այստեղից՝ անվանումը): Դեղաբույս է. բոլոր օրգանները պարունակում են ռիցին սպիտակուցը և ռիցի Նին ալկալոիդը, որոնք թունավոր են մարդկանց և կենդանիների համար: Սերմերից ստանում են արժեքավոր գերչակաձեթ (պարունակությունը՝ 40- 50 %), որը կիրառվում է տեխնիկայում, կաշվի, օճառի, ներկերի արտադրության, տեքստիլ արդ. մեջ: Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, իսկ գերչակաձեթ պարունակող քսուքներով ու բալզամներով բուժում են վերքերը, այրվածքներն ու խոցերը:

ՏԽԼԵՆԻ (Corylus), տկողենի, պնդուկենի, ախիլազգիների ընտանիքի տերևաթափ թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ արջատխլենի (C. colurna) և Տ. սովորական (C. avellana): Վայրի վիճակում տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, իսկ մշակության մեջ Տ. սովորականի Աշտարակ և Ողջաբերդ սորտերը՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

Ցողունի բարձր. 4-8 մ է: Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն: Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր: Ծաղիկները միատուն են: Առէջքային (արական) ծաղիկները երկար կատվիկներ են, վարսանդայիևները (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլեր: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ պտղաբաժակով: Պտղի միջուկն օգտագործվում է թարմ, հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ: Այն պարունակում է ճարպեր