Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսում բնի կառուցումը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 50-60 մմ)՝ չոր խոտաբույսերից և մամուռից: Բնադրում է փչակներում, պատերի ճեղքերում կամ արհեստ, թռչնաբներում. կառուցում են էգը և արուն: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջ մայիսի սկզբից մինչև հունիսի վերջը: Դնում է 16 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնա- գույն պտերով 2-9 ձու: Թխսակալում է էգը՝ 12-14 օր: Ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ կեսից: Առաջին 3-6 օրը արուն կերակրում է ձագերին, էգը՝ տաքացնում, 6-րդ օրվանից էգն ու արուն 1 օրվա ընթացքում ձագերին կերակրում են 300 անգամ: Խոսրովի արգելոցում ձագերը զարգանում են 20-22 օրվա ընթացքում և թողնում են բույնը՝ հմուտ թռչելու ունակություն ձեռք բերած: Ծնողները ևս 6-9 օր ձագերին կերակրելուց հետո ազատ են արձակում: Կրկնակի բնադրման դեպքում (մայիսի վերջից հուլիսի սկիզբը) ձվերի քանակը կա¬ րող է հասնել 7-9-ի:

Գեղեցիկ երգի և Երկնակապույտ գունավորման շնորհիվ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում:

ԵՐԿՐԱՉԱՓՆԵՐ (Geometridae), թեփուկաթևերի դասի թիթեռների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է մոտ 30 տեսակ: ՀՀ ֆաունայի համար Ե-ի 18 տեսակ գիտության մեջ նորություն են և ընդգրկված են բնաշխարհիկների խմբում: Ակտիվ են մթնշաղին կամ գիշերը:

Միջին մեծության կամ շատ փոքր, ոչ վառ գույնի թիթեռներ են: Առաջին զույգ թևերը եռանկյունաձև են, հետինները՝ կլորավուն: Հանգիստ վիճակում թևերը փռում են կամ լայն բացում, որոշները՝ տանիքաձև ծալում: Թևերի գույնը լավ հարմարված է տեղանքին, որի շնորհիվ, անզեն աչքով դժվար նկատելի են: Որոշ տեսակների մոտ ուժեղ արտահայտված է սեռ. երկձևությունը: Էգերի թևերը լրիվ բացակայում են կամ թերզարգացած են, այդ պատճառով էլ նրանք ոչ թե թռչում, այլ քայլում են, իսկ արուների թևերը լավ զարգացած են: Թրթուրներն ունեն 5 զույգ ոտքեր, որոնք գտնվում են կրծքի և փորի 6-րդ և 10-րդ հատվածների վրա, որի պատճառով շարժվում են կծկումներով՝ կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ անվանումը): Արտաքին տեսքով նման են տերևի կոթունի կամ ծառի չորացած ճյուղի: Մի քանի անգամ մաշկափոխվելով՝ հարսնյակավորվում են (հողում, հողի վրա, ճյուղերին կպած, մեծ մասամբ՝ ցանցառ բոժոժում): Հարսնյակները բարեկազմ են, կոնաձև փորիկով:

Ե-ի 73 տեսակ գյուղատնտ. բույսերի, պտղատու և անտառային ծառատեսակների վնասատուներ են:

ԵՐԿՓԵՂԿԱՆԻՆԵՐ, թերթախռիկավորներ (Bivalvia), խեցիավոր փափկամարմինների դաս:

ՀՀ-ում հանդիպում է Ե-ի 2 ընտանիք. սադափակիրներ, որոնք խոշոր փափկամարմիններ են (հասունի խեցու երկար. 10 սմէ), և մանրագնդիկներ (երկար.՝ մինչև 12 մմ): Հայտնի 14 տեսակներից առավել տարածված են անատամը, գլխարկակիրը, սիսեռահատիկը և այլն: Ապրում են ջրամբարներում, գետերում, լճերում և ճահիճներում:

Որոշ Ե. ունեն արդյունագործ․ նշանակություն:

Մարմինը երկկողմանի համաչափ է՝ ծածկված թիկնոցով: Խեցին երկփեղկանի է՝ մեջքային մասում միացած առաձգական կապանով (լիգա- մենտ), իսկ ներսից՝ փակող մկաններով: Փորային կողմում ունեն մկանային ոտք, որը կարող է երկարել և կարճանալ: Շնչառության օրգանները խռիկներն են: Մեծ մասի մարմինը փորի կողմում ունի մկանային մակաճ՝ ոտք, որն արտադրում է բիսուս կոչվող նյութը և դրանով ամրանում է հիմնանյութին: Մարսող. համակարգը բաղկացած է բերանից ու նրան կից մերձբերանային բլթակներից, կարճ կերակրափողից, ստամոքսից և օղակաձև աղիից: Արյան շրջանառությունը բաց է: Սիրտը կազմված է սրտապարկում պարփակված 1 փորոքից և 2 նախասրտից: Սրտի միջով անցնում է վերջնաղին: Երիկամները զույգ են: Գլուխ չունեն: Նյարդային համակարգը ներկայացված է 3 զույգ հանգույցով: Զգայության օրգանները թույլ են զարգացած: Ունեն հավասարակշռության օրգաններ՝ (ստատոցիստներ), զգացող ելուստներ (օսֆ- րադիումևեր): Որոշ տեսակների թիկնոցի եզրերին կան աչքեր: Մեծ մասամբ բաժանասեռ են, բեղմնավորությունն արտաքին է: Սնվում են ջրային մանր օրգանիզմներով, քայքայված նյութերով:

ԶԱԶԻՐՔ, արյունածուծ երկթևանի միջատների տարբեր տեսակների մեծ խումբ, որի մեջ մտնում են մոծակները, մժեղները, մլակները, գիշերային մլակները, մժղուկները, մոզերը, քոռուկները, գորեխները և որոշ արյունածուծ ճանճեր:

ՀՀ-ում տարածված են Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարգում: Արտաքին մակաբույծներ են, նաև մարդու և կենդանիների մի շարք մակաբուծ. ու վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, խլնախտ, ձիերի վարակիչ սակավարյունություն, մարդկանց մալարիա, լեյշմանիոզ, տուլարեմիա և այլն) փոխանցողներ:

Զ-ի համախմբված տեսակների զարգացումն ու զանգվածային բազմացումը կապված են խոնավության, հոսող և կանգնած ջրերի առկայության հետ:

Զ. զգալի տնտ. վնասներ է պատճառում, որից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել պայքարի