Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համալիր միջոցառումներ, զարգացման առաջին փուլում (թրթուրային շրջան) և սեռահասուն ձևերի դեմ տարբեր միջատասպան ու վանող պատրաստուկների օգտագործում: Արդյունավետ է նաև կենդանիների գիշերային արածեցումը:

ԶԱՏԿԱԲԶԵԶՆԵՐ, զատիկներ (Coccinellidae), բզեզների ընտանիք: ՀՀ-ում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում:

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկար.՝ 1,1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով): Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն Եռահոդ գուրզ: Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով: Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում: Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված: Թրթուրները նույնպես խայտաբղետ են, երկար ոտքերով: Զ. կենդանիների մեծ մասի համար թունավոր են: Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներին, տզերին: Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի Զ. և որդան կարմիրով սնվող բզեզը):

Որոշ Զ. օգտագործվում են որպես կենսբ. պայքարի միջոց:

ԶՈԼԱՎՈՐ ՄԵՐԿԱՉՔ (Ablepharus bivittatus), զոլավոր ծածկաչք սցինկ, զոլավոր անկոպ սցինկ, սցինկերի ընտանիքի անկոպ սցինկերի (Ablepharus) ցեղի մողես:

Հազվադեպ հանդիպում է ՀՀ Կոտայքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, նաև Երևանի տարածքում: Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում:

Մարմինը բարեկազմ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-6,1 սմ), պոչը գրեթե 1,5 անգամ երկար է: Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից: Աչքերը (ձուլված անշարժ կոպերով) և արտաքին ականջային անցքը փոքր են: Ոտքերը շատ կարճ են: Միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով ծածկված մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշավունից սրճագույն է. 6 երկայնակի շարքերով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երանգների երկարավուն բծերից բաղկացած զոլեր: Դրանցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչը անցնող մուգ, նեղ զոլի հետ: Մարմնի կողմնային մակերեսներով, քթանցքից մինչև պոչը, անցնում է մեկական մուգ զոլ՝ սպիտակավուն եզրագծերով: Տարիքի հետ մեջքային մակերեսին ու պոչին ձևավորվում են իրար հաջորդող սպիտակավուն ու գորշավուն երկարավուն խաչիկներից բաղկացած 4 Երկայնակի շարքեր: Որովայնային մակերեսը բաց գույնի է, սակայն զուգավորման շրջանում ձեռք է բերում ոսկեգույն կամ նարնջագույն գունավորում: Պոչը կապարագույն է: Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով:

Զուգավորումը տեղի է ունենում մայիսին: Հունիսին էգը դնում է 3-5 ձու (5x5 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ:

Առաջարկված է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:

ԶՈԼԱՎՈՐ ՄՈՂԵՍ (Lacerta strigata), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես:

Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերում: Բնակվում է թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, հաճախ նաև այգիներում ու մշակահողերում, առուների ու լճերի ափամերձ վայրերում:

Մարմնի երկար. 3,5-11,2 սմ է, պոչը՝ կրկնակի Երկար ու ինքնահատվող: Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով: Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը լավ է արտահայտված: Մեջքային մակերեսի թեփուկները մանր Են՝ կատարավոր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Երիտասարդի մոտ մուգ գորշ ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր, որոնց գույնը տարիքի հետ կարող է խամրել կամ բոլորովին աննկատելի դառնալ: Այդ զոլերի միջև սովորաբար տեղադրված են տձև, մուգ խալերի երկայնակի շարքեր: Տարիքի հետ մեջքի առջևի կեսի ընդհանուր գունավորումը դառնում է կանաչ, իսկ մարմնի հետևի կեսը, հետևի վերջույթներն ու պոչը մնում են գորշաշագանակագույն: Արուների ներքևի ծնոտը սովորաբար ձեռք է բերում կապտավուն գունավորում: Որովայնային մակերեսն ունի սպիտակավուն կամ դեղնավուն գունավորում: Որոշ տարածքներում համատեղ հանդիպում է միջին և ճարպիկ մողեսների հետ, որոնցից տարբերվում է թեփուկավորման ու գունավորման մի շարք առանձնահատկություններով:

Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ: Սնվում է հիմնականում անողնաշարավորներով, ինչպես նաև բուս ականությամբ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:

Բազմացումն սկսվում է ապրիլի վերջից: Տարեկան 2 անգամ էգը դնում է 4-12 ձու (երկար.՝ մինչև 1,5 սմ): Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը:

Հակառակ լայնորեն տարածված կարծիքի՝ Զ. մ. թունավոր չէ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:

ԷԽԻՆՈԿՈԿ, պարկաճիճու, մանր, ժապավենաձև երիզորդեր: Հայտնի է 2 տեսակ, միախցիկ է. (Echinococcus granulosus) ևբազմախցիկ է. (Alveococcus multilocularis): Միախցիկ