արյունածուծ միջատներ: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ տարածված ամենուրեք: Աշնանային խայթաճանճը (Stomoxys calcitrans) բազ մանում է գոմաղբի և փտող բուս, մնացորդների վրա, աղբակույտերի ու կենդանիների վերքերի մեջ: Հասունի մարմնի երկար. 5-6 մմէ, բնորոշվում է զուգահեռ դասավորված, լավ զարգացած ճակատի խոզաններով: Կնճիթը կարծր է, նեղ ու երկար, դեպի առաջ ցցված: Թրթուրն իլիկաձև է: Հարսնյակը կեղծ է՝ կլորավուն ճեղքվածքով (պուպարիում): Զարգացումը տևում է 25-30 օր, մեծ քանակության է հասնում օգոստոս-սեպտեմբերին: ՀՀ-ում սերունդների քանակն ավելի շատ է, և զարգացումը տեղի է ունենում գրեթե ամբողջ տարվա ընթացքում: Աշնանային Խ. հանդիպում են առավելապես գոմերում, իրենց խայթոցներով խիստ անհանգստացնում են անասուններին: Արյուն են ծծում և՝ էգը, և՝ արուն: Կարող են փոխանցել սիբիրախտ, տուլարեմիա, տրիպանո- սոմոզ հիվանդությունները:
Կովի փոքր խայթաճանճը (Lyperosia irritans) ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք: Բազմանում է միայն գոմաղբի մեջ և սերտորեն կապված է տիրոջ հետ: Զարգացման փուլը՝ ձվից մինչև հասուն միջատ, տևում է 17-19 օր: Հասուն ճանճի երկար. 2,3-4,5 մմ է: Բնորոշվում է լավ զարգացած, զուգահեռ դասավորված ճակատի խոզաններով, երկար ու նեղ կնճիթով: Թրթուրն իլիկաձև է: Հասուն ճանճը մեծ քանակությամբ հանդիպում է ամռանը: Հարձակվում է հիմնականում խոշոր եղջյուրավոր անասունների վրա:
Lyperosia titilans-ի թրթուրները բազմանում են տավարի կղանքում: Հասուն ճանճերը հարձակվում են կենդանիների և մարդկանց վրա:
ԽԱՅՏԱԲԱԴ (Todorna todorna), թաերի ընտանիքի ջրլող թռչուն: Նըս- տակյաց է, քիչ տարածված:
Մարմնի Երկար. 58-67 սմ է, թևերի բացվածքը՝ 110-133 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,65 կգ Հիմնականում սպիտակ է, կտուցը՝ կարմիր, գլուխը, վիզը՝ կանաչ, կրծքին կա դարչնագույն-շիկակարմիր շերտ, փորի երկայնքով և մեջքի կողքերին՝ սևավուն շերտ, թափահարող փե տուրները սև են: Արուի կտուցի հիմ քում կա կոշտուկ: Էգի ճակատը սպի տակ է, կտուցը՝ առանց կոշտուկի: Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակավուն է, կտուցը՝ վարդագույն երանգով: Ցերեկը հանգստաում է մերկ ջրափերին կամ բաց ջրատարածքներում: Վտանգի պահին չափազանց զգույշ է: Առանձին անհատներ կարող են հանդիպել կարմիր բադի հետ. սովորաբար կազմում են ոչ խառը երամներ:
Բնակվում է լճերում և ձկնաբուծ. լճակներում: Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով, ջրային բույսերով:
Բույնը ոչ խորը փոսիկ է՝ փորվածքներում, այլ կենդանիների լքված բներում, ծառերի փչակներում, պատերի ճեղքերում: Դնում է 66 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 8-10 ձու:
Բնադրումը ՀՀ տարածքում վերջնականապես հաստատված չէ: Առանձին հեղինակների կարծիքով բները հայտնվում են նաև խոտի կամ հարդի դեզերում: 1940-2000-ի ընթացքում երամներ (1-40 թռչուն) են գրանցվել ՀՀ 25 կետում, երամում 100-ից ավելի թռչունի հայտնվելը հազվագյուտ երևույթ է:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԽԱՅՏԱԲՂԵՏ ԻԺԱՆՄԱՆ ՍԱՀՆՕՁ (Coluber ravergieri), Ռավերգիերի իժանման սահնօձ, բազմերանգ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթանտանիքի օձ: Տարբեր հեղինակների կողմից դասվում է Hemorrhois կամ Coluber ցեղերին:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չոր նոսրանտա- ռային բուսականությամբ կենսավայրերրւմ, նաև այգիներում:
Մարմնի երկար. 19-120 սմէ, պոչը 2-4 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարեկազմ է: Գլուխը լավ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն կամ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները թեթևակի կատարավոր են ու անփայլ: Գլխի վրա, աչքերից դեպի ներքև և դեպի հետ, ձգվում ԵՆ մուգ գծեր: Գլխի վահանիկերի վրա կան այս կամ այն չափով համաչափ տեղադրված մանր մուգ խալեր, որոնք ձևավորում են բարդ նախշ: Մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնաի ձգված, սպիտակավուն Եզրերով մուգ խալերից բաղկացած շղթայանման նախշ, որի տարբեր հատվածներում խալերը միաձուլվելով՝ ձևավորում են զիգզագ կամ տարանջատվում են: Մուգ խալերի մեկական Երկայնակի շարքեր ձգվում են նաև մարմնի կողքերով: Պոչի հատվածում այդ շարքերի խալերը միաձուլ վելով՝ ձևավորում են 3 մուգ գույնի երկայնակի զոլեր: Նախշի գույնը, ի տարբերություն կապարագույն սահն- օձի, բաց շագանակագույնից մուգ շագանակագույն է: Էգերի գունավորումն ավելի վառ է, քան արուների- նը, երիտասարդներն ավելի բաց գույնի են: Որովայնային մակերեսը բաց վարդագույն է, հաճախ՝ մանր մուգ կետիկներով, որովայնային վահանիկների Եզրերը սպիտակավուն են՝ մուգ խալերով:
Սնվում է մանր ողնաշարավորնեով (մողեսներ, օձեր, թռչուններ և կրծողներ): Ձմեռում է աշնան 2-ր