Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրդից, մազից, բուս. նրբախավից: Բնադրում է խիտ թփուտներում: Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մինչև հունիսի վերջը: Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ վարդագույն պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին: Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի սկիզբը: Ձագերը հաճախ օձերի զոհ են դառնում: Աշնանային երամները ձևավորվում են հուլիսի վերջից հոկտեմբեր: Աշնանը խառը երամներում (200-300 թռչուն) մոլախոտերի և այլ բույսերի սերմեր են հավաքում հնձած դաշտերում: Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի առաջին օրերը:

ԿԱՉԱՂԱԿՆԵՐ, ագռավների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ անտառային կաչաղակ և սովորական կաչաղակ: Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրագունավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ: Ամենակեր է: Երևան քաղաք է թափանցել 1970-ական թթ.: Անտառային կաչաղակը խիստ կապված է անտառատարածքների հետ: Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ:

ԿԱՊԱՐԱԳՈՒՅՆ ԻԺԱՆՄԱՆ ՍԱՀՆՕՁ (Coluber nummifer), կապարագույն սահնօձ, բազմերանգ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ: Տարբեր հեղինակների կողմից դասվում t Hemorrhois կամ Coluber ցեղերին: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերի նախալեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (19-120 սմ), պոչը 2-4 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարեկազմ է: Գլուխը լավ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը խոշոր Են՝ սպիտակավուն կամ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը կլոր է: Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են ու անփայլ: Գլխի և մարմնի մեջքային մակերեսի գունավորումը բազմազան է: Գլխի վրա, աչքերից դեպի ներքև և հետ, ձգվում են մուգ գծեր: Գլխի վահանիկների վրա առկա են քիչ թե շատ համաչափ դասավորված մանր, մուգ (սալեր, որոնք ձևավորում են բարդ նախշ: Մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ խալերից բաղկացած շղթայանման նախշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել: Մուգ (սալերի մեկական երկայնակի շարքեր են ձգվում նաև մարմնի կողքերով: Պոչի հատվածում յուրաքանչյուր շարքի (սալերը միաձուլվելով միշտ ձևավորում են 3 մուգ երկայնակի զոլեր: Նախշի գույնը բաց մոխրագույնից կամ գորշավունից մուգ շագանակագույն է կամ գրեթե սև: Էգերի գունավորումն ավելի վառ է, քան արուներինը, հատկապես երիտասարդ տարիքում: Որովայնային մակերեսը բաց վարդագույն է, հաճախ՝ մանր մուգ կետիկներով, որովայնային վահանիկների եզրերը սպիտակավուն են՝ մուգ (սալերով: Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ, կրծողներ): Օգտակար է. ոչնչացնում է կրծողներին: Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է իլիկանման (17-24 X 30-44,5 մմ) 5-12 ձու: Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին: Երբեմն խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիւոսյհետագոսո. նպատակով: Բավական ագրեսիվ օձ է: Մարմնի գունավորմամբ ու վարքով հաճախ Նմանվում է գյուրզային: Թունամուղ ատամներ չունի, սակայն թուքն ունի թունավոր ազդեցություն: Կծածը կարող է առաջացնել այտուցով արտահայտվող տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ: Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում: ԿԱՊՏԱԹԻԹԵՌՆԵՐ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (Rhopalocera) ընտանիք: Հայտնի է 2500, ՀՀ-ում՝ 80 տեսակ: Առավեւ տարածվածներից են Կ. մորենու (Calloprys rubi), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), Կ. Լյովի (Plebejus loevii), Կ. Դաֆնա (Meleageria dlaphnis versicolor), Կ. օխիմ (Heodes ochimus), լամպիդես (Lampides boeticus), Կ. Դիաննա (Polyommutus diana), Կ. Օրիոն (Orion) և այլ տեսակներ: Հիմնականում մանր (1,5-4 սմ) թիթեռներ են: Հաճախ ուժեղ արտահայտված է սեռ. Երկձևությունը, արուներն ունեն վառ մետաղ, փայլով կապույտ, կանաչ, ոսկեգույն գունավորում, երբեմն սև բծերով Են: Հանդի-