լողակների շուրջ և կողագծերում թեփուկները բացակայում են: Մեջքային լողակները երկուսն են, 1-ինը՝ 5-6 փշաձև, 2-րդը՝ 1 փշաձև և 7-9 ճյուղավորված ճառագայթներով: Փորային լողակները սերտաճած են. նրանց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ: Հետնալողակում ճառագայթները 8-9 են: Կրծքային լողակները համեմատաբար կարճ են, կլորավուն՝ հասնում են մինչև մեջքային 2-րդ լողակի սկիզբը:
Մարմինը դեղնամոխրագույն է, փորիկը՝ սպիտակավուն, կողքերը՝ գորշ բծերով: Կրծքային և պոչային լողակների հիմքերի մոտ կան երկարավուն մուգ բծեր: Կրծքային, փորային լողակները և հետնալողակն անգույն են: Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով:
Բազմացման շրջանում լավ արտահայտվում է սեռ. երկձևությունը, արուների մարմինը դառնում է բաց դարչնագույն, էզերինը՝ ավազագույն: Արուների մարմնի երկու կողմից վերից վար ձգվում են 10-12 գորշ բծեր: Մեջքային 1-ին լողակի հետին մասում լավ արտահայտվում է խոշոր, կլորավուն սև բիծ: Էգերի կողքերին բծերը թույլ են արտահայտված: Կզակը գորշ է կամ սև: Մեջքային 1-ին լողակը մուգ գորշ է՝ պատված բազմաթիվ մանր պտերով:
Կենդանակեր տեսակ է. սնվում է ջրային մանր կենդանիներով, հիմնականում՝ մոծակների թրթուրներով:
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում (մարմնի 1,5-2 սմ երկարության դեպքում): Բազմացումն սկսվում է գարնան սկզբին և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը: Այդ ընթացքում սեռահասուն արուներից յուրաքանչյուրը գրավում է առանձին տարածք: Էգը ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում՝ մինչև 3 անգամ: Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 1000 (սովորաբար՝ 300-700) ձկնկիթի:
Արդյունագործ․ նշանակություն չունի: Կարող է օգտագործվել որպես կենսբ. պայքարի միջոց՝ մալարիայի մոծակների թրթուրների ոչնչացման գործում:
ԿՈՏՐՏՎՈՂ ԻԼԻԿԱՄՈՂԵՍ (An- guis fragilis), կոտրտվող սղոսկուկ, լորտու (ժող.), իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի իսկական իլիկամողեսների (Anguis) ցեղի մողես:
ՀՀ-ում տարածված է Շիրակի, Արագածոտևի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Հանդիպում է անտառային, մարգագետնատափաստանային, լեռնատափաստանային բուսականությամբ քարքարոտ տարածքներում ու այգիներում:
Մարմնի երկար․ մինչև 14 սմ է, պոչինը՝ գրեթե նույն չափի: Մեջքային ու որովայնային մակերեսների թեփուկները միանման են, կլորավուն, հարթ, ու փայլուն: Մեջքի ընդանուր գունավորումը մոխրագույնից մուգ շագանակագույն է, հաճախ՝ մետաղ, փայլով: Երիտասարդների, երբեմն նաև հասուն էգերի ողնաշարի երկայնքով հաճախ ձգվում է 1-2 մուգ զոլ: Կողմնային ու որովայնային մակերեսները սև են կամ մուգ շագանակագույն: Աճմանը զուգընթաց մարմնի մեջքային մակերեսն աստիճանաբար մգանում է և դառնում մուգ գորշագույն կամ գորշաշագանակագույն, կողքերը և փորիկն ընդունում են բաց գույն, մարմնի կողքերին ի հայտ է գալիս 2 շերտագիծ: Հասուն արուների մեջքին կամ կողքերին կան խոշոր, Երկնագույն բծերի շարքեր:
Թաքնվում է տերևների մակերեսային շերտերի, քարերի տակ և այլ թաքստոցներում, նաև այլ կենդանիների բներում: Ձմեռում է սեպտեմբերի 2-րդ կեսից՝ ծառերի արմատների տակ կամ կրծողների բներում: Ձմեռելիս կարող են հավաքվել մի քանի տասնյակ առանձնյակներ: Գարնանը հայտնվում է մարտի վերջ-ապրիլի սկզբին: Սնվում է հիմնականում անողնաշարավորներով: Ձվակենդանածին է: Հուլիսի կեսերից սեպտեմբերի կեսերը էգը ծնում է 5-12 ձագ: Սեռահասուն է դառնում 3 տարեկանում:
Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:
ԿՈՐԵԿՆՈՒԿ (Miliaria calandra), դրախտապահների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 26-32 սմ: Մարմինը գեր է, կտուցը՝ հաստ, բաց գույնի: Մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ: Կոտրտվող իլիկամողես Մարմնի վերնամասը, կողքերը, գլուխը և կուրծքը մուգ խայտերով են, պոչը՝ միատարր դարչնագույն: Թռիչքն Կորեկլւոլկ արագ է և ալիքաձև: Արուն, ոտքերը կախ, թռչում է մի նստատեղից մյուսը և վերսկսում երգը. այն միալար, հաճախ կրկնվող ցքցքոցների շարք է, որին հաջորդում են 2 կամ 3 թրթռուն հնչյուններ: Բնակվում է մշակովի դաշտերում, արոտավայրերում, լեռնատափաստաններում, ենթալպյան մարգագետիններում: Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով:
1-ին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում: Արուների երգը լսվում է մինչև հուլիսի 1-ին տասնօրյակը: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակում: Դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ վարդագույն պտերով 5-6 ձու: Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունները գրանցվում են հունիսից հուլիսի 2-րդ տասնօրյակը:
Դաշտային պայմաններում լավ ճանաչելի է բնորոշ երգով ու կեցվածքով: Աշնանը և ձմռանը Կ-ները փոքր Երամներով թռչում են կերով հարուստ վայրեր: Օգտակար է. սնվում է մեծ քանակությամբ մոլախոտերի սերմերով:
ԿՌՆՉԱՆ ԲԱԴ (Anas platyrhynchos), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 50-65 սմ է, թևերի բացվածքը՝ 81-98 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-2 կգ Արուի գլուխը կանաչ է, վզին կա սպիտակ օղակ, կուրծքը շիկակարմրավուն դարչնագույն է, մեջքը՝ մոխրագույն: Էգի