Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ. կ-ները հանդիպում են ոչ մեծ երամներով: Բնակվում է ենթալպյան մարգագետիններում, մշակովի դաշտերում, չոր լեռնատափաստաններում, գիհու մացառներում, պտղատու այգիներւմ: Սնվում է սերմերով, կանաչ խոտաբույսերով, միջատներով: Առաջին բնադրազույգերը հայտնվում են ապրիլի վերջից, ձվադրման պատրաստ բները՝ մայիսի ընթացքում: Բույնը ոչ խորը փորվածք է՝ գետնին, ցամքարը՝ խոտերից և այլ բույսերից: Բնադրում է խոտաշատ դաշտերում ու ցանքատարածքների եզրամասերում: Առաջին ձվերը կարող են հայտնվել մայիսի 1-ին տասնօրյակից հունիսին, երբեմն՝ հուլիսին: Բների մեծ մասում ձվադրումն ավարտվում է մայիսի ընթացքում: Դնում է 35 մմ տրամագծով, մոխրավուն 10-20 ձու: Թխսակալում է էգը՝ 24-25 օր: Ձագերը բնից դուրս են գալիս հունիսի վերջին: Թռիչքին տիրապետող ձագերը հասունների հետ երամ են կազմում հուլիս-օգոստոսին և աստիճանաբար շարժվում դեպի ցածրադիր հարթավայրային ձմեռանոցներ: Վարքագծի որոշ հատկանիշների, նույնիսկ պարզ իրավիճակներում մեծ զոհեր տալու, նաև հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների կրճատման հետևանքով թվաքանակի նվազման միտումը շարունակվում է. 1990-ին Խոսրովի անտառ արգելոցում, Գառնու, Ողջաբերդի, Արզնու (Կոտայքի մարզ) տարածքներում, Երևանի շրջակայքում, Մարալիկ ք-ի (Շիրակի մարզ) ծայրամասերում, Սևանի ավազանի ցանքատարածքներում հաշվվել է ընդամենը 225 թռչուն: Լավագույն ձմեռանոցներ են ծառայում Արաքս գետի հովտի Բագարան և Երվանդաշատ գ-երի (Արմավիրի մարզ) գետափնյա տարածքները, նաև Հայաստան-Թուրքիա-հրան պետ. սահմանի ողջ երկայնքով ձգվող անապատակիսաանապատային բուսուտները: Արժեքավոր որսատեսակ է. միսն ունի բարձր կարգի սննդային հատկանիշներ: Մի շարք երկրներում բազմացվում է անազատ պայմաններում՝ ինկուբատորային եղանակով:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿՌՈՒՆԿ (Grus grus), կռունկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 110-120 սմ է, թևերի բացվածքը՝ 220-245 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5,5 կգ Հասունի փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը: Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար, սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ: Երիտասարդի գլուխը և վզի վերին մասը նարնջադարչնագույն են: Թռչում է՝ թևերի հզոր թափահարումներով և երկարատև սահասավառնումներով, գլուխը, վիզը և ոտքերը ձգած, որոնք թռիչքի ընթացքում մարմնի համեմատ թվում են ներքև խոնարհված: Չուի ընթացքում սավառնում և թռչում է սեպաձև երամ կազմած: Բնակվում է լեռնատափաստաններում, փոքր խոնավ տարածքներում, ցանքադաշտերի կամ մարգագետինների հարևանությամբ: Սնվում է բույսերով, որդերով, միջատներով, մանր ողնաշարավորներով: ՀՀ-ում Մ. կ. բնադրատեղիներում հանդիպում է մարտի վերջ-ապրիլի սկզբին: Յուրօրինակ հարսանեկւսն խաղերը տեղի են ունենում գարնանը: Բնադրում է ճահճուտներում: Բույնը սաղր է, գավաթաձև, նման է բույսերի կույտի: Ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակին: Դնում է 94 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն կամ ձիթապտղագույն՝ կարմրադարչնագույն պտերով 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 4 %-ըյ): Թխսակալում են էգը և արուն՝ 28-30 օր: 2 ամսական ձագերը կարողանում են լիարժեք թռչել, սակայն մինչև ձմեռանոցներ չվելը հետևում են ծնողներին: Ձագերի կորուստը ծևող-թռչունները ծանր են տանում: Նրանք սուր ողբալի ճչում ու անհանգիստ շրջանաձև թռիչքներ են կատարում բնի սահմաններում: Հայ մատենագրության էջերում, ավանդապատումներում, գեղարվեստ, գրականության մեջ և այլն կռունկը համարվում է հույսի ու հավատի խորհրդանիշ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՀԱՄՍՏԵՐԻԿ (Cricetulus migratorius), համստերանմանների ընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բնակավայրերում (այդ թվում՝ Երևանում և այլ խոշոր քաղաքներում), բնության մեջ' կիսաանապատայինից մինչև լեռնատափաստանային գոտի (մարգագետինների քարքարոտ տեղանքներում, վայրի թիթեռնածաղկավոր և դաշտավլուկազգի բույսերով հարուստ վայրերում՝ 600-2300 մ բարձր-ներում): Բնակվում է իր փորած ստորգետնյա միջին բարդության բներում կամ բնական թաքստոցներում, զբաղեցնում է նաև այլ կրծողների (օրինակ՝ դաշտամկների) լքված բները: Մարմնի երկար, մինչև 123 մմ է, պոչինը՝ 37 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 69 գ: Մեջքի մորթին միատարր մոխրագույն է՝ երկնագույն երանգով, փորիկը՝ սպիտակ կամ սպիտակավուն: Սնվում է բույսերով (սերմեր, կորիզապտուղներ), հաճախ՝ նաև կենդ, կերով (միջատներ): Ակտիվ է մթնշաղին: Բնակավայրերում կարող է բազմանալ ամբողջ տարվա ընթացքում, բնության մեջ՝ 2-3 անգամ: Ունենում է մինչև 11 ձագ: Վնասում է տնային և պահեստային տնտեսություններին: Ունի համաճարակաբան. նշանակություն, մարդու մի շարք հատուկ վտանգավոր վարակների Երկրորդական և պատահական կրող է: ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՃԱՆՃՈՐՍ (Muscicapa striata), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-25,5 սմ, կենդանի զանգվածը՝ 12-18 գ: Հասունի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն, ճակատը և կուրծքը՝ մուգ խայտերով: Երիտասարդի մարմինը վերևից բաց գույնի պտերով է, թևավերևի փետուրները՝ բաց երիզով: Ուղղաձիգ կեցվածքով