3-րդ տասնօրյակից մայիս կամ հունիսի սկզբին: Թխսակալում են արուն և էգը՝ 27-28 օր: Ձագերը բներում հայտնվում են հունիսի 2-րդ կեսից, լիարժեք թռչելու ունակություն են ձեռք բերում հուլիսի 3-րդ տասնօրյակից: Օգտակար է. նպաստում է կրծողների ոչնչացմանը: Ձկնաբուծությանը հասցրած վնասը նվազագույն է:
ՇԻԿԱՊՈՉ ՍՈԽԱԿ (Cercotrichas galactotes), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ: Բարեկազմ է, ամուր կտուցով, պոչը՝ երկար, ծայրը՝ սև ու սպիտակ պտերով: Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, գոտկատեղը, պոչը՝ շիկակարմիր, հոնքերը՝ սպիտակ, ակնաշերտը՝ մուգ: Շարժվում է թռչկոտելով կամ քայլելով: Տարածված է անմշակ այգիներում, աղբանոցներում, գերեզմանոցներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է բանջարանոցներում, խաղողի վազի տակ, աղբանոցներում: Դնում է 21 մմ տրամագծով, վարդագույն երանգով՝ պտավոր 4-6 ձու:
ՇԻԿԱՊՈՉ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe xantoprymna), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 14,5 սմէ, թևերի բացվածքը՝ 26-27 սմ: Մարմնի հետին մասը, պոչի հիմքը բաց նարնջագույն են, շիկակարմիր: Արուն վերևից մուգ դւսրչնագույն-մոխրագույն է, ունկընկալը և ակնաշերտը՝ մոխրագույն: Էգի ներքնապոչն ավելի բաց գույնի է, ունկընկալը՝ նարնջագույն երանգով: Հանդիպում է ոչ ընդարձակ տարածքներում, նստում է ժայռերի պատերին, մեծ քարերին: Բնակվում է քարքարոտ, թեք, չոր լանջերին: ՀՀ-ում գրանցվել է Մեղրիի տարածաշրջանում (Ալդարա գյուղի ծայրամասեր, Կավարտ գետի հովտում): Սնվում է անողնաշարավորներով: Դարանանային վերադարձը՝ մայիսին: ՀՀ չոր մերձարևադարձային գոտում բնադրման փաստը հաստատված է հարսանեկան զույգերի վարքագծով: Բույնը գավաթաձև է՝ բույսերից: Շիկակարմիր տառեղ Շիկապոչ սոխակ Շիկապոչ քարաթռչնակ. էգը և արուն Շմիդտի սահնօձ Բնադրում է ժայռաճեղքերում (հաճախ մուտքի մոտ կան մանր քարեր): Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՇՄԻԴՏԻ ՍԱՀՆՕՁ (Hierophis schmidti), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ: Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Hierophis, Dolicophis կամ Coluber ցեղերին: ՀՀ-ում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն: Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի: Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են: Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր: Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ: Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու: Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին: Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ:
ՇՆԱԳԱՅԼ (Canis aureus), չախկալ, շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում: Ապրում է ժայռաճեղքերում, քարքարոտ ձորակներում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), նաև զբաղեցնում են աղվեսի կամ գորշուկի լքված հին բները: Արտաքինով նման է գայլի : Մարմնի երկար. 68-105 սմէ, պոչինը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 6-14 կգ: Դունչը սուր է, պոչը՝ կարճ: Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ: Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն: Մեջքին կա մուգ, երկայնակի շերտ: Դունչը և