Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոտքերը դեղնակարմիր են, դնչի տակը՝ սպիտակ: Սնվում է կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով, ձկներով, լեշերով, մրգերով և հատապտուղներով: Առավել ակտիվ է իրիկնամուտին և գիշերը: Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար: Հղիությունը տևում է 60-63 օր: Ձագերը (3-9) ծնվում են մարտի վերջ-ապրիլի սկզբին: Մայրը ձագերին կաթով կերակրում է 50-70 օր, որից հետո նրանց կծոտելով հեռացնում է բնի տարածքից: Սեռահասուն են դառնում 2 տարեկանում: Մոնոգամ է: Ապրում է 12-14 տարի:

Մորթին ցածրարժեք է: Վնաս է հասցնում որսորդ, տնտեսություններին:

ՇՆԱԶԳԻՆԵՐ (Canidae), կաթնասունների դասի գիշատիչների ընտանիք: ՀՀ-ում տարածված է Շ-ի 3 տեսակ. գայլ, աղվես, շնագայլ: Շ-ին են պատկանում ընտանի շների բոլոր ցեղերը:

Մարմնի երկար. 50 սմ (աղվես)-1,5 մ (գայլ) է: Գլուխը ձգված է, դունչը՝ սուր, ականջները՝ ցցված: Առջևի թաթերն ունեն 5, հետևինները՝ 4 մատ: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 3-4 ձագ: Սնվում են լեշերով, կենդ, և բուս, կերով: Մորթին խիտ է, բրդոտ:

ՇՆԵՐ ընտանի (Canis lupus f. familiaris), շնազգիների ընտանիքի կաթնասուններ: Տարածված են ամբողջ աշխարհում: Ծագել են գայլերից: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել են 400-ից ավելի ցեղեր, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով և վարքագծով: Կազմաբան, կառուցվածքով տիպիկ մսակեր կենդանիներ են: Ունեն զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Էգերը սեռահասուն են դառնում 7-8, արուները՝ 10-12 ամսականում: Կտղուցն արտահայտվում է տարին 1 կամ 2 անգամ և տևում է մոտ 20 օր, հղիությունը՝ 58-65 օր: Ծնում են 1-2 (երբեմն՝ 12-18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10-12 (16-17) տարի: Հիմն, և լրացուցիչ կերերն են՝ միս, շիլա, ոսկոր, ոսկրալյուր, բանջարեղեն և այլն: Պահում են բներում, ցանցապատ վանդակներում, նաև տներում: Շ-ին բուծում են որսորդ, տնտեսություններում, հատուկ բուծարաններում և այլն: Շ-ի ժամանակակից ցեղերը միավորվում են որսորդ., ծառայող, և գեղազարդիչ խմբերում: Որսորդական Շ-ի ցեղերը (լայկաներ, քերծեներ, հավորսկաններ, սպանիելևեր և այլն ) ձևավորվել են դարերի ընթացքում՝ բնական, հետագայում՝ արհեստ. ընտրությամբ: Ծառայողական Շ. (հովվաշներ, հս-արլ. լայկաներ, Էրդել-տերիեր, դոբերման-պինչեր, բուլդոգներ, գոգեր, սենբեռնարներ, նյուֆաունդլենդներ, բոկսյորներ և այլն) տիրոջ, նրան պատկանող գույքի, տան պահպանման զարգացած բնազդ ունեն: Օգտագործում են գյուղատնտ. կենդանիներին գիշատիչներից պաշտպանելու, պետ. սահմանները, ռազմ., արդ. և տնտ. օբյեկտները պահպանելու, հետախուզման, օգտակար հանածոների որոնման, բանակում՝ կապի ու սանիտար, գործում, ականների հայտնաբերման նպատակներով, հս. շրջաններում՝ որպես տրանսպորտի միջոց: Գեղազարդիչ Շ-ից առավել տարածված են փոքրիկ տերիերները, փոքր և գաճաճ պինչերները, պուղելները, բոլոնկաները, շպիցները և այլն: ՀՀ-ում տարածված են կովկասյան, արևելաեվրոպ. կամ գերմ., շոտլանդ. հովվաշները, էրդել-տերիերները, սև-տերիերները, ռոտվեյլերները, բոկսյորները, դոզերը, դոբերման-պինչերները, գաճաճ պուղելները և այլն: Շ. հիվանդանում են վարակիչ (կատաղություն, քոս, խուզող մրմնջուկ) և ճիճվային հիվանդություններով, որոնք կարող են փոխանցվել մարդկանց:

ՇՏՐԱՈՒԽԻ ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՄՈՂԵՍԻՆ (Eremias strauchi), Շտրաուխի մողեսիկ, փոքրասիական մողեսիկ, իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների ցեղի մողեսիկ:

ՀՀ-ում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ, ավազուտային, կավահողային ու քարքարոտ չորային վայրերում:

Մարմնի երկար. 3-8 սմ է, պոչը՝ կրկնակի երկար: Գլուխը բարձր է, դիմային հատվածը՝ նեղ: Մեջքային մակերեսը ծածկված է մանր թեփուկներով, որովայնային վահանիկները մանր են և կազմում են 6-ից ավելի երկայնակի շարքեր: Բավական խայտաբղետ է. մեջքային մակերեսի ընդհնուր գունավորումը գորշավուն Է: Կողմնային հատվածները ծածկված են բաց գույնի կլորավուն խալերից բաղկացած 5-6 Երկայնակի շարքերով: Խալերն իրարից անջատված են մուգ, գրեթե սև միաձուլված եզրագծերով: Ներքևի 2 շարքի (խալերի դեղնավուն