Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակուրծք: Փորիկը կազմված է 5 հատվածից, առաջին Երկուսը միաձուլված են: Ակտիվ են ցերեկը (առավելապես՝ ամռանը): Հանդիպում են կերաբույսերի ցողունի և ճյուղերի, որոշ մանր Ո.՝ նաև ծաղիկների վրա: Թրթուրները սպիտակ են, զարգանում են ծառերի կեղևի տակ:

ՈՍԿԵԳՈՒՅՆ ԾԱԿՍՆ (Sabanejewla aurata), ծականաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում հայտնաբերվել է Արաքս և Մեծամոր գետերում: Մարմինն օձանման է՝ կողքերից սեղմված, երկար՝. 5-8 (երբեմն՝ մինչև 10) սմ: Բերանը նեղ է և փոքր, գտնվում է դնչի ստորին մասում: Պոչան ցողունը գրեթե մարմնի բարձրության է: Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ, երկուսը դնչի առջևի մասում են, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում: Աչքի տակ, մաշկային ծալքի մեջ, գտնվում է շարժուն, երկծայր, փշաձև ելուստ (այստեղից՝ անունը): Պոչային լողակը կորաեզր է: Թեփուկները շատ մանր են ու բարակ: Կողագիծն արտահայտված է միայն մարմնի առջևի մասում: Մեջքային լողակում կա 8-10 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8: Ալանային ատամները միաշարք են: Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է: Մարմնի ընդհանուր գունավորումը կեղտոտ դեղնավուն է՝ պատված տարբեր մեծության ու ձևերի սև բծերով: Խոշոր բծերի 2 շարք է ձգվում կողագծի վրայով՝ գլխից մինչև պոչային լողակը, մյուս շարքը՝ ողնաշարի երկայնքով: Ավելի փոքրիկ բծեր կան նաև գլխի, մեջքային և պոչային լողակների վրա: Բծերը լողակների վրա տեղադրված են որոշակի համաչափությամբ և ձևավորում են լողակի լայնությամբ ձգվող ընդհատ գծեր (մեջքի լողակի վրա՝ 4, պոչի լողակի վրա՝ 5): Բազմանում է գարնան վերջին և ամռան սկզբին՝ գետերի կամ ջրամբարների առափնյա տեղամասերում: Կենդանակեր է: Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով (միջատներ և նրանց թրթուրները, որդեր): Կերային ակտիվությունն առավել բարձր է առավոտյան և երեկոյան: Վարում է մերձհատակային կենսաձև՝ հիմն, ժամանակն անցկացնելով թաքստոցներում: Հազվադեպ հանդիպող տեսակ է: Արդ. նշանակություն չունի:

ՈՍԿԵԳՈՒՅՆ ՄԵՂՎԱԿԵՐ (Merops apiaster), մեղվակերների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 27-29 սմէ, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի զանգվածը՝ 41-68 գ Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտր. փետուրները՝ մյուսներից քիչ երկար: Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին Նախշերով: Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով: Երիտասարդի ուսափետուրները, թևավերևը կանաչ են: Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է: Երամային է: Թռիչքը ճարպիկ է՝ հանկարծակի պտույտներով, շրջադարձերով ու անկումներով: Բարձր թռչելիս դժվար տեսանելի է, սակայն լավ լսելի են նրա արձակած կարճատև ու նուրբ մռռոցները: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում: Չուի ընթացքում լայնորեն տարածված է: Սնվում է միջատներով, առավելապես մեղուներով ու կրետներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում: Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին կեսի ընթացքում, առանձին դեպքերում՝ ապրիլի 2-րդ կեսին: Բնադրազույգերը կազմվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ տասնօրյակը: Բույնը փորվածք է (1-1,5 մ խոր.), կառուցում են էգը և արուն: Բնադրում է ավազոտ կամ կավոտ զառիթափերին: ՀՀ-ում բնադրումը հաստատված է մինչև 2500 մ բարձր-Ներում: Առաջին ձվերը բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջը: Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր: Աներեր թռչելու ունակ ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 30-րդ օրը: Աշնանային չուին նախապատրաստվելիս (օգոստոսին) Ո. մ-ների երամներ կարող են հայտնվել անտառային գոտում, մեծ քաղաքների ու գյուղերի երկնակամարում, հաճախ՝ էլեկտրալարերին թառած դադար առնելիս: Աշնանային ամենաձգձգված չուն՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակում: Հանրաճանաչ է գեղեցիկ, ականջ շոյող սրնգային ձայներով:

ՈՍԿԵԳՈՒՅՆ ՏՐԱԽՒԼԵՊԻՍ (Trachilepys auratus), ոսկեգույն մաբույա, սցիևկների ընտանիքի Trachilepys ցեղի մողես: Որոշ հետազոտողների կողմից դիտվում է որպես Trachilepys septermtaeniatus տեսակի ենթատեսակ, որից տարբերվում է կենդանածնությամբ: ՀՀ-ում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Հանդիպում է