Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թփրստային կամ նոսրանտառային և կիսաանապատային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում: Մարմինը բարեկազմ է կամ փոքրինչ լայն, երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,8-10,5 սմ), պոչը 1,2-1,5 անգամ երկար է, ինքնահատվող: Գլուխը մարմնից տարանջատված չէ և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը փոքր են՝ ձուլված շարժուն կոպերով: Արտաքին ականջային անցքը շատ փոքր է: Ոտքերը բավական կարճ են: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով: Մեջքի ընդհանուր գունավորումը գորշավուն է՝ ոսկեգույն երանգով: Մեջքային մակերեսի երկայնքով ձգվում են մանր սև խալերից կազմված երկայնակի զոլեր, որոնք, լավ արտահայտված լինելով մարմնի առջևի հատվածում, կարող են անհետանալ հետևի վերջույթների մակարդակին: Գլխի վահանիկների վրա կա մուգ, տձև խալերից բաղկացած համաչափ նախշ: Մարմնի կողմնային մակերեսներով, քթանցքից դեպի հետին վերջույթները, անցնում են միաձուլված մուգ գծերից բաղկացած երկայնակի լայն զոլեր՝ սպիտակավուն եզրագծերով: Զույգ մուգ զոլեր են անցնում նաև պոչի կողմնային մակերեսներով, պոչի եզրն ունի պուտիկավոր նախշ: Որովայնային մակերեսը բաց դեղնավուն կամ մոխրագույն է: Երիտասարդ անհատների պոչը կապարագույն է: Ձմեռում է աշնան կեսերից գարնան կեսերը: Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Զուգավորումը տեղի է ունենում մայիսին: Հուլիսի կեսերից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 3-8 ձագ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՈՍՊՆՈՒԿՆՇՐ, սերինոսների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ կարմրաթև ոսպնուկ և սովորական ոսպնուկ: Լավ ճանաչելի են գլխի, կրծքի ալ կարմիր և թևի վարդագույն փետրավորմամբ, միալար, պարզունակ սուլոցանման երգով:

ՈՏՆԱՑՈՒՊԻԿ (Himantopus himanto-բստ), բզակտուցավորների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 35-40 սմէ, թևերի բացվածքը՝ 67-83 սմ, կենդանի զանգվածը՝ 130-150 գ: Գլխի վերին մասը, մեջքը և թևերը սև են, ներքևից՝ սպիտակ: Կտուցը սև է, ուղիղ, նրբագեղ, ոտքերը՝ վարդագույն, երկար ու բարակ: Գլխի, ծոծրակի գույները փոփոխական են՝ սպիտակից մինչև խոշոր չափի սև հատվածով: Հասուն արուի թիկնոցը բնադրման շրջանում փայլուն կանաչավուն սև է: Էգի թևերը սև են, թիկնոցը՝ ավելի թույլ փայլով: Հետբնադրման շրջանում արուի և էգի գագաթը և ունկնկալը մոխրագույն են: Երիտասարդի թիկնոցը և թևերը դարչնավուն են, փետուրները՝ բաց երիզված: Թռչելիս նկատելի են դաստակի հոդում ծալված երկար ու եռանկյունաձև թևերը: Բնակվում է լճափերին, ծանծաղ ճահճուտներում, թաց մարգագետիններում. գերադասում է նոսր բուսականությամբ դանդաղահոս ջրերը: Սնվում է ծանծաղուտներում՝ ջրային միջատներով, խեցգետիններով և այլ անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի 1-ին կեսից ապրիլի սկիզբը: Ապրիլի 20-ից Նկատվում են բնադրազույգերի ձևավորումը և արուների հարսանեկան խաղերը. 2 ախոյան արուներ կանգնում են դեմառդեմ, վզերը ձգումերկարացնում, թևերի ծայրերը կախում և թռչկոտում: Այն արուն (թույլը), որը չի կարողանում գերազանցել դիմացինի ոստյունների բարձրությունը, ինքնակամ թողնում է «մարտադաշտը»: Ո-ները բնադրում են առանձին զույգերով, նաև՝ փոքր գաղութներով: Բույնը (տրամագիծը՝ 240-245 մմ) դնում է գետնին՝ պատահական փոսիկում՝ խոտաբույսերի չոր ցողուններից: Ձվադրում է մայիսի 1-ին տասնօրյակից հունիսի 1-ին տասնօրյակը: Դևում է 44 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ սև պտերով 2-5 ձու (հաճախ ձվադրում է նաև ուղղակի գետնիև): Թխսակալում են էգը և արուն՝ 25-26 օր: Առաջին թռչող ձագերը նկատվում են հունիսի վերջին: Վտանգի դեպքում, չհեռանալով բնի շրջակայքից, անհանգիստ թռչում է բնի շրջագծով և աղմկոտ ճիչեր արձակում: Աշնանային չուն՝ օգոստոսի վերջից սեպտեմբերի 1-ին կեսը: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ, կարմրորդ, կոկցիդների ենթակարգի տարբեր ընտանիքների միջատներ, որոնց էգերն օգտագործվում են կարմիր ներկի՝ կարմինի ստացման համար: ՀՀ-ում տարածված է 3 տեսակ, որից առավել արժեքավոր է արարատյան Ո.կ. (Porphyrophora hamelii Brandt). նախկինում տարածված է եղել Արաքսի միջին ավագանի, Ուրմիա լճի և էրզրումի նահանգի աղուտներում, ՀՀ-ում հանդիպում է Արարատյան դաշտի աղուտներում: Ո.կ. ներկատու միջատներից ամենախոշորն է: Էգերի մարմնի երկար. 4-12 մմԵ. Անթև են, ձվաձև, քիչ շարժուն, ունեն 2 պարզ աչքեր: Կյանքի տևողությունը 3,5-6 շաբաթ է: Արուների մարմնի երկար. 2-3 մմԵ. Ունեն 1 զույգ թև, բարդ ֆասետային աչքեր: Հասուն արուները մաշկափոխությունից հետո դուրս են գալիս հողի մակերես և բեղմնավորում մինչև 70 էգի և 3-4 ժ անց սատկում: Բեղմնավորումից հետո էգերը մտնում են հողի շերտերը, ձվադրում և 7-8 օր անց սատկում: Գարնանը ձվերից դուրս են գալիս թափառող թրթուրները, սնվում բուս, հյութով, ցիստավորվում: Օգոստոսի վերջին արուների շարժուն