Բույնը ծավալուն հարթակ է: Բնադրում է բարձր ծառերին, ժայռերի խոռոչներում՝ 5- 10 զույգից ոչ ավելի: Դնում է 65 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու: ԹխՍև մանգաղաթև սակալում են արուն և էգը՝ 30 օր: Չափազանց զգույշ թռչուն է, խուսափում է շինություններին մոտենալուց:
ՍԵՎ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Parus ater), երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 12 գ Փետրածածկը մուգ է, վզի հետին մասին կա սպիտակ հատված, թևին՝ 2 սպիտակավուն շերտեր, կոկորդը սև է: Հասունի գլուխը սև ու սպիտակ նախշերով է: Երիտասարդի գլխի նախշը մուգ դարչնագույն և դեղին է: Կերակրվում է ծառերի վերին մասում, նաև թափված տերևների մեջ: Բնակվում է թփուտներով անտառներում, տնկարկներում, պտղատու այգիներում, խոշոր գետաձորերում, ձմռանը՝ նաև թփուտային կիսաանապատներում: ՀՀ անտառային շրջաններում լայնորեն տարածված տեսակներից է: Սնվում է միջատներով, սերմերով:
Արուի հարսանեկան երգը լսելի է մարտի սկզբից մայիսի վերջը (որոշ տարիների՝ հունվարի 2-րդ կեսին): Բույնը կառուցում է էգը՝ ապրիլի 2-րդ կեսից հունիսին: Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, մամուռից, բրդից: Բնադրում է փչակներում, պատերի ճեղքերում կամ արհեստ, թռչնաբներում: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից հունիսի վերջը: Դնում է 15 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրավուն պտերով 4-9 ձու: Դիլիջանի արգելոցում նորելուկ ձագերը արհեստ, թռչնաբներում գրանցվում են մայիսի 1-ին տասնօրյակից: Ձագերին կերակրում են արուն և էգը: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը: Որպես փչակաբնակ միջատակեր՝ այլ տեսակների համակարգում կարող է կենսբ. պայքարի միջոց դառնալ անտառի ու այգիների վնասատու միջատների դեմ:
ՍԵՎ ԿԵՌՆԵԽ (Turdus merula), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի Երկար. 24-25 սմ է, թևերի բացվածքը՝ 34-38,5 սմ, կենդանի զանգվածը՝ 82-125 գ Փետրածածկը միատարր մուգ է, կտուցը՝ դեղնավուն: Բնադրման շրջանում հասուն արուն սև է, ակնօղակը՝ դեղին: Էգը մուգ մոխրագույն-դարչնագույն է, կոկորդը՝ ավելի բաց գույնի՝ դարչնագույն խայտերով: Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկը փոքրինչ ավելի բաց է ու ավելի խամրած, կտուցը՝ ավելի մուգ: Երիտասարդի մարմինը շիկակարմրավուն-դարչնագույն է, թևերը՝ ավելի մուգ, մարմինը ներքևից՝ ավելի բաց՝ դեղնավուն-դարչնագույն խայտերով: Խոտածածկը հատում է կարճ ու կտրուկ վազքով, ժամանակ առ ժամանակ կանգ է առնում՝ կեր որոնելու: Անտառում հաճախ աղմկոտ քուջուջում է տերևների սավանը: Երգում է սրնգային հյութեղ ձայնով՝ ծառերի բարձր ճյուղերին Նստած: Կեռնեխներից ամենալայն տարածվածն ու ճանաչվածն է: Բնակվում է խառն ու սաղարթավոր անտառներում, արհեստ. տնկարկներում, պտղատու այգիներում և պուրակներում (Երևանում հայտնվել է 1962-ից): Ներկայումս, որպես բնադրող տեսակ, զբաղեցնում է թփուտաշատ այգիներն ու բակերը: Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով:
Ակտիվ երգը, հարսանեկան խաղերը և զուգավորումը՝ մարտի 1-ին կեսից մայիսի սկիզբը, կրկնակի կամ ուշացած բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում: Արուն էգին հետապնդում է՝ սովորաբար գետևին կամ գետնից ոչ բարձր թռչելով, ապա հարմար պահին նստում է էգի կողքին՝ թևերի ծայրերը գետնին հասցրած, հաջորդ պահին տեղավորվում է էգի մեջքին, պոչը հորիզոն, տարուբերելով մերձենում: Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է թփուտներում կամ ծառերին: Գերադասում է բույնը թաքցնել խիտ թփուտներում, չի խորշում մարդկանց անցուդարձից: Հաճախ բնի պատերը միջին շերտում ամրացնում է կավացեխով: Առաջին ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից ապրիլի 1-ին օրերին, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հունիսի վերջը: Դնում է 29 մմ տրամագծով, բաց կանաչ-կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը' 13- 15 օր: Ձագերը հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից օգոստո¬ սի 1-ին օրերը, բնից դուրս են գալիս 14- 15-րդ օրը և գտնվում ԵՆ ծնողների հսկողության տակ, որի ընթացքում արուն ավելի ակտիվ է. որոշակի ազդանշաններով ձագերին տեղեկացնում է կեր մատուցելու կամ վտանգի մասին: Էգը բավական թաքնված է, սակայն մասնակցում է ձագերի կերակրմանը {5Ժ ընթացքում արուն ու էգը ձագերին կերակ¬ րում են յուրաքանչյուրը 12 անգամ' 5-20 ր ընդմիջումներով): Օգտակար է. ոչնչացնում է միջատներին: Որոշակի գեղագիտ. ար¬ ժեք է ներկայացնում սրնգային գրավիչ երգով:
ՍԵՎ ՄԱՆԳԱԴԱԹԵՎ (Apus apus), մանգաղաթևների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 16-17 սմէ, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ Փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով: Ընդհանուր գունավորումը սևավուն- դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ: Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են: Կյանքն առավելապես անցկացնում է օդում, թևերի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկրատև