սահասավառնումներով: Երամներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով: Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում: Սնվում է թռչող անողնաշարավորներով:
Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր): Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հվ., վերադառնում են եղանակը կարգավորվելիս: Չուի ընթացքում մեծ գոհեր են տալիս: Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին: Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում: Բույնը գավաթաձև է՝ բույսերից: Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում: Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում: Դնում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 11-16 օր: Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 20°C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվագում են), որը կարող է շարունակվել 9-12 օր: Այս հանգամանքը թույլ է տալիս ծնողներին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու: Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը:
Աշնանային չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին:
Որոշակի դեր ունի արյունածուծ միջատների (մոծակներ, մժեղներ) ոչնչացման գործում:
ՍԵՎ ՋՐԱԾԻԾԱՌ (Chlidonlas niger), ջրածիծառների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 22-24 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ: Կտուցը նեղ է, սև: Բնադրման շրջանում հասունի մարմինը սև է, թևերը՝ մոխրագույն, գոտկատեղը, պոչը՝ միատարր բաց մոխրագույն:
Հետբնադրման շրջանում մարմինը սպիտակ է, կրծքի կողքերը՝ մուգ բծերով: Երիտասարդի թասակը սևավուն է, մեջքը՝ դարչնագույն խայտերով, կրծքի կողքերին կան մուգ բծեր: Թռիչքն աշխույժ է. ընթացքում կեր է կտցում ջրի մակերեսին: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում, դանդաղահոս գետերում: Սնվում է ջրային անողնաշարավորներով, ձկներով:
Գարնանային վերադարձը՝ մայիսի սկզբին: Բնադրումը ոչ մշտական է (պարբերաբար)՝ մայիսից հունիսի վերջը, առանձին դեպքերում՝ մինչև հուլիսի 1-ին կեսը: Լրիվ քանակի ձվերով բները գրանցվել են ծանծաղուտ ճահճուտներում: Բույնը լողացող հարթակ է՝ բուսուտներում: Դևում է 35 մմ տրամագծով, բաց դեղին-դարչնագույնից մուգ դարչնագույն պտերով 2-4 ձու: Մեծ քանակությամբ Երիտասարդ թռչունները հայտնվում են հուլիսի 3-րդ տասնօրյակին:
Աշնանային չուն՝ սեպտեմբերին:
Վերջին 30-35 տարիների ընթացքում ՀՀ հավանական ջրային մակերեսներից ոչ մեկում բնադրում չի գրանցվել: Գիլլի լճի վերականգնումը մեծապես կնպաստի բնադրատեղիների վերահաստատմանը: Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
ՍԵՎ ՑԻՆ (Milvus migrans), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 55-60 սմէ, թևերի բացվածքը՝ 160-180 սմ, կենդանի զանգվածը՝ 0,7-1,1 կգ: Բավական բարեկազմ է, թևերը երկար են, պոչը՝ մկրատաձև ոչ խորը կտրվածքով: Հասունի մարմինը մուգ դարչնագույն է, գլուխը՝ բաց գույնի, թևավերևի երկրորդային ծածկողները՝ ավելի բաց: Երիտասարդի մարմինը ներքևից խայտերով է, գլուխը և թևատակը՝ ավելի բաց: Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով, սավառնում է՝ թևերը հորիզոն, տարածած: Սնվում է միջատներով, մանր կրծողներով, սպանդանոցի թափոններով, լեշերով: Նախկինում աշնան, ձմռան ամիսներին Ս. ց-երը խոշոր կուտակումներով կեր էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես՝ Երևանի հվ. մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ:
Հարսանեկան խաղերն ուղեկցվում են էգի ու արուի թռիչքների բարդ կատարումներով: Բույնը ծավալուն հարթակ է (տրամագիծը՝ 76,7-90 սմ)՝ ճյուղերից, թափոններից, կանաչ տերևներից: Բնադրում է սաղարթավոր (Խոսրովի անտառ արգելոցում՝ բավական բարձր) ծառերին: Ձվերը բներում հայտնվում են մայիսին: Դնում է 54 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-3 ձու: Թխսակալում է էգը՝ 13-15 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 57-րդ օրը: Բնային կյանքում կերի պակասության ժամանակ նկատվում է կանիբալիզմի երևույթը (ձագերից մեկին հոշոտում են մյուսները): Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են՝ թշնամու վրա վազքով հարձակվելով:
Բացարձակ օգտակար է. բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին: Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4-5 անգամ:
ՍԵՎ ՓԱՅՏՓՈՐ (Dryocopus martius), փայտփորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ: Մարմնի երկար. 45-57 սմէ, թևերի բացվածքը՝ 64-68 սմ, կենդանի զանգվածը՝ 300 գ: Խոշոր սև փայտփոր է