Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոր է, աչքերն ու կտուցը՝ բաց գույնի: Արուի գագաթը կարմիր է, էգի գագաթի հետին մասում կա փոքր կարմիր բիծ: Լեզուն երկար է, որդանման, թքագեղձերը՝ լավ զարգացած: Ոտքերը կարճ են, ուժեղ, թևերը՝ լայն՝ բութ ծայրերով: Աղմկոտ է, կտուցով թմբկահարումները երկարատև են և ուժեղ: Արձակում է բազմազան ճիչեր: Բնակվում է բարձրաբուն սաղարթավոր կամ խառնանտառներում, պտղատու այգիներում: Սնվում է մրջյուններով, փայտահատ բզեզներով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտին, որի ընթացքում լսելի են կատվի մլավոց հիշեցնող կանչեր: Փչակը փորում է 8-10 մ բարձր՝ 10-17 օրում (հիմնականում արուն՝ օրական 10-13 Չաշխատելով): Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջերին: Դնում է 34 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու: Թռիչքին տիրապետող երիտասարդներ հանդիպում են հուլիսի 3-րդ տասնօրյակից:

Բացարձակ օգտակար է. ոչնչացնում է ծառերի մեծ քանակությամբ վնասատու բզեզների թրթուրներ:

ՀՀ-ում մեծ ծավալով անտառահատումները (հատկապես հաստաբուն ծառերի) կարող են հանգեցնել թվաքանակի կտրուկ կրճատման: Տարածված է ՀՀ հս. և հվ. մարզերի անտառներում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԵՎ ՓԱՐՓԱՐ (Fulica atra), ջրա֊ հովվիկների ընտանիքի թռչուն: Նըս- տակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 36-38 սմէ, թևերի բացվածքը՝ 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 500-1100 գ: Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն Երանգով: ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են: Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն: Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մուգ մոխրագույն է, վզի առջևի և դիմային մասերը՝ ավելի բաց գույնի, կտուցը՝ մոխրագույն: Օրվա մեծ մասն անցկացնում է ջրի վրա: Վտանգի դեպքում արագ սուզվում է կամ թռիչքի դիմում ծուլորեն, ջրից պոկվում է դժվարությամբ՝ թափավազքի օգնությամբ՝ թևերի հաճախակի թափահարումներով, հաջորդ պահին վայրէջք է կատարում ծանրորեն ջուրն ընկնելով: Ս. փ-ներն ամբողջ կյանքի ընթացքում ապրում են երամներով: Բնակվում է բոլոր բնական և արհեստ. ջրավազաններում, ճահճուտներում, լճերում, դանդաղահոս գետերում: Սնվում է ջրային բույսերով, որդերով, միջատներով:

Հարսանեկան խաղերն ընթանում են արուների անզիջում պայքարով՝ ճակատ առ ճակատ հարձակումներով, թևերի ու ոտքերի հարվածներով և ականջ ծակող սուր ճիչերով: Ս. փ-ները բնադրում են զույգերով՝ եղեգնուտում: Բույնը (տրամագիծը՝ 30- 40 սմ) նման է հարթակի, կառուցում են արուն և էգը՝ եղեգի ցողուններից կամ տերևներից՝ ապրիլ-հունիսին: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին կեսից: Դևում է 53 մմ տրամագծով, մոխրավուն՝ սև պտերով 6-12 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 21-22 օր: Հուլիս-օգոստոսին 65-80 օրական ձագերը լիարժեք տիրապետում են թռիչքին: Որսի տարածված թռչուն է:

ՍԵՎԱԳԼՈՒԽ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Emberiza melanocephala), դրախտապանների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Գեղանի կեցվածքով թռչուն է: Մարմնի երկար. 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 26- 30 սմ, կենդանի Սևագլուխ զանգվածը՝ 23- դրախտապան 30 գ։ Հասուն արուի գլուխը սև է, մարմինը վերևից՝ դարչնագույն-շիկակարմիր, թևերը՝ սևավուն, մարմինը ներքևից՝ դեղին: Էգի մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ փոփոխական բաց դեղին: Երիտասարդն ավելի բաց գույնի է և խայտավոր, ներքնապոչը՝ բաց դեղին: Արուներն անընդմեջ երգում են՝ տեսանելի տեղում նստած: Բնակվում է բաց թփուտային տարածքներում՝ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետիններ: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակին: Արուները էգերից 3-5 օր շուտ սկսում են միալար, հոգնեցուցիչ երգը: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի վերջը: Զուգավորմանը համընթաց էգը զբաղվում է բնի կառուցմամբ (մայիսի 2-րդ տասնօրյակից մինչև հունիսի վերջը)՝ 5 օրվա ընթացքում (1 ժ-ում 10 անգամ շյուղեր է բերում բույն): Արուն ուղեկցում և պաշտպանում է էգին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից հյուսված: Բնադրում է գետնին, ցածր թփուտներին, հազվադեպ՝ ծառերին: Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից: Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Ձագերը բներում հայտնվում են հունիսի 1-ին կեսից հուլիսի 1-ին տասնօրյակը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի վերջը: Անվտանգ պայմաններում բնից դուրս են գալիս կյանքի 9-10-րդ, վտանգի դեպքում՝ 7-8-րդ օրը: Բնային կյանքում ձագերին կերակրում է էգը՝ միջատներով, սերմերով, ցորենի, գարու, վարսակի հատիկներով:

Աշնանային չուն՝ մինչև օգոստոսի վերջը:

1985-ից սկսած՝ նկատվում է թվաքանակի վտանգավոր անկում, ուստի անհրաժեշտ է անհատ․ պաշտպանության միջոցների կիրառում: Սևի ու դեղինի գեղեցիկ համադրությամբ փետրավորման շնորհիվ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում հատկապես անազատ պայմաններում:

ՍՇՎԱԳԼՈՒԽ ՇԱՀՐԻԿ (Sylvia atrica- pilla), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: