Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուգ դարչնագույն է, ծոծրակը՝ սպիտակ: Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, ականջին կա մուգ պուտ: Բնակվում է լճակներում, լճերում, գետերում, խոնավ տարածքներում: Սնվում է կենդանիների և բույսերի տարատեսակներով: Հաճախ այլ տեսակների հետ U.n-ները կազմում են խառը երամներ:

Բները հայտնվում են ապրիլի վերջ-մայիսի սկզբին: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ բույսերի կտորտանքից: Բնադրում է գետնին: Ձվադրում է մայիս-հունիսին: Դնում է 52 մմ տրամագծով, խամրած կանաչ՝ դարչնագույն վրձնախազերով 2-3 ձու: Թխսակալում է 22-24 օր: Ձագերը բույնը թողնում են կյանքի 10-րդ օրը և թաքնվում մոտակա թփուտներում: Որպես բնադրող տեսակ՝ մինչև 1970- ական թթ. զբաղեցնում էր Արփի լճի 2 կղզիները՝ կազմելով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր բնադրագույգեր:

Ս. ո-ի մարմնի փոքրությունը և ֆիզիկապես թույլ լինելը 1970-ական թթ. պատճառ դարձան ավանդ, բնադրատեղիներից նրա աստիճանաբար դուրսմղման: ԲՆադրագաղութներն ամբողջությամբ զբաղեցրել է հայկական որորը և ընդլայնել սեփական բնադրման հնարավորությունները: Ներկայումս Ս.ո., ՀՀ տարածքում չունենալով համապատասխան էկոմի- ջավայր, կլոր տարին մնում է հյուրի կարգավիճակով: U.n-ներն աշնանը մեծ քանակությամբ կուտակվում են Արարատյան դաշտի ձկնաբուծ. լճակների ծանծաղուտ ափերին, Երևանյան լճում, որտեղ ձմեռում են կամ անցկացնում ողջ տարին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊՂՆՁՕՁ (Coronella austriaca), սովորական պսակա- օձ, ավստրիական պսակաօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի պսակաօձերի կամ պղնձօձերի Coronella ցեղի օձ:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի լեռներում: Տարածված է կիսախոնավ և խոնավ լեռնատափաստանային, թփուտային ու խոնավասեր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում, գետամերձ անտառուտներում, այգիներում:

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (13-70 սմ), պոչը 4-6 անգամ կարճ է: Էգը խոշոր է արուից: Մարմինը բարեկազմ է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ կարմրավուն, բիբը՝ կլոր: Քթանցքից դեպի քունքային հատվածը՝ աչքերի վրայով դեպի հետ, ձգվում են բարակ մուգ զոլեր: Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն: Մոխրագույն, գորշավուն կամ կարմրավունից պղնձագույն ընդհանուր գունավորմամբ մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է մանր բծերից կազմված 2-4 շարք: Որովայնային մակերեսը նարնջագույն է, մոխրագույն կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների խտության հետևանքով: Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի վահանիկների մի մասը:

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչունների ձագեր ու մանր կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-15 ձագ:

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետագոտ. նպատակով: Կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱՐՅԱԿ (Sturnus vulgaris), սարյակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 21,5 սմ է, թևերի բացվածքը՝ 37-42 սմ, կենդանի զանգվածը՝ 73-98 գ: Փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով: Բնադրման շրջանում արուի կտուցը դեղին է, հիմքը՝ կապտավուն, էգի կտուցի հիմքը՝ վարդագույն: Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկը բաց գույնի է՝ խոշոր պտերով, կտուցը՝ խամրած դեղնավուն: Երիտասարդի փետրածածկը խամրած դարչնամոխրագույն է, սանձիկը (աչքի ու կտուցի միջև ընկած հատվածը), ոտքերը՝ սևավուն: Թևավերևի փետուրները բաց գույնի երիզված են: Բնակվում է գյուղերի և քաղաքների հարևանությամբ: Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով:

Հարսանեկան զույգերը կազմվում են ապրիլի սկզբից հունիսի վերջը: Այդ ընթացքում արուն, վիզը դեպի առաջ ձգելով, կտուցի հաճախակի չխկչխկոցով, կիսաբաց դողդողջուն թևերով, տեղում մերթ աջ, մերթ ձախ կիսապտույտ գործելով, գրավում է էգի ուշադրությունը և թեթևակի ոստյունով հայտնվում նրա մոտ: Բնադրում է ծառերի փչակներում, զառիթափերի կամ շինությունների ճեղքերում, արհեստ, թռչնաթևերում: Բույնը գավաթաձև է, կառուցում են էգն ու