արուն՝ խոտաբույսերից և թափոններից: Դնում է 30 մմտրամագծով, բաց կապույտ 3-7 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 14-15 օր: Հուլիսի 1-ին կեսից լիարժեք հասուն ձագերը զանգվածային թռիչքի են դիմում: Հետբնադրման շրջանում Երամներ են կազմում (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար թռչուն): Համարվում է գարնան ավետա- բերը: Օգտակար է. ոչնչացնում է միջատներին:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԵՐԻՆՈՍ (Fringilla mantifringilla), սերինոսների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, քիչ տարածված:
Մարմնի Երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-26 սմ Գոտկատեղն սպիտակ է, դաստակաթևի միջին մասի շերտը և կուրծքը՝ նարնջագույն: Թռչելիս նկատելի է թևավերևի սպիտակ շերտը; Հետբնադրման շրջանում արուի գլխի ու մեջքի փետուրները բաց դարչնավուն երիզներով են: Էգի ունկընկալները մուգ են, դիմային մասը՝ մոխրավուն, ծոծրակը՝ կլոր տարին՝ մոխրագույն: Բնադրման շրջանում արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, գլուխը և մեջքը դառնում միատարր սև: Կեր է փնտրում գետնին, ծառերի տակ՝ թաքստոցին մոտ: Հանդիպում է մինչև 300 անհատից բաղկացած երամներում՝ հաճախ՝ ամուրիկևերի հետ: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է սերմերով:
Աշնան ամենավաղ վերադարձը՝ հոկտեմբերի 1-ին կեսից մարտի 1-ին տասնօրյակը: Չուն ՀՀ տարածքից՝ փետրվարից մարտի սկիզբ:
Որոշակի դեր ունի մոլախոտերի ոչնչացման գործում: Հարմարվում է անազատ պայմաններին, բարձր գե- ղագիտ. արժեք է ներկայացնում:
ՍՈՎՈՐԱՍԿԱՆ ՍԻԻՏԵՂ (Siria europaea), սիտեղների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 23-25 գ: Գլուխը մեծ է, պոչը՝ կարճ: Մարմնի փետրածածկը վերևից մոխրակապտագույն է: Կտուցը սև է, հիմքից դեպի ականջն է տարածվում սև, երկար ակնաշերտ: Կզակը սպիտակ է, կուրծքը և փորը՝ բաց նարնջագույն: Ներքնապոչին կան աղոտ սպիտակ պտեր: Պոչի եզրային փետուրների ծայրերը մոխրագույն են ու սպիտակ: ճարպիկ է. հաճախ գլխիվայր մագյցում է ծառա- բնով: Սերմերը խցկում է ծառի կեղևի ճեղքերի մեջ, ապա հանում դրանց պարունակությունը: Բնակվում է բարձրաբուն անտառներում, բարձրահասակ ծառերով գետափերին: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:
Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից մայիսի կեսը: Բնադրում է փչակներում կամ արհեստ, թռչնաթևերում: Բույնը կառուցում են արուն և էգը՝ կեղևի կտորներից, մամուռից, ապա ծեփում ցեխով: Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի վերջը: Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրա- դարչնագույն պտերով 6-8 ձու: Թըխ- սակալում է էգը՝ 14-17 օր: Ձագերը հայտնվում են մայիսից հուլիսի 1-ին տասնօրյակը: Բնում ձագերին հիմնականում կերակրում է արուն, վտանգի դեպքում պաշտպանում է բույնը: 25-27 օրական ձագերը հեռանում են բնից:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՈԽԱԿ (Luscinia lsnnia), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 16,5 սմէ, թևերի բացվածքը՝ 24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 25 գ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, կուրծքը՝ խայտերով, պոչը՝ շիկակարմիր: Երիտասարդը ներքևից մուգ, խիտ պտերով է: Երգում է գիշեր-ցերեկ: Բնակվում է անտառներում, այգիներում: Գերադասում է խիտ բուսուտները: Բնադրում է գետնին: Բույնը պատրաստում է խոտա- բույսերից: Դևում է 22 մմ տրամագծով, բաց ձիթապտղագույն-կանաչ՝ կարմրավուն պտերով 5-6 ձու:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԱՏՐԱԿ (Streptopella turtur), աղավնիների ընտանիքի թըռ- չուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 26-28 սմէ, թևերի բացվածքը՝ 47-53 սմ, կենդանի զանգվածը՝ 110-130 գ: Հասունի փետրածածկը վերևից դարչնանարնջա- գույն է, փետուրների կենտրոնները՝ սև, թևի միջնամասը՝ մոխրակա- Սովորական սիտեղ տատրակ պույտ: Վիզը և կուրծքը վարդագույն Են՝ բաց մանուշակագույն երանգով: Վզի կողքերին կան սև ու սպիտակ զոլավոր հատվածներ: Պոչը սև է՝ երիզված սպիտակ շերտով: Աչքերը կարմիր են, ակնօղակը՝ կարմրավուն: Երիտասարդն ավելի խամրած է, իսկ վզի բծերը բացակայում են: Թռիչքն արագ է, ճարպիկ, մեղմ ծափաթափահարումներով: Թռչում կամ վայրէջք է կատարում՝ պոչը հովհարանման բացած, թևերի հաճախակի կարճ թափահարումներով: Բնակվում է նոսրանտառներում, այգիներում և այլն: Սնվում է հիմնականում սերմերով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի սկիզբը: Բնադրում է ծառերի ճյուղերին, հաճախ՝նաև բնակավայրերի ծայրամասերի ջրափնյա ուռուտներում: Բույնը անփույթ (տրամագիծը՝ 12-20 սմ), նոսր հարթակ է՝ ճյուղերից: Դնում է 30 մմ տրամագը- ծով, սպիտակ 2 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր (անազատ պայմաններում՝ 16-17 օր): 20-22 օրական ձագերը վստահ տիրապետում են թռիչքին և, թողնելով բույնը, կազմում են երիտասարդ թռչունների ոչ մեծ խմբեր, այցելում ցանքատարածություններ: Հաճախ հանդիպում են Նաև փոքրիկ խմբերով (3-4 և ավելի թռչուն)՝ էլեկտր․ լարերին նստած:
Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկիզբը:
Համարվում է սիրող․ որսորդության թռչուն:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏՐԻՏՈՆ (Triturus vulgaris), սալամանդրների ընտանիքի