Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործվել հասարակության պահանջմունքները բավարարելու համար:

Բ.պ-ի կարևոր հատկանիշներն են.

1. քանակի և որակի ինքնավերարտադրումը և ինքնակարգավորումը (անտառ, կենդանիների գլխաքանակ և այլն),

2. բնական էվոլյուցիայի հետևանքով և մարդու ներգործության ազդեցությամբ Բ.պ-ի մեկ որակ, վիճակից մեկ այլ վիճակի անցումը (Սևանալճի մակարդակի իջեցման հետևանքով լճի էկոհամակարգի Փոփոխություն):

Բ.պ. կախված են մարդկանց արտադրող. և ոչ արտադրող, գործունեության տեխնոլոգ, եղանակից, բնույթից, ինտենսիվությունից:

Բ.պ. դասակարգվում են ըստ սպառման և վերականգնման հատկանիշների, մարդու գործունեության մեջ դրանց օգտագործման հիմն, ուղղությունների: Առաջին դասակարգումը կատարվում է էկոլոգ. պլանավորման և կանխատեսման նպատակով:
Սովորաբար առանձնացնում են. գործնականում անսպառ (արեգակի, քամու, մակընթացային, երկրի ներքին էներգիա) և սպառվող պաշարներ, վերջիններս լինում են վերականգնվող (հիմն, հող, բույս, կենդանի) և չվերականգնվող (հանքահումքային): 

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման հիմն, ուղղությունների՝ Բ.պ. բաժանվում են 2 խմբի.

1. պաշարներ, որոնք մարդկանց գոյության ու վերարտադրության անմիջական աղբյուրներ են, այդ թվում՝ կենս, անհրաժեշտության (օդ, ջուր), ինչպես նաև ոչ արտադր. նշանակության (ռեկրեացիայի, գեղագիտ. և այլն), 

2. պաշարներ, որոնք նյութ, արտադր. միջոցների աղբյուր են, արտադր. զարգացման կարևոր գործոններ (հումք, էներգակիրներ և այլն), ինչպես նաև այն պաշարները, որոնք բնական միջավայրից չեն կորզվում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու և նավագնացության նպատակով օգտագործվող ջուրը:

Բ.պ-ի դասակարգման և գնահատ¬ ման չափանիշներն անընդհատ փոխվում են՝ դրանց վրա մարդկային հասարակության ազդեցության ուժեղացմանը զուգընթաց: Այդ ազդեցությունը մեծանում է ոչ միայն մասշտաբներով, այլև «որակական կազմով» ու կառուցվածքով:

Տես նաև Բուսական պաշարներ, Կենդանական պաշարներ, Հողային պաշարներ, Ջրային պաշարներ, Օգտակար հանածոներ, Ռեկրեացիա.

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ, գիտ. հետազոտությունների ուղղություն, որը գնահատում է բնության տարրերի օգտակարության աստիճանը՝ քանակ, և որակ, գնահատականների համակարգի օգնությամբ: Գնահատվում են առանձին բնական պաշարները (հողային, ջրային, բուս., կենդ., հանքային) և բնական տարածքները՝ հաշվի առնելով տվյալ պաշարի տնտ., արտադր., սո- ցիալ. և էկոլոգ. օգտակարությունը, ըստ որոնց տարբերում են

1. տնտեսական գնահատում, արտահայտվում է դրամ, միավորներով: Գնահատվում է բնական պաշարի տնտ. օգտակարությունը, հաշվարկվում դրա օգտագործման ազդե¬ ցությունը աշխատանքի արտադրողականության և ինքնարժեքի վրա:

2. սոցիալական գնահատում, հաշվի է առնվում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա պաշարի ազդեցությունը (կատարվում է տարբեր բնական պաշարների համեմատ, գնահատում):

3. էկոլոգիական գնահատում, բացահայտվում է բնական պաշարի միջավայրաստեղծ նշանակությունը:

Բ.պ. գ-ման, օգտագործման բնույթը և աստիճանը որոշվում են երկրի հաստնտ. կառուցվածքով, արտադր. հարաբերությունների բնույթով: 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ՏՆԿԱՐԿՆԵՐ, գեղազարդիչ ծառատեսակների, թփերի և խոտաբույսերի օգտագործմամբ կանաչապատ տարածքներ, որոնք նպաստում են բնակչության էկո- լոգ., միկրոկլիմ. և սանիտարահիգիե- Նային պայմանների բարելավմանը: Բ.կ.տ-ի առկայությունը և դրանց տե¬ ղադրման բնույթը խիստ կարևոր են բնակավայրերի գործառնական գոտիավորման, տրանսպորտային և հետիոտն ուղիների համակարգի, ճարտարագիծ, հաղորդակցուղիների, մշակութային լանդշաֆտի ձևավորման համար: Կանաչապատ տարածքներում օդի ջերաստիճանն ավելի ցածր է, քան բաց տեղանքներում, քամու արագությունը մոտ 3 անգամ փոքր է և օդի հարաբեր, խոնավությունը զգալիորեն բարձր:

Բ.կ.տ. ունեն ծխա-, գազա- փոշե- և աղմկապաշտպան նշանակություն:

Բ.կ.տ. ըստ գործառն. նշանակու¬ թյան ստորաբաժանվում են 3 խմբի. 

1. ընդհանուր օգտագործման (քաղաքային, մշակութային և հանգստի զբոսայգիներ, պուրակներ և այլն),

2. սահմանափակ օգտագործման (բնակեցված, ուս., մանկ., հաս., սպորտային, առողջապահ., արտադր. հաստատությունների տարածքներ),

3. հատուկ նշանակության (ճանապարհների և փողոցների, ջրապաշտպան, հողմապաշտպան, հակաէրոզային, սանիտարապաշտպան. և պահպան. գոտիների, բուսաբան, և կենդանաբան, այգիների և այլն): 

ԲՆԱՇԽԱՐՀԻԿՆԵՐ, էնդեմներ, էնդեմիկներ (<հուն. endemos - տեղական), աշխարհագր. համեմատաբար ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսերի ու կենդանիների տեսակներ, ցեղեր, ընտանիքներ և այլ կարգաբան, միավորներ: Բ. որևէ բուս, կամ կենդ, աշխարհի յուրահատուկ բաղադրիչներն են: Բ-ի առաջացմանն ու զարգացմանը նպաստում են աշխարհագր. մեկուս ացումը, կլիմ. պայմանները, կենսածին գործոնները (մակաբուծություն, մրցակցություն և այլն): Տեսակի (կամ են¬ թատեսակի) համար բնաշխարհիկությունը կարող է լինել խիստ սահմանափակ՝ մինչև մի քանի կմ2 տարածքում: Առավել հաճախ Բ. հանդիպում են կղզիներում, լեռն, շրջաններում և մեկուսացած ջրամբարներում: Տարբերում են հնաբնաշխարհիկներ՝ մնացուկային անհետացող տեսակներ, և այլնորբնաշխար- հ ի կ ն ե ր՝ զարգացող նոր ձևեր և տե¬ սակներ, որոնք առաջացել են վերջին շրջանում՝ մեկուսացած տարածքներում: ՀՀ հարուստ է բնաշխարհիկ բույսերով և բնաշխարհիկ կենդանիներով).

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ազգ. անվտանգության բաղադրիչ, որն ապահովում է հասարակության և անձի բնակության ու կենսագործունեության միջավայրի պաշտպանվածությունը: Ներառում է շրջակա միջավայրի (բնական ռեսուրսներ, ջուր, մթնոլորտ, հող, կենդ, ու բուս, աշխարհներ) վիճակի նկատմամբ վերահսկողությունը և այնպիսի միջոցների մշակումը, որոնցով բացառվեն մարդու և հասարակության