Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնականոն կենսագործունեությանն սպառնացող բնապահպան. ճգնաժամներն ու աղետները երն ու աղետները:


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ բնապահպան. ոչ կառավար․ միավորումներ, որոնք համակարգում են պետությունների համապատասխան գործողությունները և նպաստում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունների միջև, համագործակցության ամրապնդմանն ու ներդաշնակ գործողությունների իրականացմանը: Բ.մ.կ. ժողովուրդները բազմակողմանի համագործակցության ձևերից Են:

Մի շարք Բ.մ.կ. ունեն հիմնադրամի կարգավիճակ և ֆինանսավորում են տարբեր բնապահպան. ծրագրեր: Այդ կազմակերպությունների ֆինանս, միջոցները գոյանում են անդամակցող երկրների անդամավճարներից, նվիրատվություններից և այլն: Աշխարհում գործում են միջազգային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և ենթատարածաշրջանային 1000-ից ավելի Բ.մ.կ.: Դրանցից առավել հայտնի և ՀՀ-ին օժանդակող ու աջակցող կազմակերպություններն են.

Բնության պահպանության միջազգային միություն (IUCN). հիմնադրվել է 1948-ին: Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին աջակցություն և օգնությունը՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը: Հիմն. գործունեության ոլորտներն են բնապահպան. մոնիտորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպան. ոչ կառավար, կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվությունների տրամադրումը և այլն: Գլխավորում է Միջազգ. Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները: Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա):

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF). հիմնադրվել է 1990-ին: Նպատակն է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերին ֆինանս. աջակցություն ցուցաբերելը: Հիմն, գործունեությունն է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմագանության պահպանության, միջագգ. ջրերի և օզոնային շերտի պահպանության ծրագրերին ֆինանս. և տեխ. աջակցությունը, ինչպես նաև այդ ծրագրերի ընտրության չափանիշների հաստատումը: Նստավայրը Վաշինգտոնում է:

Համաշխարհային բանկ (WB). հիմնադրվել է 1945-ին: Նպատակն է զարգացող երկրներին կապիտալի տրամադրումը, տնտ. բարեփոխումներին, արտասահմանյան մասնավոր ներդրումներին աջակցությունը: Հիմն. գործունեությունը սոցիալ. ներդրումների, շրջակա միջավայրի պահպանության, մասնավոր հատվածի զարգացման խթանումն է, պետությունների ամրապնդման աջակցումը: Նստավայրը Վաշինգտոնում է:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO). հիմնադրվել է 1950-ին: Նպատակն է օդերևութաբան․ դիտարկումների ոլորտում միջազգ. համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագր. տվյալների հրատարակումը: Հիմն․ գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում: Նստավայրը ժնևում է:

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հիմնադրվել է 1965-ին: Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտ. կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում: Հիմն. գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուս. հաստատությունների և կիրառ. հետազոտությունների համար նյութատեխ. բազաների ստեղծման ուղղությամբ: Նստավայրը Նյու Յորքում է:

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ). հիմնադրվել է 1946-ին: Նպատակն է կրթության, գիտության ու մշակույթի ասպարեզներում պետությունների միջև համագործակցության զարգացման միջոցով խաղաղության ու միջազգ. անվտանգության ամրապնդմանը նպաստելը, բնապահպանության ոլորտում միջճյուղային ուսումնասիրություններ իրականացնելը, բնական պաշարների կառավարման ոլորտում կադրերի պատրաստելը, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնները՝ գիտ. ներուժը բնական պաշարների ուսումնասիրության մեթոդաբանության հիմնախնդիրներում ներգրավելը գիտ. նախագծերի և կրթ. ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը օժանդակելը: Հիմն․ գործունեությունն է նախապատրաստել և իրականացնել նախագծեր, Նպատակաուղղված էկոհամակարգերի, կենսաբազմագանության պահպանությանը և մոնիտորինգին, բնական պաշարների կայուն կառավարմանը, հողօգտագործման քաղաքականության ձևավորմանը, կենսոլորտային արգելոցների ցանցի ստեղծմանը և կառավարմանը, գիտ. ցանցերի ձևավորմանը, տեղեկատվ. նյութերի հրատարակմանը: Նստավայրը Փարիզում է:

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO). հիմնադրվել է 1945- ին: Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտ. մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը: Հիմն, գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյու- ղատնտ., անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսբ. պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագր. ուս ումնասիրությունների նախապատրաստման, տեխ. աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում: Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտ. մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը: Նստավայրը Հռոմում է: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրա¬ գիր (UNEP). հիմնադրվել է 1972-ին: Նպատակն է կենսոլորտի վերաբերյալ նորագույն տվյալների տրամադրումը, տեխ. օժանդակության, կրթության և մասնագիտ. պատրաստվածության համար լրացուցիչ ֆինանս, միջոցների հայթայթումը: Հիմն. գործունեությունն է շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ծրագրերի իրականացումը, ցամաքային