Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էկոհամակարգերի պահպանությունը, անապատացման, հողերի որակ․ վատթարացման, միջավայրի աղտոտման, կլիմայի փոփոխության, քիմ. նյութերի և վտանգավոր թափոնների դեմ պայքարը: Նստավայրը Նայրոբիում է:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED). հիմնադրվել է 1989-ին: Նպատակն է մթնոլորտի, հողային և ջրային պաշարների պահպանության, կենսատեխնոլոգիաների նոր մեթոդների օգտագործման և շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում նպաստել պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելը: Հիմն․ գործունեությունն է ազգ. հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի պատրաստումը: Նստավայրը Կոնչոսում է (Մեքսիկա):

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WNWF). հիմնադրվել է 1961-ին: Ունի մոտ 5 մլն մշտական հովանավոր և ազգ. ընկերակցություններ: Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուս. ու կենդ․ աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանս․ միջոցների հայթայթումը: Հիմն, գործունեությունն է գենետիկ., տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպան. հիմնախնդիրների լուծման ռազմավարության մշակումը: Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա):

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդ․ և բուս․ աշխարհների (ներառյալ անտառները ու բնության հատուկ պահպանվող և ընդհանուր օգտագործման տարածքները) պահպանության, դրանց վերականգնման, բնական պաշարների խելամիտ օգտագործման, ինչպես նաև կենսբ. անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ճառագայթաակտիվ աղտոտվածության, բնապահպան. և բնօգտագործման վճարի հաշվարկման, վարչ. վիճակագր. հաշվետվությունների ներկայացման բնագավառներում բնապահպան. օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետ. վերահսկողության իրականացում: «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005-ին (տես Բնապահպանական օրենսդրություն):

Բ.վ-յան նպատակներն ու խնդիրներն են շրջակա միջավայրի, բնական պաշարների պահպանության և խելամիտ օգտագործման բնագավառներում բնապահպան. օրենսդրության չափորոշիչների կատարման վերահըս- կողությունը, իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապհովումը, տնտ. գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելումը և նվազեցումը:

Բ. վ-յան հիմն․ բնագավառներն են՝

1. մթնոլորտային օդի պահպանությունը,

2. ջրային պաշարների պահպանությունն ու օգտագործումը,

3. հողերի պահպանությունը,

4. ընդերքի պահպանությունը և օգտագործումը,

5. բուս․ և կենդ․ աշխարհների պահպանությունը և օգտագործումը,

6. վտանգավոր և ճառագայթաակտիվ նյութերի արտադր. և կենցաղային թափոնների տեղադրման, վնասազերծման և հեռացման ոլորտները:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐ, բնապահպան. միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամ, միջոցների գոյացման նպատակով պետ. բյուջե վճարվող պարտադիր վճար: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000-ին: Վճարվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու, արտադր. թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղագրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներկրելու համար:

Վճարի չափը հաշվարկվում է՝ վնասակար նյութեր արտանետելու համար՝ ըստ նյութերի ծավալի, արտադր. և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղագրելու համար՝ ըստ թափոնների ծավալների և վտանգավորության աստիճանի, ՀՀ ներմուծվող վնասակար ապրանքների համար՝ դրանց մաքսային արժեքի հիման վրա:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, գրավոր, էլեկտրոնյին կամ ցանկացած այլ կրիչով ամփոփ տեղեկատվություն.

- շրջակա միջավայրի տարրերի (մթն. օդ, ջուր, հող, լանդշաֆտ, օգտակար հանածոներ, կենսաբազմազանություն, գենետիկո- րեն ձևափոխված օրգանիզմներ) վիճակի մասին,

- երևույթների (վնասակար նյութերի արտանետումներ, էներգիա, աղմուկ, աղետներ, ճառագայթում, ջրաօդերևութաբան. վիճակ), գործունեության կամ միջոցառումների (ներառյալ վարչ. միջոցառումները), շրջակա միջավայրին առընչվող համաձայնագրերի, պայմանագրերի, քաղաքականության, օրենսդրության, ծրագրերի մասին,

- բնակչության առողջության, անվտանգության և կենսապայմանների, մշակութային օբյեկտների, շենքերի և շինությունների (որքանով դրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի վիճակը) մասին:

Շրջակա միջավայրում ընթացող շարժընթացների բազմակողմանի ընկալման և համարժեք միջոցառումների մշակման ու իրականացման համար կարևոր նշանակություն ունի համալիր և համակարգված տեղեկատվ. համակարգը: Այդ նպատակով կարևոր է ազգ. տեղեկատվ. կենտրոնների միասնական ցանցի ստեղծումը, որի ձևավորման համար կարող է հիմք հանդիսանալ շրջակա միջավայրի վիճակի և ազգաբնակչության սոցիալանա. չափանիշների վերաբերյալ համապարփակ տվյալների բազան:

Բ.տ-յան բազմազանությամբ արժեքավոր է ՀՀ Ազգ. վիճակագր. ծառայության ամենամյա «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում» պաշտոնական վիճակագր. ժողովածուն:

ժողովածուի ամփոփ տվյալների շարժի և վիճակագր. ցուցանիշների վերլուծության հիման վրա մշակվում է բնապահպան. և բնօգտագործման քաղաքականությունը, ստեղծվում ԳՀ աշխատանքների, վերլուծությունների գիտ., ինչպես նաև հանրության լայն շրջանների տեղեկատվության դաշտը: