Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատելի նմանություն և 2 սկզբունքային տարբերություններ, ա) է-ում կարևոր է բոլոր գործոնների ազդեցությունը կենդանի բաղադրիչների և տիրող օրգանիզմների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում սննդառության կապերի և շղթաների վրա: Բնական լանդշաֆտների և բնական երկրահամակարգերի տարրերն ու կապերը համարժեք են, ուղիղ և հակադարձ կապերը՝ միանման, բ) է. հասկացությունը չի սահմանափակվում տարած, շրջանակներով, այն հավասարաչափ տարածվում է ինչպես ջրի կաթիլի ու նրանում պարունակվող միկրոօրգանիզմների, այնպես էլ ամբողջ կենսլորտի վրա: Իսկ աշխարհագր. հաս¬ կացությունը ենթադրում է որոշակի սահմանների առկայություն: 4. է. միասնական բնական կամ մարդածին բնական համալիր է՝ բաղկացած կենդանի օրգանիզմների ու նրանց բնակության միջավայրի ամբողջությունից՝ նյութերի և էներգիայի փոխադարձ փոխանակությամբ կապված և 1 ֆունկցիոնալ ամբոջության մեջ համախմբված: 5. է. շրջապատող միջավայրի հետ փոխազդող բացարձակ «անչափ» վերօրգանիզմային կենդանի համակարգ է: Բերված սահմանումների տարբերություններն ու առանձին դեպքերում կրկնությունները վկայում են, որ դեռևս է-ի սահմանման միասնական տեսություն մշակված չի: Սակայն փաստ է, որ գոյություն ունեն կենսամիջավայրի և շրջակա միջավայրի առաջնային բջիջներ, որոնցից ձևավորվում է կենսոլորտը. Կենսաերկրահամակեցությունները կենսոլորտի տարրական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ միաժամանակ լինելով կենսբ. շրջապտույտի տարրական միավորներ:

ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ընդերքի վրա բնածին և մարդահարույց գործոնների բացասական ազդեցության կանխումը: Ը.պ-յան հիմն, պահանջներն են. - ընդերքի կառուցվածքի, ընդերքում պարփակված օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունների ապահովումը, - ընդերքօգտագործմաև սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը, - օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը, - օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի արդյունավետ օգտագործումը, ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բացառումը, - օգտակար հանածոների հանքավայրերի տարածքների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ Նպատակների համար դրանց օգտագործման սահմանված կարգի պահպանումը, - օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը հրդեհներից, հեղեղներից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդ. արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից, ֊ ընդերքի աղտոտման կանխումը նավթի, գազի և քիմ. նյութերի ստորգետնյա պահեստավորման, վնասակար նյութերն ու արտադր. թափոնները (այդ թվում ճառագայթաակտիվ) թաղելու, կեղտաջրերը հեռացնելու դեպքերում: Օգտակար հանածոների հանքվայրերի և ստորգետնյա կառույցների տեղադրման տարածքներում արգելվում է բնակավայրերի, արդ. և այլ օբյեկտների նախագծումն ու կառուցումը: Հազվագյուտ երկրբ. մերկացումների, հանքաբան, գոյացումների, հնէաբան, օբյեկտների ու գիտ., պւստմամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի կարգավիճակը և պահպանությունը սահմանում է ՀՀ Կառավարությունը: Ը.պ. կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով (2002):

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ընդերքի տրամադրումը երկրբ. ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրանց արդյունահանման հետ չկապված ստորգետնյա կառույցների ստեղծման նպատակներով: Երկրաբանական ուսումնասիրության ձևերն են'

- տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրություն (տարածաշրջանային երկրաբանաերկրաֆիզ. աշխատանքներ, երկրբ. հանույթ, քարտեզագրում, Երկրաքիմ., երկրաշարժաբան., ջրաերկրբ. և ճարտարագիտաերկրբ. հետազոտություններ, գիտահետազոտ., հնէաերկրբ. աշխատանքներ)՝ ուղղված ընդերքի ընդհանուր ուաումնասիրությանը, - հրաբխային գործունեության ուսումնասիրություն (Երկրբ. աշխատանքներ, արտածին երկրբ. շարժընթացների մոնիտորին- գի համակարգի ստեղծում և այլ աշխատանքներ, որոնք կատարվում են առանց ընդերքի ամբողջության խախտումների),

- օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում (միջին և խոշոր մասշտաբների երկրբ. քարտեզագրում, մասնագիտացված հատուկ Երկրաֆիզ. ու երկրաքիմ. աշխատանքներ, փաստագրում, նմուշարկում, հանքային հումքի ու պարփակող ապարների քարագր., հանքաբան., տեխնոլոգ, և այլ հատկությունների ուսումնասիրություն, օգտագործվող ու կանխատեսված պաշաղների որոշում և գնահատում),

- շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում (օգտակար հանածոների լրացուցիչ պաշաղների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և արդյունավետ օգտագործման նպատակներով),

- ստորգետնյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություն [կառուցվածքային առանձնահատկությունների, լեռն. ապարների կազմի ու հատկությունների բացահայտման, հանքաբան., հնէաերկրբ. և երկրբ. այլ հավաքածուների ստեղծման, գեղագիտ. և կիսաթանկարժեք քարերի հավաքման, գիտ., մշակութային, գեղագիտ. ու այլ նշանակության երկրբ. օբյեկտների (եզակի երկրբ. առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրման ու պահպանման նպատակով]: Օգտակար հանածոների արդյունահանման եղանակներն են'

- ստորգետնյա փորվածքների համակարգով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման,