տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը:
1993-ին ՀՀ Աժ վավերացրել է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագիրը և ստանձնել միջազգ. պարտավորություններ, որոնք վերաբերում են Կ.բ-յան բաղադրիչների in-situ և ex-situ պահպանությանը, օգտագործման կարգավորմանը, օրենսդրության ու կառավարման համակարգի բարելավմանը, գիտ, հետազոտություններին, գենետիկական պաշարների պահպանությանը և այլն (տե՛ս համաձայնագրեր):
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ կենդանի օրգանիզմում բնակլիմ. փոփոխությունների (հատկապես Արեգակի երկարատև պարբերաշրջանային տատանումների) ազդեցության արձանագրում:
Արեգակի ակտիվությունը ենթարկվում է բազմամյա պարբերաշրջանային բարդ տատանումների՝ 11-ամյա, 35-ամյա, մեկդարյա և այլն, որոնք ակնառու են հատկապես բազմամյա ծառերի վրա: Դրանց տարեկան աճի փոփոխությունների միջոցով կարելի է որոշել արտաքին պայմանների պարբեր. տատանումները:
Ռուս անտառագետ Ֆ.Ն. Շվեդովը նկատել է (1892), որ սպիտակ ակացիայի բնի կտրվածքի վրա տարեկան օղակները բաշխված են անհավասարաչափ՝ որոշակի խտացումներով և նոսրացումներով, որոնք նա բացատրում էր խոնավ և երաշտ տարիների հաջորդումներով:
Հետագայում զարգացել է Կ.տան հատուկ ճյուղ՝ դենդրոժամանակագրություն, որը զբաղվում է ծառերի տարեկան օղակների փոփոխություններով արտաքին միջավայրի փոփոխությունների և բնական երևույթների տարեգրության ուսումնասիրությամբ:
Ձևավորվել է նաև դենդրոկլիմայագիտությունը, որը զբաղվում է ծառերի տարեկան օղակների փոփոխություններով անցյալի կլիմ. պայմանների վերականգնման և կանխագուշակման հարցերով:
ԿԵՆՍԱԵԲԿՐԱԳԱՄԱԿ ՍՏՈՒԹՅՈՒՆ Երկրի մակերևույթի համասեռ տարածքում Նյութերի և էներգիայի փոխանակությամբ պայմանավորված բնության կենդանի (կենսահամակեցություն) և անկենդան (մթնոլորտի Երկրին մոտ շերտը, Արեգակի էներգիան, հողը, ջուրը և այլն) բաղադրիչների կայուն համակարգ: Հաճախ Կ. նույնացվում է էկոհամակարգի հետ, որն ընդգրկում է ցանկացած ծավալի տարածություն՝ ջրի կաթիլից մինչև կենսոլորտն ամբողջությամբ: Կ. ներառում է բուս, համակեցությունը (ֆիտոցենոզ): Երկրի Կ-ների ամբողջությունը կազմում է կենսոլորտը: Կ-յան կառուցվածքի և զարգացման, արդյունավետության ու կայունության ոաումնասիրությունը կարևոր է բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար:
ԿԵՆՍԱՀԱՄԱԿԵՅՈՒԹՅՈՒՆ ցամաքի և ջրային ավազանի տարածքներում կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների ամբողջությունը: Կ. կենսաերկրահամակեցության բաղկացուցիչ մասն է: Կ-յան օրինակ է անտառների, արհեստ, լճակների, առվակների որոշակի տեղամասերի կենդանի օրգանիզմների ամբողջությունը: Կ-յան մեջ մտնող բույսերի ամբողջությունը կոչվում է բուս, համակեցություն (ֆիտոցենոզ), իսկ կենդանիների ամբողջությունը՝ կենդ, համակեցություն (զոոցենոզ): Կ. բնութագրվում է որոշակի կենսազանգվածով, արտադրանքով, կառուցվածքով: Տարբերում են Կ-յան տարած., տեսակային և սննդային կառուցվածքներ: Տարածական կառուցվածքն արտահայտվում է տարածության մեջ տարբեր տեսակների միմյանց նկատմամբ օրինաչափ դասավորությամբ (օրինակ՝ անտառի շարահարկայնությունը), տեսակայինը որոշվում է Կ-ի մեջ մտնող պոպուլացիաների տեսակային կազմով, թվաքանակով (կամ կենսազանգվածով), իսկ սննդայինը՝ սննդառության շղթաներով: Կ-յան կառուցվածքի տարբեր տեսակները փոխկապակցված են. անտառային Կ-ները, ունենալով տարած, բարդ կառուցվածք, տարբերվում են նաև տեսակային բազմազանությամբ: Կ-յան կառուցվածքի կայունությունը ժամանակի ընթացքում պահպանվում է նրա բաղադրամասերի փոխազդեցությամբ: Կ-ում որոշ օրգանիզմներ մյուսների համար դառնում են սննդատու, ստեղծում բարենպաստ միկրոկլիմա, ապահովում նրանց բնական բազմացումը: Կ-ում տեսակային բազմազանությունը նվազում է ներքին ազդակներից (օրինակ՝ ջրային Կ-յան բազմազանությունը կտրուկ նվազում է արդ. թափոններով ջրի աղտոտման դեպքում): Կ-յան կառուցվածքի պահպանման գործում մեծ նշանակություն ունեն ներտեսակային և միջտեսակային մրցակցություններ: Կ-յան զարգացման ընթացքում աճում են նրա կենսազանգվածը և տեսակային բազմազանությունը, բարդանում են սննդային և տարած, կառուցվածքները: Տարբերում են առաջնային Կ., որտեղ բացակայում է մարդու միջամտությունը (տափաստան, կուսական անտառ), և երկրորդային Կ., որտեղ առկա է մարդու գործունեությունը: Հատուկ նշանակություն ունեն մարդու կողմից ստեղծվող և կարգավորվող ագրոկենսահամակեցությունները.
ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ տարբեր նյութեր ստանալու նպատակով տեխնիկայում և արդ-յան մեջ կենսբ. ազդանյութեր օգտագործելու մեթոդների ու եղանակների ամբողջություն: Կ-ի բնագավառներից են, օրինակ, կերային սպիտակուցների արտադրությունը, միկրոօրգանիզմների օգնությամբ կեղտաջրերի մաքրումը, խմորման շարժընթացների օգտագործումը և այլն: Այդ նպատակներին է ծառայում Նաև գենային ճարտար տգիտությունը՝ բարձրարդյունավետ օգտակար նոր օրգանիզմների ստացման նպատակով կենսբ. մեթոդներով ժառանգ, նյութի՝ գենի ուղղակի փոփոխման տեխնոլոգիան: Ընդ որում՝ գենային ճարտարագիտությունն ուժեղացնում է կենդանի օրգանիզմների որոշակի ֆունկցիաները կամ վերականգնում խախտվածները՝ այդ օրգանիզմները վերափոխելով (ձևափոխելով) կամ դրանց մեջ նոր գեն ներմուծելով:
Վերջին տարիներին գենային ճարտարագիտության շնորհիվ ստեղծվել են մոտ 50 տեսակ անդրգենային մշակաբույսեր, որոնք կայուն են հերբիցիդների (բամբակենի), վնասակար միջատների (կարտոֆիլ, եգիպտացորեն, բանջարաբույսեր) նկատմամբ և ուշ են փչանում (լոլիկ, մորի): Ետացվել են նաև հավաքված մրգերի պահպանման ժամկետները