Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է: Ներքնոլորտում յուրաքանչյուր կմ բարձրության վրա ջերմաստիճանը նվազում է միջին հաշվով 5-6°Շ-ով: Այս ամենի հետևանքով առաջանում է կլիմ. Վ.գ., որը պայմանավորում է լանդշաֆտների և նրանցում ընթացող շարժընթացների օրինաչափ գոտիական փոփոխությունը: Լեռն, երկրների լանդշաֆտների բարձունքային գոտիների ամբողջությունը լեռն ի վեր ընդունված է անվանել գոտիական տարապատկեր: Վ.գ. նկատելի ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Ըստ բարձրության՝ կրճատվում է վեգետացիայի շրջանը, դժվարանում կամ անհնար է դառնում ջերմասեր բույսերի մշակումը, նվազում է թթվածնի քանակը, և մարդու օրգանիզմում առաջանում են որոշակի ֆիզիոլոգ, խանգարումներ: Վ.գ-յան գիտ. տեսությունը տվել է ռուս բնախույզ Վ.Վ. Դոկուչաևը. հայտնաբերել է բնության կենդանի և անկենդան տարրերի փոխազդեցությունների ու միասնության կախվածությունը աշխարհագր. զոնաներից և Վ.գ-ից: Հայկ. լեռնաշխարհում կան հետևյալ վերընթաց գոտիները՝ մերձարևադարձային, անապատակիսա-անապատային, լեռնատափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձնամերձ:

Մերձարևադարձային գոտին զբաղեցնում է Սև ծովին հարող Արևելապոնտական (նաև Մեսխեթի) լեռների նախալեռները և տարածվում է մինչև 500-700 մբարձր-ները: Կլիման խոնավ մերձարևադարձային է: Տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, որոնք առանձնապես բարենպաստ են թեյի, ձիթենու, ցիտրուսային մշակաբույսերի աճեցման համար: Անտառը բաղկացած է խոնավասեր լաստենիներից, կան դափնիներ, նոճիներ, մշտադալար թփուտներ (մակվիս, ռոդոդենդրոն ևն):

Անապատակիսաանապատային գոտին սկսվում է միջնաշխարհի ամենացածրադիր մասերից և տարածվում մինչև 1000-1500 մ բարձր՜ները: Այս գոտին հիմնականում ընդգրկում է միջլեռն. գոգավորությունների հատակն ու նախալեռները: Կլիման խիստ չորային է, տարեկան տեղումները 300 մմ֊ց չեն անցնում: Ձնածածկույթը գոյանում է ոչ ամեն տարի: Տարածված են կիսաանապատային գորշահողերը, կան աղուտներ, ճահճուտներ, ավազուտներ: Հարուստ է աղասեր, ավազասեր բուսականությամբ (բնորոշ են օշանը, օշինդրը, ցաքին, ոզնաթուփը, աբեղախոտը, ուրցը և այլն): Շատ են վաղանցիկ (էֆեմեր) բույսերը, որոնք գարնան վերջին ավարտում են իրենց կենս, փուլը և ամռան սկզբին չորանում: Ցածրադիր վայրերում կան եղեգնուտներ ու շամբուտներ: Այստեղ երկրագործությունը հնարավոր է միայն արհեստ, ոռոգման պայմաններում:

Լեռնատափաստանային գոտին ամենից լայն տարածում ունի միջնաշխարհում: Բաղկացած է չոր տափաստանային և լեռնատափաստանային ենթագոտիներից: Չոր տափաստանային ենթագոտին տարածվում է կիսաանապատներից վեր: Հս-ից հվ. շարժվելիս ենթագոտու վերին սահմանը բարձրանում է մինչև 1800 մ: Կլիման չորային է, տարեկան տեղումները՝ մոտ 400 մմ: Հողերը շագանակագույն են, նաև դարչնագույն, բուսականությունը՝ խոտային: Բնական լանդշաֆտը մարդը զգալիորեն վերափոխել է: Այստեղ աճեցնում են խաղող, դեղձ, ծիրան, խնձոր, ծխախոտ, բանջարաբոստանային մշակաբույսեր: Լեռնատափաստանային ենթագոտին հս-ում տարածվում է մինչև 2200 մ, իսկ հվ-ում՝ 2500 մ բարձր-ները: Կլիման բարեխառն է. ամառը՝ տաք, ձմեռը՝ ցուրտ: Դեպի հվ-արլ., Իրանական սարահարթի ազդեցությամբ, այն դառնում է չորային: Տարեկան տեղումները 450-700 մմ են: Բուս, աշխարհը տարախոտային է. տարածված են փետրախոտը, սիզախոտը, շյուղախոտը, դաշտավլուկը, թթվիճը, կծմախոտը և այլն: Կենդ, աշխարհը հարուստ է կրծողներով և թռչուններով: Լեռնատափաստանային ենթագոտում մշակում են հացաբույսեր, կարտոֆիլ, ծխախոտ, կերաբույսեր, պտղատու ծառեր և այլն:

Լեռնաանտառային գոտին հիմնականում զբաղեցնում է Հայկ. լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների լանջերը: Սակայն այն ամենուրեք միանման չէ: Արևելապոնտական լեռներում այս գոտին սկսվում է 500-700 ւ/բարձր-ներից: Կլիման մեղմ է ու խոնավ: Լայնորեն տարածված են անտառային գորշահողերը: Գոտու ստորին հարկը (մինչև 1200 մ) ծածկված է լայնատերև անտառով, մշտադալար թփերով, իսկ վերին հարկը (մինչև 2000 մ)՝ խառը և ասեղնատերև անտառով: Փոքր Կովկասի հյուսիսահայաց լանջերին այն տարածվում է մինչև 2100 մ, իսկ հարավահայաց լանջերին՝ ավելի բարձր՝ 2500 մ: Նման տարբերությունները ջերմացման և խոնավացման պայմանների տարբերությունների հետևանք ԵՆ: Կլիման բարեխառն է. ձմեռը՝ մեղմ, ամառը՝ զով: Տարեկան տեղումները հասնում են 500-800 մմ: Հս. կողմնադրություններում անտառը գրեթե համատարած ծածկույթ է կազմում, իսկ հվ-ում հաճախ ընդմիջվում է լեռն, տափաստաններով: Բնորոշ ծառատեսակներն են հաճարենին, կաղնին, թխկին, բոխին, լորենին, կաղամախին, ընկուզեևին և այլն: Հայկ. Տավրոսում և Կորդվաց լեռներում, ի տարբերություն Փոքր Կովկասի, անտառը մեծ տարածում ունի լեռների ավելի խոնավ հարավահայաց լանջերին և առավել հարուստ է պտղատու ծառերով (թթենի, ընկուզենի,