Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լ. սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է: Ըստ քիմ. կազմի՝ առանձնացնում են թթվային (մածուցիկ, դժվարահոս, արագ սառչող, սիլիկահողի 70-75% պարունակությամբ) և հիմնային (արագահոս, ուշ սառչող, սիլիկահողի 44-52% պարունակությամբ) Լ-ներ: Թթվային Լ. են ռիոլիտը, վանակատը, պեռլիտը, դացիտը ևն այլն: Հիմնային Լ-ի ամենատարածված տեսակը բազալտն է, որն առաջացրել է մի քանի տասնյակ կմ երկարության հոսքեր և, հաճախ, հարյուրավոր կմ2 տարածքով լավային ծածկոցներ: Սառած Լ-ների մակերևույթները լինում են զանգվածաբեկորային, սյունաձև, ալիքաձև, ճոպանաձև, ժապավենաձև, գնդաձև և այլն:

Հայկ. լեռնաշխարհի ավելի քան 1/3-ը ծածկված է տարբեր կազմերի ու հասակների լավային հոսքերով ու ծածկոցներով: Առանձնապես լավ են պահպանված վերին պլիոցեն-անթրոպոգենի Լ-ները: Բազալտային կազմի հիմնային Լ-ներով են ծածկված Կարսի, Ախալքալաքի, Աշոցքի, Քանաքեռի, Եռաբլրի և այլ սարահարթեր: Ալիքաձև լավային ծածկոցներն ու դրանցից սկսվող Լ-ները տարածված են Ախուրյանի, Ձորագետի, Հրազդանի, Ազատի հովիտներում: Անդեզիտային, դացիտային կազմի թթվային Լ-ները բնորոշ են Հայկ. Պար, Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաներին, Սիփան, Արարատ, Արագած լեռնազանգվածներին: Լ-ներն օգտագործվում են արյան տարբեր բնագավառներում և որպես շինանյութ, իսկ բնական վիճակում մթն. տեղումների ամբարման շտեմարաններ են:

«ԼԻՃՔ» ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիում-կալցիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գ-ի մոտ: Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում, հարստանում է փոխակերպային ածխաթթվական գազով: Երկրի մակերևույթ է դուրս գալիս հորատանցքերով: Հանքայնացումը 5,1 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,5 զ/լ, շահագործման պաշարները՝ 2713մ3 օր:

Պարունակում է նաև Fe, Mn, I, Br, F և այլ միկրոտարրեր:

Ջրաբուժ. հատկություններով նման է «Եսենտուկի» N° 4 (ՌԴ), «Հանքավան» և «Սևան» հանքային ջրերին:

Օգտագործվում է ստամոքսաղիքային քրոնիկ., միզուղիների և այլ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների դեպքերում:

ԼԻՃՔՎԱԶ-ԹԵՅԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում: Ջրաջերմային, միջին ջերմաստիճանի, չափավոր խորությունների ոսկի-բազմամետաղային հանքավայր է: Առանձնացնում են Լիճքվազի ու Թեյի տեղամասերը: Հայտնաբերվել է 1961-ին: Երկրբ. կառուցվածքում առկա են էոցենի պորֆիրիտներ և նրանց հատող գրանոդիորիտներ ու քվարցային դիորիտներ: Հանքամարմինները ներկայացված են երակային ու երակիկացանային շերտերով: Հանքանյութը կազմված է պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, բազմամետաղային և արսենապիրիտային միներալներից: Ոսկեբեր են բոլոր տիպերը: Հանքանյութում բնածին ոսկին մանրադիտակային մեծության հատիկների ձևով է: Հանքանյութը պարունակում է նաև ցինկ, կապար, արծաթ, բիսմութ, սելեն, թելուր և կադմիում: Հանքավայրից հս-արլ. հայտնաբերվել է նույն միներալային կազմով ու ծագումնաբան. առանձնահատկություններով Տերտերասարի հանքավայրը, որը Լիճքվազ-Թեյի հանքավայրի հետ համատեղ շահագործում է «Սիփան-1» ընկերությունը: Հանքանյութը մշակվում է Այգեձորի հանքահարստացուցիչ ֆաբրիկայում: Ապրանքային արտադրանքը ոսկի-արծաթային խտանյութն է:

ԼԻՍՏՎԵՆԻՏ, քվարց-կարբոնատային փոխակերպային ապար՝ կազմված քլորիտ, տալկ, փայլար, սերպենտին, պիրիտ, մագնետիտ և քրոմշպինելիդ միներալներից: Առաջանում է ապարների և կրաքարերի սահմաններում՝ ջրաջերմային փոխակերպումից: Կառուցվածքը մանր ու միջին հատիկային է՝ հողմահարման կեղևով, գույնը՝ դեղնագորշ: ՀՀ-ում տարածված է Սևանի ու ՎԵդու օֆիոլիթային գոտիներում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ԼՃԱՅԻՆ ՆՍՏԱՎԾՔՆԵՐ, հազարամյակների ընթացքում լճերի հատակին առաջացած հորիզոն, դասավորությամբ վիթխարի շերտեր՝ կազմված մեխ. (խիճ, կոպիճ, ավազ, կավ), քիմ. (անօրգ. միացություններ) և օրգ. (դիատոմիտներ՝ դիատոմային ջրի մուռների մեռած օրգանիզմների խեցիների կուտակներ, ասպրոպելներ՝ «նեխած տիղմ»)