135 մ խոր. և միմյանցից անջատվում են մերգելների ու կրաքարերի շերտերով: Հանքավայրի գորշ խոշորահատիկ, մուգ գորշ միջինհատիկ և սև մանրահատիկ մարմարները քիմ. կազմով միատարր են. պարունակում են CaCO3 (93-95%), ՏՕ2 (2,5%), Al2O3 (0,2-3%) և ընդհատվում են տարբեր գույների կալցիտային երակիկներով: Պաշարների (1,5 մլն մ³) զգալի մասը շահագործվել է: Հանքանյութն օգտագործվում է ճարտարապետության ու շին-յան մեջ:
ԽՈՒՍՏՈՒՓ-ԳԻՐԱԹԱՂԻ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԲԵԿՎԱԾՔ, երկրակեղևի խզումնային խախտում Հանքավան-Զանգեզուրի բեկվածքային գոտու հվ-արլ-ում:
Սկսվում է Արաքսի հովտից, ձգվում (մոտ 80 կմ) Խուստուի լեռնագագաթով, Վերին Գիրաթաղ գ-ի մոտով, հասնում Որոտանի հովիտ, ապա շարունակվում մինչև Սևանի հվ. ափերը: Արլ. թևով բարձրացած վերնետվածք Է: Երկայնքով տարածվող ապարները խիստ սեղմված ու շերտավորված են: Տեղաշարժման լայնույթը մոտ 1 կմ է: Բեկվածքին հարում են հանքային ջրերի ելքեր, երկրաշարժերի վերնակենտրոններ և սողանքային տեղամասեր: Ձանգեզուրի և Կապանի մայրցամաքային կեղևի բեկորները վրաշարժվում են Խ-գ.տ.բ-ի վրա:
ԾԱՂԿՈՒՆՅԱՅ ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ, մինչքեմբրի բյուրեղային հիմքի խոշոր ելուստ Ծաղկունյաց լեռնաշղթայում՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզական, Բջնի, Մարմարիկ, Հանքավան գ-երի տարածքում: Ներկայացված է նռնաքար, տուրմալին և գրաֆիտ պարունակող քվարց-իայլարային թերթաքարերով, ամֆիբոլիտներով, դոլոմիտային և կալցիտային մարմարներով, որոնց մեջ ներդրված են գրանիտագնեյսների, տրոնդեմիտների, սերպենտինիտների և գաբրոների բազմաթիվ մարմիններ: Կազմված է Արզականի միջին պրոտերոզոյան 3 կմ հզորության (ենթարկվել է ամֆիբոլիտային ֆացիայի փոխակերպման) և Հանքավանի վերին պրոտերոզոյան 2 կմ հզորության (ենթարկվել է կանաչքարային փոխակերպման) հաստվածքներից:
Պարունակում է տիտանի, ոսկու, պղնձի, մոլիբդենի, երկաթի և ճառա-Ծաղկունյաց բյուրեղային զանգվածը Բջնի գյուղի մոտ գայթաակտիվ նյութերի պաշարներ: Ծ.բ.զ-ի փոխակերպային ապարները հարուստ են գրաֆիտի, բորի, մագնեզիումի, մարմարի պաշարներով:
ԾԱՂԿՈՒՆՅԱՑ-ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԳՈՏԻ, ՀՀ կենար, մասում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ., ընդգրկում Ծաղկունյաց, Գեղամա և Զանգեզուրի լեռնաշղթաները: Ձևավորումը սկսվել է մինչքեմբրից, շարունակվել մինչև հետբայկալյան լեռնակազմ. շարժումները: Սահմանազատվում է Բազում-Զանգեզուրի (հս-արլ-ից) և Անի-Օրդուբադի (հվ-արմ-ից) խորքային խախտումներով, որոնց հետևանքով Ծաղկունյաց և Զանգեզուրի լեռնաշղթաների բյուրեղային հիմքերն ունեն բարձր դիրք և վերածվել են վերնետվածքկամարածալքային միջնազանգվածների: Բնորոշ են բարդ տեկտոն. կառուցվածքը, հերցինյան ու ալպյան ծալքավորումները, խզումնային խախտումները, տարբեր կազմերի ու հասակների մագմայական ներժայթուքները, ապարների փոխակերպությունն ու շերտայնությունը:
ԾԱՓԱԹԱՂԻ ՔՐՈՄԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Գեղարքուևիքի մարզում՝ Սևանա լճի հվ-արլ. ափին՝ Ծափաթաղ գ-ից մոտ 3 կմ հս-արլ.: Հայտնաբերվել և հետախուզվել է 1920- 1930-ական թթ.: Վերին կավճի մագմայական հանքավայր է՝ տեղադրված Ջիլ-Խաչ գաբրոպերիդոտիտային զանգվածի սերպենտինացած դունիտների տեղամասերում: Բաղկացած է 2 երևակումից, որոնք ուղղահայաց դիրքով, խիտ ցանավոր, հոծ հանքանյութով, ոսպնյակաձև (երկար.՝ 7-10 մ, հաստ.՝ 0,8-2 մ) ու բնաձև (լայնակի կտրվածքը՝ 4-6 մ²), 36-46% Օ203-ի պարունակությամբ հանքամարմիններ են:
ԿԱՊԱՆԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի ավա¬ զանում, Կապան ք-ից 3-4 կմ հս.: ՀՀ պղնձի հիմն, հանքավայրերից է: Տարածքը ավելի քան 25 կմ2 է: Հայտնի է հնագույն ժամանակներից, շահագործվում 11846-ից: Միջին ջերմաստիճանի ջրաջերմային հանքավայր է՝ կապված միջին յուրայի հրաբխ. գործունեության հետ: Հանքայնացումը պլագիոկլազային և քվարցային պորֆիրիտների մեջ է՝ ներկայացված երակներով (ավելի քան 500 արդ. նշանակության հանքային Երակ) և Երակիկացանավոր գոտիներով: Արդ. նշանակության հանքանյութերի հիմն, պաշարները կապված են երակիկացանավոր հանքայնացման հետ, որն ըստ խորության փոխարկվում է երակային հանքայնացման: Երակիկացանավոր մարմինները ոսպնյակաձև են և մերձլայնական ուղղությամբ ձգվում են 400-500 մ: Ըստ խորության՝ դրանք հետամտվում են մինչև 500 մ, հաստ.՝ 10-20 մ. Երակների միջին հաստությունը 0,2-0,5 մ է, ըստ տարածման՝ հետամտվում են 100-150, երբեմն՝ 300-350 մ, ըստ անկման՝ 200-250 մ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, քիչ քանակությամբ՝ բոռնիտ, խալկոզին, գալենիտ, սֆալերիտ, քվարց, կալցիտ, անհիդրիտ, գիպս և այլ միներալներից: Պղնձի պարունակությունը 1,5-4,6 % է: Կան նաև ոսկի (մինչև 0,3 գ/տ) և արծաթ (մինչև 24 գ/տ): Հանքադաշտը տեկտոն. խախտումներով բաժանված է բեկորների, որոնց շարժման տատանումները հասնում են 100-300 մ, խորքում՝ տասնյակ մետրերի: Կ.պ.հ-ի հիմքի վրա գործում է Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան:
ԿԱՊՈՒՏԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան գ-ի մոտ՝ Հատիս լեռան ստորոտին: Բարձր ջերմաստիճանի, ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտապատիտային հանքավայր է: Հանքանյութն առաջացել է մագմայական օջախից գոտս եկող երկաթով հարուստ հանքաբեր լուծույթներից: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են նեոգենի և անթրոպոգեևի անդեզիտներ, բազալտներ, դացիտներ, ռիոլիտներ, վանակատներ, պեռլիտներ, նստվածքային գոյացումներ՝ կավեր (հաճախ՝ գիպսի ու քարաղի շերտերով)