Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կիսախորքային Երակային ապարներ: Հանքանյութը կազմված է հիմնականում մազնետիտ և ապատիտ միներալներից: Հանքայնացումը հարում է պլիոցենի թթվային՝ անդեգիտադացիտային կազմի ապարներին և ներկայացված է Երակաձև ու ոսպնյակաձև հանքամարմիններով (երկար.՝ 150-300 մ, հաստ.՝ մինչև 70 մ): Ա-ռանձնացվում են հոծ Երկաթով հարուստ (58-65% Fe), երակաձև միջին հարստության (30- 55 % Fe) և երակիկացանավոր աղքատ (20-29% Fe) հանքանյութեր: Հետախուզված արդ. պաշարները 240 մլն տ են՝ 32 % Fe-ի միջին պարունակությամբ: Հանքանյութում ապատիտի հետ կապված առկա են հիմնականում արդ. նշանակության ցերիումի խմբի հազվագյուտ հողեր:

Կ.ե.հ-ի մասին տեղեկություններ կան Վ. Մելլերի (1917) և Կ. Պաֆեն-հոլցի (1948) ամփոփագրերում: Հանքավայրը մանրամասն ուսումնասիրել են երկրաբաններ Հ. Մաղաքյանը (1947), Լ. Սարուխանյանը (1971), Գ. Մեժլումյանը (1978), Ա. Կարապետյանը (1982) և ուր.:


ԿԱՎ, պլաստիկությամբ օժտված նստվածքային ապար, որի մեջ գերակշռում են 0,01 ւ/ւ/-ից փոքր մասնիկևերը: Կ. ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկություն ունի: Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ թրծումից հետո ստանում քարի ամրություն: Կ-ի քիմ. հիմն, բաղադրամասերն են՝ Si02 (30-70%), Al203 (10-40%) և H20 (5-10%), երկրորդականները՝ Ti02, Fe203, FeO, MnO, MgO և այլն: Կավի բաղադրության մեջ մտնում են նաև կավային միներալներ՝ կաոլինիտ, մոնտմորիլոնիտ, ջրային փայլարներ: Խառնուրդների մեծ պարունակության դեպքում Կ. փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ կավավազների, մերգելների: Կ. և կավային թերթաքարերը կազմում են երկրակեղևի նստվածքային ապարների կեսից ավելին: Կ. առաջանում է սիլիկատային տարբեր ապարների հողմահարումից, հողմահարման նյութերի՝ ջրավազաններում վերանստեցման ճանապարհով, ջրահոսքերի հուներում և սառցադաշտերի միջոցով: Կ. օգտագործվում է դիմահարդարման միջոցների, թղթի, ռետինի, պլաստմասսայի արտադրության, մետաղաձուլության մեջ, արդ. այլ ճյուղերում: Կից պատրաստում են խեցեգործ, իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն ), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի և այլն), կամ թրծվում են: Ըստ կազմի և տեխ. պահանջների բնույթի՝ առանձնացվում է Կ-ի 4 խումբ՝ կոպիտխեցեգործ., հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային: ՀՀ-ում տարածված են Կ-ի տարբեր տեսակներ: Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտա- յին կավերի հանքավայրը և այլն: ԿԱՔԱՎԱՍԱՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱ- ՏԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Կաքավասար գետի ափին՝ Ամուլսարի գոգածալքի արմ. մասում: Հայտնի է հնագույն ժամանակներից: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են վերին էոցենի հրաբխածին առա¬ ջացումները: Լայնորեն տարածված են գաբրոների և մոնցոնիտների ներժայ- թուքներ, դիորիտային պորֆիրիտների դայքեր: Հանքավայրը հարում է խորքային խզումների կառուցվածքային հանգույցին: Հայտնաբերված ավելի քան 70 հանքամարմիններից 20-25-ն ունեն գործն, նշանակություն, իսկ 5-ը՝ առաջնահերթ: Հանքանյութը կազմ¬ ված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, գալենիտ, սֆալերիտ և խունացած միներալներից, բնածին ոսկուց և արծաթից: Հատկապես բարձր է արծաթի պարունակությունը: «Պայմանական ոսկու» (արծաթը՝ ներառյալ) պարունակությունը 8-20 q/տ է: Հանքավայրը հետախուզում է «ԱՍԱՏ» ընկերությունը:

ԿՈՂԲԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Տավուշի մարգում՝ Կողբ գ-ից մոտ 3 կմ հս-արմ.: Միներալատեղակալված-փոխակերպային, ջրաջերմային հեմատիտային հանքավայր է: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են յուրայի պորֆիրիտներ, տուֆափշրաքարեր, կրաքարեր, կրաքարային ավազաքարեր, Կողբի խորքային զանգվածի հրային ապարներ: Սահմանա¬ զատված 4 հանքային տեղամասերը միավորված են մեկ ընդհանուր հանքավայրի սահմաններում: Հանքանյութը կազմված է հիմնականում մուշկետովիտ, մազնետիտ, հեմատիտ և պիրիտ միներալներից: Երկաթահանքային կուտակումներն առաջացնում են ոսպնյա¬ կաձև, երականման ու անկանոն հանքամարմիններ (Երկար.՝ 70 սմ-ից մինչև 24 մ): Հանքավայրի կանխատեսված պաշարները 2 մլն տ են՝ 30,5 % Fe-ի միջին պարունակությամբ:

ԿՐԱՔԱՐ, նստվածային ապար՝ կազմված հիմնականում կայցիտից (CaC03), հազվադեպ՝ արագոնիտից: Ամենահաճախ հանդիպող խառնուրդներն են դոլոմիտը, քվարցը, կավային միներալները, Երկաթի և մանգանի օքսիդներն ու հիդրօքսիդները: Մաքուր Կ-ի քիմ. կազմը մոտ է կալցիտի տեսական կազմին՝ CaO (56 %) և C02 (44 %): Կ-ի անվանումը սովորաբար կախված է այն կազմող բաղադրամասերից կամ Կրաքարային հանքավայր Գետիկի հովտում Կրաքարի ուղղահայաց շերտեր Ագատի կիրճում