Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

89 12 հզ. տ հանքանյութի մի մասը 1942-51 ֊ին արդյունահանվել է:

ՇՏՈԿ (գերմ.՝ stock - ձող, փող), ապարի կամ օգտակար հանածոյի անկանոն գլանաձև խոշոր զանգված՝ տեղադրված այլ ապարների մեջ: Լայնական կտրվածքը կլոր է կամ էլիպսաձև, չափերը՝ մի քանի տասնյակ մ-ից մինչև մի քանի կմ: Սովորաբար փոքր թեքությամբ ընկղմվում է դեպի խորքը: Լինում են մագմայական (գրաևիտներ, դիորիտներ, սիենիտներ և այլն), տեկտոնական (քարաղ և այլն) և ջրաջերմային (եր¬ կաթի, պղնձի, ցինկի, կապարի և այլ հանքանյութեր):

ՊԵՄԶԱ (<լատ. pumex - փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխ. ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ: Ծավալային կշիռը 0,3-0,6 q/սմ3 է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն: Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի: ՀՀ հարուստ է Պ-ի հանքավայրերով (Պեմգաշեն, Անիպեմգա, հրինդ գ-եր): Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արյան այլ ճյուղերում:

ՊԵՌԼԻՏ (ֆրանս.՝ perlite, < perle - մարգարիտ), թթվային հրաբխ. ապակի՝ կազմված դաշտային սպաթ, սանիդին, բիոտիտ, հոռնբլենդ, մագնետիտ միներալներից: Առաջացել է Երկրի մակերևույթին կամ երկրակեղնփ ոչ մեծ խորություններում: Կազմված է 1-15 մմ տրամագծով գնդիկներից։ Պարունակում է 3-5% ջուր: Կառուցվածքը վարդանման է, սոխուկանման՝ համակենտրոն թերթիկավոր և մարգարտափայլ (այստեղից՝ անվանումը): Հաճախ կոչվում է նաև լեռն, մարգարիտ: Ստացվում է նաև արհեստ, եղանակով՝ վանակատից կամ լրիվ փքված ապակուց՝ հատուկ վառարաններում՝ որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200°C) պայմաններում:

Պ. օգտագործվում է թեթև բետոնների (լցանյութ), ջերմա- և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, բյուրեղապակու, հեղուկ ապակու և այլ նյութերի արտադրության, գյուղատնտեսության (հողի կառուցվածքը բարելավող բաղադրիչ), նավթարդյան մեջ և այլ բնագավառներում: ՀՀ հարուստ է Պ-ի պաշարներով (Արտենի, Ջրաբեր, Գութանասար, Գեղասար, Բազենք և այլ հանքավայրեր), ամենաորակյալը Արագածի պեռլիտի հանքավայրն է։

ՊԵՐԻԴՈՏԻՏ (<ֆրանս. peridot), պերիդոտ, ձիթակն, գերհիմնային ներժայթուք ապար՝ կազմված ձիթակն, պիրոքսեն և ուղեկցող՝ քրոմշպինելիդ կամ մագնետիտ միներալներից: Կառուցվածքը նրբահատիկ է, գույնը՝ կանաչակապույտ, կանաչամոխրագույն կամ մոխրագույն՝ տարբեր աստիճանի սերպենտինացած: Տարբերում են պիրոքսենային, հոռնբլենդային, պլագիոկլազային, փայլարային և նռնաքարային Պ-ներ: ՀՀ-ում տարածված են պիրոքսենային, հազվադեպ՝ պլագիոկլազային Պ-ներ, որոնց առաջացրած ներդրումները մտնում են Սևանի ու Վեդու օֆիոլիթային գոտիների գաբրո-պերիդոտիտային կազ¬մավորման մեջ: Օգտագործվում է շին-յան մեջ:

ՊԼՈՒՏՈՆ (Pluton - ստորերկրյա կրակի թագավորության աստվածը հուն, դիցաբանության մեջ), առաջանում է քարոլորտի տարբեր խորության մագմայական օջախներից ներդրված մեծ չափերի ներժայթուքային մագմայի սառեցմամբ: Մարմնի ձևերը և չափերը պայմանավորված են ներփակող ապարների քիմ. կազմով, ներդրվող մագմայի մածուցիկությամբ, նրանում ցնդող բաղադրիչների առկայությամբ և ուղեկցող երկրադինամիկ. շարժընթացներով: Տարբերում են ներարկված մարմինների բաթոլիթներ, լակոլիթներ, լոպոլիթներ, ֆակոլիթևեր, շտոկներ և այլն տիպեր: Նման տիպի ներժայթուքները բնորոշ են լեռնակազմիչ շրջաններին կամ հասուն կղզաաղեղային համակարգերին: Հայկ. լեռնաշխարհի հս-արլ. մասում է գտնվում Մեղրու պլուտոնը, որը հատում է պալեոզոյան, վերին կավճի և երրորդական հասակի տարբեր չափի կոտրատված ապարները: Մեղրու Պ. գրավում է 1000 կմ²-ից ավելի տարածք և տեղադրված է Փամբակ-Զանգեզուրյան գոտում: Մեղրու Պ-ի հետ է կապված Քաջարանի պղինձ֊մոլիբդենային հանքավայրը.