Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներից: Կավճի ու պալեոգենի նստվածքային ու հրաբխանստվածքային ապարներից կազմված ստորին հարկը ջրամերժ հիմք է վերին հարկի համար: Ավազանը սնվում է մթն. տեղումներից ու ստորերկրյա շրերից, որոնք կարգավորում են Ախուրյան գետի ձմեռային հոսքը: Բնութագրվում է խոնավության դրական հաշվեկշռով ու ջրառատությամբ: Ստորերկրյա շրերի մի մասը լւսվաների տակ ծածկված հնահուներով հզոր աղբյուրների (Մեղրաշեն, Զույգաղբյոտ, Աշոցք) ձևով դուրս է գալիս գոգավորությունների եզրերում: Միշլեռն. գոգավորության ստորին հարկի ապարների տեկտոն. ճեղքերից երկրի խորքից թափանցող ածխաթթու գազի մասնակցությամբ առաջանում են նաև հանքային ջրեր, որոնց բնական Ելքերը ավագանի տարածքում են:

Ավազանում կա նաև 4-6-ից մինչև 25-35 մ հաստության ստորերկրյա ջրերի հորիզոն, որը որոշ տեղամասերում կապված է արտեզյան ջրերի վերին հորիզոնի հետ և ունի ճնշումային բեռնաթափում: Արտեզյան ջրերը կուտակված են 2 հորիզոններում, որոնք իրարից սահմանազատվում են լավաների հոծ շերտով: Ավազանի արտեզյան շրերի վերին հորիզոնը գտնվում է 50-110 մ, ստորինը՝ 180-220 ւ/խորՆերում: Հորիզոնների ջրի ճնշումային մակարդակը բացասական է, երբ հորիզոնի մակարդակը հորատանցքի առաստաղից ցածր է 1-10 մ, դրական՝ երբ շատրվանում է 0,1 -7,4 մ բարձրություն: Շատրվանող ջրի միջին ծախսը 10-20 լ/վ է, առանձին տեղամասերում՝ մինչև 40 լ/վ: ճնշումային ջրերը քաղցրահամ են, խմելու համար՝ պիտանի, հանքայնացումը՝ 0,2-0,4ց^, ջերմաստիճանը՝ 6-8°C, փափուկ, բարձրորակ: Ավազանի ջրերի հեռանկարային շահագործման պաշարները (աղբյուրների հետ) կազմում են ավելի քան 288 հզ. մ3/օր:

ՏՈՐՖ, այրվող օգտակար հանածո, առաջանում է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարացած ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման հետևանքով: Տ-ի օրգ. նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուս, մնացորդներից: Տարբերում են թույլ (մինչև 20%), միջին (20-35%) և խիստ քայքայված (35%-ից ավելի) Տ-եր: Ըստ առաջացման պայմանների ու հատկությունների՝ Տերը բաժանվում են վերնատորֆի, ՆԵրքնաւոորֆի և միջանկյալի: Տ-ի քիմ. կազմը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուս, մնացորդների քիմ. բաղադրությամբ և քայքայման աստիճանով: Տ-ի այրվող զանգվածի տարրային կազմը, ածխածին՝ 50-60 %, ջրածին՝ 5-6,5 %, թթվածին՝ 30-40%, ազոտ՝ 1-3%, ծծումբ՝0,1-1,5 % (երբեմն՝2,5): Օրգ. զանգվածի կազմը, ջրում լուծելի նյութեր՝ 1,5%, բիտումներ՝ 2-10%, հեշտ հիդրոլիզվող միացություններ՝ 20-40%, թաղանթանյութ՝ 4-10%, հումինային թթուներ՝ 15- 20%, լիգնին՝5-20%:

Տ. բարդ կիսամանր բազմաբաղադրիչ համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը (88-96 %)՝ բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը (մինչև 96-97%) և սեղմվելիության բարձր գործակիցը: Գույնը դեղին է կամ գորշից սև: Թույլ j քայքայված Տ. չոր վիճակում ունի փոքր խտութ. (մինչև 300 կգ/մ3), ջերմահաղորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն:

Բարձր մանրացվածության Տ. չորացնելիս առաջանում են մեխ. մեծ ամրության խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը 40 % խոնավության դեպքում 2650-3120 կկալ/կգ է: Տ-ի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

ՏՐԱՎԵՐՏԻՆ (իտալ.՝ travertino), կրաքարային տուֆ, հանքային աղբյուրների կրաքարային նստվածք: Սովորաբար ունի մակահոսված կառուցվածք և մեծ ծակոտկենություն: Դիմացկուն է, գեղազարդիչ, հեշտ մշակվող: Երբեմն շատ գեղեցիկ է կոտրվածքում և հղկված տեսքով: Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում և ԼՂՀ Մարտւսկերտի, Մարտունու շրջաննե¬ րում: Օգտագործվում է շին-յան մեջ:

ՏՈՒՖ, փխրաքար, առաջանում է ցամաքում՝ հրաբուխների ժայթքման, շիկացած բեկորային նյութերի թրծման-ջերմազոդման (հրւսբխ. Տ.) և ջրային ավազաններում՝ զանազան նստվածք-Վանակատի նմուշներ Վանակատի մերկացումներ Երևան-Սևան ավտոմայրուղոլ հարևանությամբ Տրավերտին