շարունակվել է մինչ արաբ․ արշավանքները (630-ական թթ․)։
Արաբ․ թերակղզում բնակվող սեմական վաչկատուն ցեղերը, VI դ․ վերջին և VII դ․ սկզբին համախմբվելով իսլամ․ կրոնի շուրջ, ստեղծել են հզոր պետություն, 630_640-ական թթ․ խորտակել են Սասանյան պետությունը, պարտության մատնել Բյուզանդիայի կայսրությանը և իրենց տիրապետությունը հաստատել Մերձ․ Արլ-ում։
Հայաստանում պարսկա-բյուզ․ գերիշխանության քայքայումից հետո Հայոց մարզպան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է երկրի արմ․ (բյուզ․) և արլ․ (պարսկ․) հատվածները, իր շուրջ համախմբել նախարար․ ուժերը և դարձել երկրի փաստական կառավարիչը՝ իշխանը։ Բյուզ․ կայսրությունն իր ազդեցությունը Հայաստանում իսպառ չկորցնելու նպատակով 640-ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է «պատրիկի» և «կյուրապաղատի» բարձրագույն տիտղոսներ, ճանաչել նրա ինքնավար իրավունքները։ 640_643-ին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժող արաբ․ զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները և վարել ինքնուրույն քաղաքականություն, որը հարուցել է բյուզ․ արքունիքի դժգոհությունը։ Բյուզանդիայի հետ քաղ․ և դավանական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Թեոդորոս Ռշտունին 652-ին Ասորիքի և Միջագետքի արաբ․ կուսակալ Մուավիայի հետ կնքել է ձեռնտու հաշտության պայմանագիր։ Արաբ․ խալիֆայության գերիշխանությունը ճանաչելու պայմանով՝ Հայաստանը երեք տարով ազատվել է հարկավճարից, պահպանել իր զորքերը և ինքնուրույնությունը, արաբները պարտավորվել են զորք չմտցնել Հայաստան։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբ․ մի զորամասի օգնությամբ ջախջախել է երկիր ներխուժած բյուզ․ զորքերին, ազատագրել երկրի հս-արմ․ հողերը և հասել մինչև Տրապիզոն։ Խալիֆայությունը նրան ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։
Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են Համազասպ և Գրիգոր Մամիկոնյանները, որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործ․ կյանքով։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (իշխել է 685_689) զոհվել է արաբ-բյուզ․ նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ Ներսեհ Կամսարականը (689_693), ապա՝ Սմբատ Բյուրատյան Բագրատունին (693_726)։ 695-ին ներխուժելով Հայաստան՝ արաբ․ զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ 701-ին արաբները վերջնականապես նվաճել են Հայաստանը, Վիրքը և Աղվանքը՝ դրանցից կազմելով Արմինիա վարչամիավորը՝ արաբ ոստիկանի գլխավորությամբ։ Սա վարել է հայ նախարարներին պետ-քաղ․ կյանքից արտամղելու բռնի քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքար են մղել Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդ․ իրավունքների վերականգնման համար։ 703_705-ի հայոց զինված ապստամբություններից հետո, արաբ․ արքունիքը ծրագրել է խարդախությամբ բնաջնջել արաբ․ տիրապետության հաստատմանը խոչընդոտող հայ նախարար․ տոհմերին։ Արաբ զորավար Կասըմը 705_706-ին խաբեությամբ իր մոտ է հրավիրել 1200 հայ ազնվատոհմիկների և, Նախճվանի ու Խրամի եկեղեցիներում փակելով, ողջակիզել (տես Նախճավանի և Խրամի կոտորած)։ Ղևոնդ պատմագրի խոսքերով․ «Երկիրը թափուր է մնացել նախարարների տոհմերից»։ Սակայն հայերի անկոտրում պայքարը խալիֆայությանը հարկադրել է վերականգնել հայ նախարարների քաղ․ իրավունքները և նրանց ժառանգ․ հայրենատիրույթները, Բագրատունիներին վստահել Հայոց իշխանի պաշտոնը, վճարել Հայոց այրուձիի ռոճիկը։
Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732_748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748_753), երբ խալիֆայության գլուխ եկած Աբբասյանները վերստին ծանրացրել են հարկերը, սաստկացրել բռնությունները և հալածանքները։ Այդ պատճառով 748_751-ին Հայաստանում բռնկել է նոր զինված ապստամբություն, որն ի վերջո ճնշվել է։ Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և Հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753_775), իսկ սպարապետ՝ Սմբատ Բագրատունին։ Արաբ․ տիրապետության դեմ հաջորդ հուժկու ազատագր․ պատերազմը ծավալվել է 774_ 775-ին, որը գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը։ Երկու ճակատամարտերում էլ Մամիկոնյանների և նրանց հարող իշխանների ուժերը ջախջախել են արաբ․ զորքերին։ Սակայն 775-ի ապրիլի 24-ին արաբ․ 30 հզ-անոց բանակը Արձնիի ճակատամարտում պարտության է մատնել հայկ․ զորքերին․ զոհվել են Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և այլ երևելի իշխաններ։ Հուսալքված և ծանր կորուստներ կրած մի շարք նախարար․ տոհմեր՝ Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և ուր․ գաղթել են Բյուզանդիա։ Քաղ․ ասպարեզից հիշյալ նախարար․ տոհմերի հեռանալուց հետո, Հայաստանում նոր հզորացում են ապրել Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները։ VIII_IX դդ․ առանձնապես նշանավորվել են Բագրատունիները, որոնց է մնացել Հայաստանից արտագաղթած նախարար․ տոհմերի տիրույթների մեծ մասը՝ Մոկսը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը,