Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի ընտրություններ։ Կատարելագործվել է դատ․ համակարգը, ստեղծվել երդվյալ ատենակալների դատարան։ Զինված ուժերի ստեղծումն իրագործվել է հին ռուս․ բանակի կանոնադրության հիման վրա։ 1919-ի վերջին հանրապետության բանակն ունեցել է 10 գունդ (25 հզ․ զինվոր)։ Հանրապետության զինված ուժերի ստեղծման գործին իրենց գիտելիքները և փորձն են նվիրաբերել զորավարներ Թ․ Նազարբեկովը, Հ․ Հախվերդյանը, Մ․ Սիլիկյանը, Ք․ Արարատովը և ուր․։ Զորավար Անդրանիկը կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 1919-ին հեռացել է Հայաստանից։

1919-ին օրենք է ընդունվել հայերենը հանրապետության պետ․ լեզու ճանաչելու մասին։ Սահմանվել են պետ․ դրոշը, զինանշանը և օրհներգը։

1919-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվել է անկախ և միացյալ հանրապետություն, ինչը վկայել է Հայկ․ հարցը լուծելու կառավարության ձգտման մասին։ Հունիսին կայացել են հանրապետության խորհրդարանի ընտրությունները։ Խորհըրդարանը ունեցել է 80 պատգամավոր (նրանցից 72-ը՝ ՀՀԴ կուս-ից)։ Անդրանիկ նստաշրջանը հաստատել է կառավարության կազմը՝ վարչապետ Ա․ Խատիսյանի գլխավորությամբ։


ՀՀ-ում ազատ գործել են տարբեր քաղ․ կուս-ներ, գյուղաց․, սկաուտական, «Սպարտակ» բոլշևիկյան երիտասարդ․ (1919) կազմակերպությունները, արհմիություններ, քաղաքների միություն և այլ կառույցներ։

Անկախությունը հռչակելու պահին առաջին աշխարհամարտի և 1918-ի թուրք․ արշավանքի հետևանքով Հայաստանը ապրել է լուրջ տնտ․ ճգնաժամ։ Չի աշխատել արդ․ ձեռնարկությունների մեծ մասը, ավերված էր երկթղ․ տրանսպորտը, ծանր էր գյուղատնտեսության վիճակը։ Հանրապետության մի շարք շրջաններում ռազմ․ գործողությունների հետևանքով չէին կատարվում գյուղատնտ․ աշխատանքներ։ 1918-ի աշնանը սկսվել է սով և տևել մի ամբողջ տարի։ Շուրջ 200 հզ․ մարդ դարձել է սովի և համաճարակների զոհ։

Ձգտելով երկիրը դուրս բերել ծանր վիճակից՝ պետությունը դիմել է արտակարգ միջոցների։ Պետ․ մենաշնորհ է սահմանվել հացի և բամբակի նկատմամբ։ Հայաստանին ցորեն և ալյուր տրամադրելու խնդրանքով կառավարությունը դիմել է դաշնակից պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ Հաջողությամբ են պսակվել այդ նպատակով ԱՄՆ մեկնած վարչապետ Հ․ Քաջազնունու բանակցությունները։ 1919-ի մայիսին Հայաստանը ԱՄՆ-ից ստացել է ցորեն, ալյուր, խտացրած կաթ ևն։

Ֆինանս․ համակարգը կարգավորելու և արժեզրկումը մեղմացնելու նպատակով սահմանվել է եկամտային-առաջադիմ․ հարկ։ 1920-ի հունիսին կառավարությունը թողարկել է 20 մլն ամերիկ․ դոլար գումարով փոխառություն, որն իրացվել է երկրի ներսում և սփյուռքում։ Հանրապետությանը ֆինանս․ օգնություն են ցուցաբերել սփյուռքահայ (Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների) մի շարք արդյունաբերողներ և բանկիրներ։ Գաղթականների վիճակը զգալի թեթևացրել է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեն (Ամերկոմ), որը ստանձնել է որբանոցներում և հիվանդանոցներում հայ որբերի պահպանման հոգսը։ 1919-ին Հայաստանում եղել է 75 որբանոց՝ 20 հզ․ որբերով։

Աստիճանաբար աշխուժացել է երկրի տնտ․ կյանքը։ Ստեղծվել են գյուղատնտ․ գործիքների վերանորոգման, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության մի շարք արհեստանոցներ։ Բամբակի մենաշնորհը հնարավորություն է ընձեռել բացելու տեքստիլ արդ-յան ոչ մեծ ձեռնարկություններ, որտեղ աշխատել են գաղթականներ։ 1920-ին ընդունվել է օրենք կալվածատիր․ հողերի ազգայնացման և գյուղացիներին բաշխելու վերաբերյալ։

Սկսված համեմատական կայունացման գործընթացին մեծ վնաս են հասցրել 1920-ի մայիսին բոլշևիկների ղեկավարությամբ բռնկած ապստամբությունը (տես Մայիսյան ապստամբություն 1920) և Թուրքիայի ու Ադրբեջանի գործակալների հրահրած տեղական մահմեդ․ բնակչության հակակառավար․ ելույթները։ 1920-ի ամռանը հաջողվել է վերականգնել երկրում կարգ ու կանոնը։ Քաղ․ ճգնաժամի հետևանքով 1920-ի մայիսին կազմավորվել է նոր կառավարություն՝ վարչապետ Հ․ Օհանջանյանի գլխավորությամբ։

Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության փլուզումից հետո Բաթումում վերսկսվել են հաշտության բանակցությունները, որոնք Թուրքիան վարել է նորաստեղծ անդրկովկասյան պետությունների պատվիրակությունների հետ առանձին-առանձին։ 1918-ի հունիսի 4-ին ստորագրվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները թելադրել է իր ռազմ․ գերակշռության վրա հենվող Թուրքիան։ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը կազմել են Երևանի գավառի մի մասը և մի քանի սահմանակից շրջաններ, ընդհանուր առմամբ մոտ 10 հզ․ կմ 2։ Նույն օրը Վրաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն, Թուրքիան ստացել է ոչ միայն Բաթումը, այլև Կարսը, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան։

Բաթումի պայմանագրի հետևանքով ստեղծված իրադրությունը կանխորոշել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրը՝ թուրքերի զավթած հողերի ազատագրումը, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Առաջին աշխարհամարտից հետո, երբ առաջ է եկել աշխարհի հետպատերազմյան կարգավորման հարցը, ձևավորվել է հանրապետության արտաքին քաղաքականության երկրորդ խնդիրը՝ Հայկ․ հարցի վերաբացումը։

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո (1918-ի հոկտ․), երբ թուրք․ զորքերը թողել են Անդրկովկասը, վերականգնվել է 1914-ի սահմանը։ 1919-ին ՀՀ տարածքը կազմել է 58 հզ․ կմ 2՝ 961,7 հզ․ բնակչությամբ։

Անդրկովկասից թուրք․ զորքերը դուրս բերելուց հետո սրվել են Հայաստանի հարաբերությունները հարևան Վրաստանի հետ։ Լոռու գավառի շուրջը ծագած հակասությունները վերաճել են 1918-ի դեկտ․ երկու երկրների միջև կարճատև զինված միջադեպի, որը կարգավորվել է դաշնակից պետությունների միջնորդությամբ։ 1919-ի