թյան և տնտեսավարման բոլոր ձևերի համար։ 1990-ական թթ․ կեսից արտադրության կազմակերպման նախկին մենաշնորհը փոխարինվեց ավելի խիստ արտահայտված գյուղաց․ տնտեսության մենաշնորհով, որի բաժինը կազմեց գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 98 %-ը (1998)։ Միաժամանակ նվազեց մրցակցությունը սեփականության և տնտեսավարման տարբեր ձևերի միջև, ծագեցին հակասություններ՝ կապված գյուղատնտեսությունում մասնավոր արտադրության ու դրան սպասարկող պետ․ ենթակառուցվածքների հետ։ 1999-ին ՀՀ-ում կար 333810 գյուղաց․ և 10 գյուղաց․ կոլեկտիվ տնտեսություն, որոնց օգտագործմանը հատկացվել էր հանրապետության վարելահողերի և բազմամյա տնկարկների 60_80 %-ը։ Գյուղաց․ տնտեսությունների միջին մեծությունը, վարելահողի հաշվով, շուրջ 1 հա է։ Դրանց մեծ մասը ապահովված չէ սեփական անհրաժեշտ մեքենաներով և արտադրության այլ միջոցներով, որը էականորեն նվազեցնում է հողօգտագործման արդյունավետությունը։
ՀՀ տարածքը գտնվում է 3_20o և ավելի թեքությունների վրա։ Գյուղատնտ․ պիտանի հողերը կազմում են 1391 հզ․, վարելահողերը՝ 483,6, բազմամյա տնկարկները՝ մոտ 43, խոտհարքերը՝ 138,9, արոտավայրերը՝ 691,8, խոպան հողերը՝ 0,9 հզ․ հա։ Հողերի քարքարոտության, մեծ թեքությունների առկայության, մթնոլորտ․ տեղումների անբավարարության պատճառով գյուղատնտեսությունը վարվում է հող․ և բնակլիմայական բարդ պայմաններում։ Գյուղատնտեսության արդյունավետ վարումը և հեռանկարային զարգացումը պահանջում են գյուղատնտ․ արտադրության ինտենսիվացում, ժամանակակից հարմարավետ տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ 1995-ից բուսաբուծության մեջ արմատավորվել են կարտոֆիլի, հացահատիկի բարձր բերքատու արտասահմանյան սորտեր։ Ջերմատնային տնտեսության զարգացման համար կիրառվում է հոլանդ․ նորագույն տեխնոլոգիա, վերականգնվում են սերմնաբուծ․ տնտեսությունները, բարելավվում անասնաբուծ․ տոհմային աշխատանքները։ 1998_99-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի վարկի հաշվին վերականգնվել և շահագործման են հանձնըվել Արզնի-Շամիրամ, Հրազդանի, Կոտայքի, Արտաշատի, Արմավիրի մայր ջրանցքները, ինչպես նաև որոշ մարզերի մի շարք բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ցանցերը ևն։
1998-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը (փաստացի գներով) կազմել է 402,1 մլրդ դրամ, այդ թվում բուսաբուծությանը՝ 245,6, անասնապահությանը՝ 156,5 մլրդ դրամ։ Գյուղատնտ․ հիմն․ մշակաբույսերի համախառն բերքը եղել է․ հացահատիկ՝ 325,7, կարտոֆիլ՝ 440, բանջարեղեն՝ 395,2, բոստանային բույսեր՝ 60,6, պտուղ՝ 126,7, խաղող՝ 106 հզ․ տ։ 1998-ին մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 323714 հա, որից հացահատիկ՝ 198744, տեխ․ բույսեր՝ 483, կարտոֆիլ՝ 32736, բանջարային բույսեր՝ 19290, կերաբույսեր՝ 69190 հա։ 1998-ին տնտեսություններից գնվել է 18298 տ հացահատիկ։ 1999-ի հունվ․ 1-ի դրությամբ հանրապետությունում կար 469,1 հզ․ խոշոր եղջերավոր (որից կով՝ 256 հզ․), խոզ՝ 86,2 հզ․, ոչխար և այծ՝ 546,3 հզ․։ 1998-ին արտադրվել է 86 հզ․ տ միս (կենդանի զանգվածով), 457,3 հզ․ տ կաթ, 2194 մլն ձու, 1270 տ բուրդ (ֆիզ․ քաշով)։ 1998-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության բաժինը միջին հաշվով կազմել է 51,8 (այդ թվում խաղողագործությունը և պտղաբուծությունը՝ 18, բանջարաբուծությունը՝ 9,8, կարտոֆիլագործությունը՝ 3 ևն), անասնապահությունը՝ 48,2 %։
1995-ից փոփոխություն է կատարվել գյուղատնտ․ արտադրության ճյուղ․ կառուցվածքում․ հացահատիկային բույսերի ցանքատարածությունն ամբողջի մեջ մոտ 30 %-ից աճել է մինչև 57%, կարտոֆիլինը՝ 22,4 հզ․ հա-ից հասել է 32 հզ․ հա։ Չեն մշակվում շաքարի ճակնդեղ և խորդենի։ Կեր․ մշակաբույսերի ցանքատարածությունը նվազել է ավելի քան 100 հզ․ հա։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ անասնապահության տես․ կշիռը նախկին (1990) 50_55 %-ից նվազել է մինչև 44 % (1998)։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է 26,7 %-ով, մանր եղջերավորներինը՝ 2,2, խոզերինը՝ 3,6, թռչուններինը՝