Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

3,1 անգամ։

Գյուղատնտեսությունում իրականացված վերակառուցումների շնորհիվ անցումային փուլում (1991_94) հնարավոր եղավ մասնակիորեն լուծել հանրապետությունում պարենային անվտանգության խնդիրը։ Սակայն բարեփոխումներն ակնկալվող արդյունքներ չտվեցին՝ հանրապետությունում շարունակվող ընդհանուր սոցիալ-տնտ․ բարդ իրավիճակի, մրցակցության պակասի, ագրոպարենային ոլորտում տնտ․ բարեփոխումների ու սեփականաշնորհման գործընթացի խախտումների, տեխնիկ․ ցածր զինվածության պատճառով։ 1994-ից, անցումային շրջանի վերջում, ձևակերպվեցին ագր․ ոլորտում իրականացվող քաղաքականության հիմն․ ուղղությունները։ Կարճատև ժամանակաշրջանի համար առաջադրվեց պարեն․ ապահովման ընդհանուր մակարդակի բարձրացման խնդիրը։ Հեռանկարային առումով վերջն․ նպատակը պետք է լինի՝ արդյունավետ ապրանք․ տնտեսությունների ձևավորումը, գյուղատնտ․ արտադրության աճն ու արդյունավետության բարձրացումը, հանրապետության ներսում ինտեգրացման գործընթացների զարգացումը, գյուղատնտեսության պոտենցիալ հնարավորություններն օգտագործելու միջոցով միջազգ․ պարեն․ շուկայում ընդգրկվելը։ Առաջիկայում ագրար․ քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից են․ մակրոտնտեսության զարգացման, միջազգ․ համագործակցության ընդլայնման, ֆերմերային ապրանք․ տնտեսության ապահովումը, հողի շուկայի ձևավորումը, փոքրածավալ տեխնիկայի ներդրումը ևն։

Գյուղատնտեսության վարկավորման հարցերով զբաղվում են «Ագրոբանկը» և Գյուղացիական փոխօգնության բանկերը, իսկ գիտ․ հարցերի մշակման խնդիրներով՝ Հայաստանի ԳԳԱ-ն, ՀՀ գյուղ․ նախ-յան համակարգի «Ագրոգիտություն», Հողագիտության, ագրոքիմիայի և մելորացիայի, Խաղողապտղագինեգործության, Բանջար-բոստանային և տեխ․ մշակաբույսերի, Երկրագործության և բույսերի պաշտպանության, Անասնաբուծության և անասնաբուժության գիտ․ կենտրոններ ՊՓԲԸ-ները։ Գյուղաց․ և գյուղաց․ կոլեկտիվ տնտեսություններին խորհրդատվական ծառայություններ մատուցում է «Ագրոգիտասփյուռ» կազմակերպությունը։ Գյուղատնտեսության բնագավառի մասնագետներ պատրաստվում են Հայկ․ ԳԱ-ում, ինչպես նաև մի շարք պետ․ և մասնավոր քոլեջներում և այլ ուս․ հաստատություններում։

Ֆինանսներ և վարկ։ ՀՀ ֆինանսավարկային համակարգի միջոցով իրականացվում են ֆինանս․ ու դրամ․ ֆոնդերի ձևավորումը, բաշխումը, վերաբաշխումը և օգտագործումը։ Այդ համակարգի օղակներն են՝ ա․ բյուջետային համակարգը, բ․ ձեռնարկությունների և տնտ․ կազմակերպությունների ֆինանսները, գ․ հարկերը և հարկային համակարգը, դ․ արտաբյուջետային հիմնադրամները, ե․ ապահովագրությունը, զ․ վարկային ֆոնդերը և բանկային համակարգը (տես Վարկ, Ֆինանսներ հոդվածները)։

1922_24-ին երկրում իրականացվել են դրամական, 1928-ին՝ դրամարկղային, 1930-ին՝ հարկային բարեփոխումներ, 1923-ին կազմվեց առաջին պետբյուջեն, սկսեցին գործել ֆինանսավարկ․ համակարգի մյուս օղակները՝ պետ․ ապահովագրությունը և խնայդրամարկղերը։

Շուկայական հարաբերությունների ներկա պայմաններում ՀՀ ֆինանս․ համակարգում կենտր․ տեղ է գրավում ՀՀ բյուջետային համակարգը, որը կազմված է պետ․ և համայնքների բյուջեներից։ ՀՀ պետ․ բյուջեն վերապահված լիազորությունների իրականացման պետ․ մարմիններին անհրաժեշտ դրամ․ միջոցների ձևավորման ու ծախսման ֆինանս․ ծրագիրն է։ Քաղաքներում և գյուղերում տեղական ինքնակառավարման ֆինանս․ հիմքը համայնքների բյուջեներն են։ ՀՀ պետ․ բյուջեն բաղկացած է մուտքային և ծախսային մասերից։ Մուտքային մասը կազմում են՝ ա․ հարկա